Լուսաղբյուր (ամսագիր)

ամսագիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսաղբյուր (այլ կիրառումներ)

«Լուսաղբյուր» (ամսագիր), գրական, գեղարվեստական և գիտական ամսագիր (հետագայում՝ շաբաթաթերթ, ապա՝ հայերեն-ֆրանսերեն պարբերագիրք)։ Լույս է տեսել 1952-1956, 1959, 1970-1971-ին, Փարիզում։ Հրատարակիչ-խմբագիրներ՝ Պ. էլեկյան, Լ. Մոփոկլյան, Ա. Ալիքսանյան։ «Լուսաղբյուր»-ը համախմբել է ֆրանսահայ առաջադեմ մտավորականներին, ամրապնդել կապը սփյուռքի և հայրենիքի միջև։ Տպագրել է հայ սովետական գրողների ստեղծագործությունները, գրական-բանասիրական ուսումնասիրություններ, հոդվածներ գիտության, արվեստի և մշակույթի խնդիրների շուրջը։ Արժեքավոր են Հ. Զարդարյանի և Մ. Աթամճյանի՝ Սիամանթոյին, Դ. Վարուժանին, Մ. Մանուշյանին նվիրված հուշագրությունները։ Ներկայացրել է նաև խորհրդային և արտասահմանյան հեղինակների (Վ. Մայակովսկի, Յան Ռայնիս, Պ. էլյուար և ուրիշներ) գործերը։

Լուսաղբյուր
արմտ. հայ.՝ Լուսաղբիւր և ֆր.՝ Loussaghbiour
Տեսակգրական ամսագիր
Լեզուհայերեն
Հիմնադրվել էսեպտեմբերի 1, 1952
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել է1971
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 687