Լուսակիր ծառ

քանդակ Լոնդոնում

Լուսակիր ծառ (անգլ.՝ Traffic Light Tree), հասարակական քանդակ, որը գտնվում է Լոնդոնում, Անգլիայում։ Ստեղծվել է ֆրանսիացի քանդակագործ Պիեր Վիվանտի կողմից, ով հաղթել էր Հանրային Արվեստի Հանձնաժողովների գործակալության կողմից կազմակերպված մրցույթում։ Ի սկզբանե տեղադրված է եղել Հերոն Քուեյ, Մարշ Ուոլ և Վեստֆեր փողոցների խաչմերուկում` Քեների Վարֆի մոտակայքում[1]։ Այժմ այն տեղադրված է Բիլինգսգեյթ շուկայի մոտ գտնվող շրջանցիկ ճանապարհի վրա։

Լուսակիր ծառ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
Ստեղծում1998
Բարձրություն8 մետր
Երկիր Միացյալ Թագավորություն
Պատմական երկիրՄիդլեքս
ԲնակավայրLondon Borough of Tower Hamlets?
Ներկա վիճակԿանգուն
 Traffic Light Tree Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Լուսակիր ծառ քանդակն ունի ութ մետր բարձրություն և բաղկացած է 75 առանձին լուսակիրներից, որոնցից յուրաքանչյուրը կառավարվում է առանձին համակարգչի կողմից։ Քանդակագործ Վիվանտի խոսքերով այս քանդակը խորհրդանշում է Լոնդոնի մերձակայքում գտնվող բնական սոսիները, որոնք այսօր տնկված են բազմաթիվ զբոսայգիներում, ինչպես նաև ճանապարհների եզրերին։ Սոսիների մեծ մասը տնկվել է արդյունաբերական բարձր աղտոտվածության պատճառով 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին։ Լոնդոնն առաջին քաղաքներից մեկն է, որն օգտագործել է այս ծառատեսակը այդ նպատակով, քանի որ գործնականում ապացուցված է, որ սոսին հատկապես դիմացկուն է աղտոտվածության պայմաններում։ Իսկ 75 լուսակիրների անընդհատ փոփոխվող լույսերն արտացոլում են քաղաքի ներքին, ֆինանսական և առևտրային գործունեության երբեք չավարտվող ռիթմը[2]։

Պատմություն խմբագրել

Լուսակիր ծառ քանդակը տեղադրվել է 1998 թվականին մի սոսու փոխարեն[3], որը չորացել էր աղտոտվածության պատճառով[4]։ Չնայած սկզբնական շրջանում որոշ մոտոցիկլավարներ խառնվում էին` շփոթելով քանդակի լույսերն իրական լուսակրի հետ, այն շուտով դարձավ զբոսաշրջիկների և տեղացիների սիրելին։ 2011 թվականի դեկտեմբերին քանդակը տեղափոխվեց սեփականատիրոջ կողմից, որպես վերանորոգման աշխատանքների մի մաս և տեղադրվեց Վեստֆերի շրջանցիկ ճանապարհի վրա[5]։ 2013 թվականի սկզբներին քաղաքի խորհրդի կողմից դիմում ներկայացվեց, և 2013 թվականի նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 11-ը քանդակը տեղադրվեց Բիլինգսգեյթ շուկայի մոտ[6] Տրաֆալգարյան հրապարակ տանող շրջանցիկ ճանապարհի վրա։ 2014 թվականի հունվարի 20-ին Լոնդոնի «Համլետի աշտարակ» թաղամասի քաղաքագլուխ Լութֆուր Ռահմանի[7][8] ղեկավարությամբ տեղի ունեցավ քանդակի պաշտոնական բացումը, որին ներկա էին բազմաթիվ զբոսաշրջիկներ, հյուրեր և տեղացիներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "The Traffic Light Tree, Pierre Vivant 1998" Արխիվացված 2016-04-16 Wayback Machine. City Noise. 12 June 2006. Retrieved 29 September 2009
  2. Ivanov, Alexander."London's Lesser Known" Արխիվացված 2011-08-22 Wayback Machine. mindzgap.co.ukdate=24 March 2009. Retrieved 29 September 2009.
  3. "Pierre Vivant" Արխիվացված 2008-07-23 Wayback Machine. canarywharf.com. Retrieved 29 September 2009
  4. Sumpter, Helen (10 April 2006). "Sculpture club" Արխիվացված 2016-05-09 Wayback Machine. Time Out. London. Retrieved 29 September 2009
  5. Virtue, Rob (8 December 2011)."Upset as Westferry Traffic Light Tree removed". Wharf. Retrieved 14 December 2011
  6. Brook, Mike (14 January 2013). "Iconic Traffic Light tree to shine a light on Canary Wharf again" Արխիվացված 2017-06-18 Wayback Machine. East London Advertiser. Retrieved 10 November 2013.
  7. Thienel, Gloria R. (18 January 2014). "Lighting Up" (email) (Press release)
  8. Virtue, Rob (21 January 2014)."Canary Wharf's Traffic Light Tree switched on". Wharf. Retrieved 22 January 2014

Արտաքին հղումներ խմբագրել