Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսաբաց (այլ կիրառումներ)

«Լուսաբաց», ամենամյա գրական-գեղարվեստական ժողովածու։ Հանդիսացել է Վրաստանի «Հայարտան», 1929-ից՝ Վրաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի հայկական մասնաճյուղի հրատարակությունը։ Լույս է տեսել 1927-1931-ին, Թիֆլիսում։ Տպագրել է Վրաստանում ստեղծագործող հայ գրողների արձակ և չափածո գործերը; Հանդեսին աշխատակցել են Ալեքսանդր Շիրվանզադեն, Նար-Դոսը, Մ. Արագին, Գուրգեն Մահարին, Վեսպերը և ուրիշներ։

Կերպարվեստի բաժինը ներկայացրել է Մարտիրոս Սարյանի, Գ. Շարբաբչյանի Գ. Գրիգորյանի (Զիոտտո), Գ. Գյուրջյանի, Ու. Քոչարյանի, Ս. Թարյանի և ուրիշների աշխատանքները։ Երաժշտական բաժնում նոտագրված տպագրել է Ա. Տիգրանյանի, Վ. Տալյանի, Կ. Զաքարյանի, Ա. Մանուկյանի գործերը։ Թարգմանաբար ծանոթացրել է վրաց գրողների ստեղծագործություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 685