Լուռ մեծամասնություն (անգլ.՝ Silent majority), մարդկանց զանգված, որը հրապարակավ չի արտահայտում իր կարծիքը և, որպես կանոն, չի մասնակցում հասարակական և քաղաքական կյանքին[1]։ Ըստ Ժան Բոդրիյարի՝ լուռ մեծամասնությունը բնութագրվում է ընդհանուր պասիվությամբ, իներտությամբ և կոնֆորմիզմի հակումով[2]։

Նյու Յորքում Tax Day March ցույցերի մասնակից, 2017 թվականի ապրիլի 16

Տերմինն ԱՄՆ-ում մասսայականացվել է 1960-ական թվականներին, մասնավորապես այն բանից հետո, երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնը Վիետնամի պատերազմի վերաբերյալ դիմել է ժողովրդին։ Իր խոսքում Նիքսոնը «ամերիկացիների շատ լուռ մեծամասնությանը» (the great silent majority of my fellow Americans) հակադրել է «բարձրաձայն փոքրամասնությանը» (vocal minority), որն ակտիվորեն բողոքել է ռազմական գործողությունների շարունակման դեմ և պահանջել զորքերն անհապաղ դուրս բերել Վիետնամից[3]։ «Լուռ մեծամասնություն» ասելով Նիքսոնը նկատի է ունեցել միլիոնավոր հայրենասեր ամերիկացիների միջին խավին, որոնք ապրում էին քաղաքական կենտրոնից հեռու և զանգվածային լրատվության միջոցներում պատշաճ ներկայացուցչություն չէին ստանում։

Քաղաքականության մեջ խմբագրել

«Լուռ մեծամասնությունը» դարձել է քաղաքական կլիշե, լայնորեն կիրառվում է լրատվամիջոցներում և քաղաքական ու հասարակական գործիչների հանրային ելույթներում[4]։ Խոսքի այս ձևը, որպես կանոն, օգտագործում են պոպուլիզմի հետևորդները՝ «լուռ մեծամասնությանը» հավասարեցնելով «ժողովրդին» որպես ամբողջություն և ցանկանալով խոսել նրա անունից։ Պոպուլիստներն իրենց հռետորաբանության համար հիմք են ընդունում միատարր հասարակության գաղափարը, նրա «լուռ» ներկայացուցիչների համոզմունքների համերաշխությունը[5]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ խմբագրել

Ամերիկյան «լուռ մեծամասնության» առաջին հիշատակումներն արվել են 1969 թվականին Ռիչարդ Նիքսոնի կողմից ժողովրդին արված կոչից շատ ժամանակներ առաջ։

 
Ուորեն Հարդինգն առաջադրվում է ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից Մերիոնի իր տան սանդղամուտքում, Օհայո, 1920 թվականի հուլիսի 20

ԱՄՆ-ի 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգը խոսքի այս ձևն օգտագործել է 1920 թվականին՝ նախագահական իր քարոզարշավի շրջանակներում[6]։ ԱՄՆ հանրապետական կուսակցության թեկնածուն ապավինել էր «նորմալության վերադառնալուն»՝ երկրի վիճակին մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Ամերիկացիների մեծամասնության հետաքրքրություններն արտահայտելու հավակնություն ունենալով՝ Հարդինգը, սակայն, դուրս չի եկել ընտրողների հետ հանդիպման և նախընտրել է «քարոզարշավը գլխավոր առմուտքից». ընտրողներն իրենք էին գալիս նրա մոտ Մերիոն (Օհայո Նահանգ), որպեսզի լսեն նրա ելույթներն ու հարցեր տան[7]։ Նախագահական քվեարկության արդյունքում Հարդինգը հավաքել է ընտրական կոլեգիայի 404 ձայն (ձայների 60,2 %-ը) և դարձել ԱՄՆ-ի առաջին նախագահը՝ Սպիտակ տունն զբաղեցնելով որպես գործող սենատոր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Silent majority» Արխիվացված 2018-11-07 Wayback Machine Oxford English Dictionary
  2. Бодрийяр, Жан. В тени молчаливого большинства, или Конец социального (À l’ombre des majorités silencieuses ou la fin du social). / Пер. с фр. Н. В. Суслова. — Екатеринбург: Издательство Уральского университета, 2000
  3. Речь Ричарда Никсона от 3 ноября 1969 года. История США в документах, 2006—2013
  4. Rentoul, John. One man’s war on clichés (does what it says on the tin). Independent, 14 июня 2011 года
  5. Мюллер, Ян-Вернер. Что такое популизм? Пер. с англ. под науч. ред. А. Смирнова. — М: Изд. дом Высшей школы экономики, 2018.
  6. Weber, Matthew. The True Story Behind President Nixon’s Silent Majority. Historycollection.co
  7. Dean, John W. Warren G. Harding: The American Presidents Series. Henry Holt and Co., 2004, pp. 71-73.

Գրականություն խմբագրել

  • Browne, Junius Henri (1874). "The Silent Majority". Harper's Magazine, June to November
  • Campbell, Karlyn Kohrs. The Great Silent Majority: Nixon's 1969 Speech on Vietnamization (Texas A&M University Press; 2014) focus on the speech of November 3, 1969
  • Perlstein, Rick Nixonland. — Scribner, 2008. — ISBN 0-7432-4302-1
  • Бьюкенен, Патрик The Greatest Comeback: How Richard Nixon Rose from Defeat to Create the New Majority. — Crown Forum, 2015. — ISBN 978-0553418651
  • Wicker, Tom One of Us: Richard Nixon and the American Dream. — Random House, 1991. — ISBN 978-0394550664
  • DeGroot, Gerard The Seventies Unplugged: A Kaleidoscopic Look at a Violent Decade. — Picador, 2011.
  • Scammon, Richard The Real Majority. — Coward-McCann, 1970.
  • Мюллер, Ян-Вернер Что такое популизм? = Was ist Populismus? Ein Essay / Пер. с англ. под науч. ред. А. Смирнова. — Москва: Издательский дом Высшей школы экономики, 2018.
  • Бодрийяр, Жан В тени молчаливого большинства, или Конец социального = À l’ombre des majorités silencieuses ou la fin du social / Перевод с фр. Н. В. Суслова. — Екатеринбург: Издательство Уральского университета, 2000.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուռ մեծամասնություն» հոդվածին։