Լունմին
Լունմին (չին․՝ 龍門石窟, 龙门石窟, lóngmén shíkū, Քարե քարանձավներ Վիշապի դարպասների մոտ)[1][2][3], բուդդայական քարանձավային տաճարների համալիր Չինաստանի Հենան նահանգ[4]՝ Լոյանից 12 կմ դեպի հարավ։ Մոգաոյի և Յունգանի հետ միասին համարվում է Չինաստանի երեք կարևորագույն քարանձավային տաճարային համալիրներից մեկը։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Կառուցվել է 495-898 թվականներին Իհե գետի ափերին գտնվող կրաքարային ժայռերի մեջ։ Այնտեղ ապրել են մեծ թվով վանականներ[2][5]։
![]() | |
Longmen Grottoes* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Քարանձավները մեկ կիլոմետրով ձգվում են Սյանշան և Լունմենշան լեռների լանջերին, որոնց միջև հոսում է գետ։ Ժայռի մեջ թաքնված արվեստի գործերի ճշգրիտ թիվն անհայտ է։ Պաշտոնական գնահատականների համաձայն՝ առկա են 2345 քարանձավներ և խորացումներ՝ 43 տաճարներով, որոնք պարունակում են մոտավորապես 2800 արձանագրություններ և մոտ 100 000 կրոնական քանդակներ, որոնցից մի քանիսն ունեն ընդամենը 25 մմ բարձրություն[6], իսկ Բուդդայի ամենամեծ արձանն ունի 17 մետր բարձրություն[7]։ Տաճարների կառուցումն սկսվել է 493 թվականին Հյուսիսային Վեյ կայսրության ժամանակաշրջանում, բայց արձանների մոտավորապես 60 %-ը վերաբերում է Թան կայսրության ժամանակներին (7-9-րդ դարեր)։
Ճարտարապետություն խմբագրել
Լունմինը բաղկացած է մի քանի հարյուր քարանձավներից, որոնցից գլխավորները (Բինյան, 500-523, Գույան, 495-575 և Ֆինսյան, 627-675) ներառում են բուդդայական աստվածությունների արձաններ (ներառյալ Բուդդա Վայրոչան, 672-567, բարձրությունը՝ մոտ 15 մ), բարձրաքանդակներ, որոնք պատկերում են վանականներին, երկնային պարողների, հանդիսավոր երթերի։ Լունմինիի մոնումենտալ քանդակներին հատուկ է համամասնությունների կատարելությունը, մանրամասների պատկերման գրաֆիկական պարզությունը՝ զուգորդված ձևերի պլաստիկ-փափուկ մեկնաբանմամբ։
- Լունմին
-
Քարանձավները գետի կողմից
-
-
-
-
-
-
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Longmen Grottoes Management Office (սեպտեմբերի 12, 2003)։ «Longmen Grottoes»։ Luoyang City, Henan: China.org.cn։ Վերցված է մայիսի 18, 2011
- ↑ 2,0 2,1 «Longmen Grottoes»։ UNESCO World Heritage Centre։ Վերցված է մայիսի 17, 2011
- ↑ ICOMOS (September 2000)։ «Longmen Grottoes (China) No 1003» (pdf)։ Unesco.org։ Վերցված է մայիսի 17, 2011
- ↑ Лунмынь / В. Г. Белозёрова, С. А. Комиссаров, Ю. А. Азаренко // Ломоносов — Манизер. — М. : Большая российская энциклопедия, 2011. — С. 145-146. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 18). — ISBN 978-5-85270-351-4.
- ↑ Fiala Robert D.։ «Longmen Grottoes (carved 480s–900 onward)»։ orientalarchitecture.com։ Վերցված է մայիսի 18, 2011
- ↑ Harper Damian (ապրիլի 17, 2007)։ National Geographic Traveler China։ National Geographic Books։ էջեր 119, 120–։ ISBN 978-1-4262-0035-9։ Վերցված է մայիսի 18, 2011
- ↑ Hensley Laura (2010)։ Art for All: What Is Public Art?։ Heinemann-Raintree Library։ էջեր 14–։ ISBN 978-1-4109-3923-4։ Վերցված է մայիսի 18, 2011
Արտաքին հղումներ խմբագրել
- Лунмынь // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.