Լույս (ժողովածու)

ժողովածու
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լույս (այլ կիրառումներ)

«Լույս», ժողովածու գրականության և գիտության մասին։ Լույս է տեսել 1943-1945 թվականներին, Թեհրանում։ Խմբագիրներ՝ Հ. Թադևոսյան, Հ. Գրիգորյան, Տ. Պողոսյան։ Տպագրել է Ա. Իսահակյանի, Ն. Զարյանի, Հ. Շիրազի, Գ. Սարյանի ստեղծագործությունները, գրախոսություններ, թարգմանաբար ներկայացրել ռուս դասական գրականության նմուշներ։ «Լույս» ժողովածուին աշխատակցել են իրանահայ գրողներն ու արվեստագետները։ Կատարել է արտատպումներ Խորհրդային Հայաստանի մամուլից։

Լույս
ՀեղինակԱ. Իսահակյան, Ն. Զարյան, Հ. Շիրազ, Գ. Սարյան
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհայերեն
ԽմբագիրՀ. Թադևոսյան, Հ. Գրիգորյան, Տ. Պողոսյան
Հրատարակման վայրԹեհրան
Հրատարակման տարեթիվ1943-1945 թթ.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 681