Լուկա (Մալթա)
Լուկա (մալթ.՝ Ħal Luqa, բառացի՝ բարդի), գյուղ Մալթայի հարավում։ Այս հին գյուղը՝ խիտ բնակչությամբ, տիպական է Մալթա կղզու համար։ 2004 թվականի մարտի դրությամբ գյուղն ունեցել է 5.945 բնակիչ[4]։ Գլխավոր հրապարակում կա եկեղեցի՝ նվիրված Անդրեաս առաքյալին[5]։ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնն ավանդաբար նշվում է հուլիսի առաջին կիրակի օրը[6]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լուկա | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Համայնք | Southern Region (Nofsinhar)?[1][2] | ||||
Մակերես | 6,28 կմ² | ||||
ԲԾՄ | 75 մետր | ||||
Բնակչություն | 5945 մարդ (մարտի 31, 2014)[3] | ||||
Փոստային դասիչ | LQA | ||||
Պաշտոնական կայք | luqalocalcouncil.com(անգլ.) | ||||
| |||||
Նշանավոր գյուտարար, ժամագործ Միքելանջելո Սապյանոն (1826-1912) ապրել է Լուկայում։ Նա պատրաստել է տարբեր տեսակի ժամացույցներ. զանգակատան ժամացույցի հեղինակը ևս նա է։ Տունը, որտեղ ապրել է ժամագործը, գտնվում է Պաուլա Մագրի փողոցում[7]։
Պատմություն
խմբագրելԼուկան հիմնադրևվել է 1634 թվականին Հռոմի Ուրբանոս VIII-ի հրամանով։ 1592 թվականին այն տուժել է բուբոնային ժանտախտից, որն այդ ժամանակ տարածված էր Մալթայի շատ բնակավայրերում և բազմաթիվ մարդկային կյանքեր էր խլել։ Այս ցավալի իրադարձության վկան է գերեզմանատունը, որը հայտնաբերվել է Կարմել փողոցում. այստեղ մարդիկ թաղված են գերեզմանի վերածված դաշտավայրում։
Լուկայի համար ևս մեկ ողբերգություն է եղել խոլերայի համաճարակը 1850 թվականին, երբ մահացել է 13 մարդ։ Ի վկայություն այս իրադարձության՝ Վալետո Ռոուդում մինչ օրս պահպանվել է գերեզմանոց։
20-րդ դարի սկզբներին Լուկան ճանաչում է ստացել օդանավակայանի շնորհիվ։ Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը Լուկայի մոտ հիմնադրել են օդանավակայան, որը հետագայում դարձել է քաղաքացիական։ Այդ ուժերը օդանավակայանն օգտագործել են մինչև 1979 թվականի մարտի 31-ը, երբ այն նվիրվել է Մալթայի կառավարությանը քաղաքացիական նպատակներով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լուկայում շատ մարդիկ են մահացել, ինտենսիվ ռմբակոծման արդյունքում ավերվել են շատ շինություններ։ Մինչ օրս Լուկայում հիշում են այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել 1942 թվականի ապրիլի 9-ին։ Այդ օրը ռումբն ընկել է ռազմապաստարանի վրա, և ներսում եղած մարդիկ կենդանի թաղվել են։ Տեղական խորհուրդը մինչ օրս հիշում է մարդկանց, որոնք մահացել են պատերազմի ժամանակ, և դրան ի հիշատակ՝ պսակ դնելու արարողություն է կատարվում, որին մասնակցում են տեղական այլ կազմակերպություններ, ակումբներ։
Լուկայի հովանավորն է համարվում Անդրեաս առաքյալը։ Լուկայում կա նրան նվիրված արձան՝ երկհարկանի շեքօի բարձրությամբ։
Կլիմա
խմբագրելՄալթա (Լուկա, 1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 15.6 (60.1) |
15.6 (60.1) |
17.3 (63.1) |
19.8 (67.6) |
24.1 (75.4) |
28.6 (83.5) |
31.5 (88.7) |
31.8 (89.2) |
28.5 (83.3) |
25.0 (77) |
20.7 (69.3) |
17.1 (62.8) |
23.0 (73.4) |
Միջին օրական °C (°F) | 12.8 (55) |
12.5 (54.5) |
13.9 (57) |
16.1 (61) |
19.8 (67.6) |
23.9 (75) |
26.6 (79.9) |
27.2 (81) |
24.7 (76.5) |
21.5 (70.7) |
17.7 (63.9) |
14.4 (57.9) |
19.3 (66.7) |
Միջին ցածր °C (°F) | 9.9 (49.8) |
9.4 (48.9) |
10.6 (51.1) |
12.4 (54.3) |
15.5 (59.9) |
19.1 (66.4) |
21.7 (71.1) |
22.6 (72.7) |
20.8 (69.4) |
18.1 (64.6) |
14.6 (58.3) |
11.6 (52.9) |
15.5 (59.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 98.5 (3.878) |
60.1 (2.366) |
44.2 (1.74) |
20.7 (0.815) |
16.0 (0.63) |
4.6 (0.181) |
0.3 (0.012) |
12.8 (0.504) |
58.6 (2.307) |
82.9 (3.264) |
92.3 (3.634) |
109.2 (4.299) |
595.8 (23.457) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 10 | 7 | 5 | 4 | 1 | 1 | 0 | 1 | 4 | 6 | 9 | 10 | 58 |
Միջին ամսական արևային ժամ | 176.7 | 194.3 | 235.6 | 261.0 | 310.0 | 351.0 | 384.4 | 362.7 | 282.0 | 220.1 | 189.0 | 164.3 | 3131,1 |
աղբյուր: Meteo Climate (1981–2010 Data)[8], climatetemp.info (Sun Data)[9] |
Կառավարում
խմբագրելԼուկայի քաղաքացիները երեք տարին մեկ ընտրում են տեղական խորհուրդ, որը բաղկացած է յոթ անդամից։ Նրանցից մեկը դառնում է քաղաքապետ։
Տնտեսություն
խմբագրելAir Malta և Medavia ընկերությունների գլխամասային գրասենյակները գտնվում են Լուկայի միջազգային օդանավակայանում[10][11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://localgovernmentdivisioncms.gov.mt/en/DLG/Department%20for%20Local%20Government/Pages/Commitees.aspx#:~:text=to%20increase%20to%206%20Regional%20Councils%20in%20November%202021
- ↑ https://legislation.mt/eli/cap/363/eng
- ↑ http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
- ↑ «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Mahoney, Leonardo (1996). 5,000 years of Architecture in Malta. Malta: Valletta Publishing. Format. p. 154. 9990958157. 9789990958157.
- ↑ Malta Annual Festivals Retrieved on 18 March 2010.
- ↑ No Man is an Island Արխիվացված 2013-05-10 Wayback Machine Cuckoo Clock Information. Retrieved on 18 March 2010.
- ↑ «Luqa Weather Averages 1981–2010». Meteo-climat-bzh.dyndns.org. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Sunshine & Daylight Hours in Luqa, Malta Sunlight, Cloud & Day length». Malta.climatemps.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
- ↑ "Contact Us Արխիվացված 2013-05-02 Wayback Machine." Air Malta. Retrieved on 23 April 2013. "Air Malta plc Level 2, Skyparks Business Centre Malta International Airport Luqa, Malta. LQA 9020"
- ↑ "Contact Us Արխիվացված 2012-07-29 Wayback Machine." Medavia. Retrieved on April 23, 2013. "P.O. Box 48, Malta International Airport Luqa LQA 4000"
Արտաքին հղումներ
խմբագրել- Saint Andrew's Parish (A.D. 1634) Արխիվացված 2021-02-24 Wayback Machine
- Ħal Luqa Youth Centre (A.D. 2003)
- Luqa St. Andrew's FC (A.D. 1934)
- Saint Andrew's Band Club (L-Għaqda Mużikali Sant' Andrija - A.D. 1883)
- Union Philarmonic Society (Is-Soċjetà Filarmonika L-Unjoni - A.D. 1880)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա (Մալթա)» հոդվածին։ |