Լուկա Զիդան

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Լուկա Զինեդին Զիդան Ֆերնանդես (ֆր.՝ Luca Zinedine Zidane Fernández, մայիսի 13, 1998(1998-05-13)[1][2][3], Մարսել), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։ Եվրոպայի ֆուտբոլի 17 տարեկանների առաջնության չեմպիոն։ Լուկան հանրահայտ ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Զինեդին Զիդանի տղան է։

Լուկա Զիդան
Luca Zinedine Zidane Fernández
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լուկա Զինեդին Զիդան Ֆերնանդես
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 13, 1998(1998-05-13)[1][2][3] (26 տարեկան)
Ծննդավայր Մարսել
Հասակ 183 սանտիմետր
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա
Համար 31
Պատանեկան կարիերա
2004—մինչև հիմա Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 16) 3 (-6)
2014—մինչև հիմա Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 17) 11 (-7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել

Լուկան «Ռեալ Մադրիդ» ակումբի սան է։ Ֆուտբոլիստն այնտեղ խաղում է 2004 թվականից[4]։ 2008 թվականին երիտասարդ դարպասապահը կարողացավ հաղթել պատանիների չեմպիոնների լիգան[5]։ Նա մարզվում է առաջին թիմ մտնելու նպատակով, բայց դեռևս չի կարողացել դեբյուտել այնտեղ[6]։

2016 թվականի ամռանը թիմի հետ միասին մասնակցել է ԱՄՆ-ում և Կանադայում կայացած առաջնություններում[7]։ Նույն թվականին Լուկան կարողացել է դեբյուտել ակումբի երկրորդ կազմում՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլիայում»։ Դեբյուտային խաղը կայացել է Իսպանիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում՝ «Ռեալ Սոսիեդադ»ի դեմ խաղում (3:2)[8]։

2016/17 մրցաշրջանում, բացի «Կաստիլիայից», Լուկան հանդես է եկել նաև «Ռեալ Մադրիդ» ակումբի երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի առաջնությանը (մինչև 19 տարեկան)։

Կարիերան ազգային հավաքականում

խմբագրել

1998 թվականին ծնված Լուկայի դեբյուտը Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում կայացել է 2014 թվականին իտալացիների դեմ ընկերական խաղում[9]։ 16 տարեկան հասակում նա անցկացրել է երեք խաղ։

2014 թվականի հոկտեմբերի 27-ին կայացել է Լուկայի դեբյուտը Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում, կիպրոսցի հասակակիցների դեմ խաղում[10]։ 2015 թվականին երիտասարդ դարպասապահը մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը[11]։ Նա որպես հիմնական կազմի դարպասապահ մասնակցել է 5 խաղերի[12]։ Լուկան դարձավ առաջնության կիսաեզրափակչի իսկական հերոս՝ 11 մետրանոց հարվածաշարում կարողանալով ետ մղել երեք 11 մետրանոց[13]։ Առաջնության արդյունքում Ֆրանսիայի հավաքականը կարողացավ դառնալ մինչև 17 տարեկանների առաջնության հաղթող[14]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Միջազգային

Խաղային ոճ

խմբագրել

Իսպանական թերթերը նշում են, որ Լուկան ունի ճկունություն և ֆիզիկական բարձր տվյալներ[12]: Բացի դրանից, Լուկան կարողանում է հիանալի հանդես գալ մեկ-մեկ գրոհներում, իր տարիքի համեմատ կարողանում է ճշգրիտ փոխանցումների հեղինակ դառնալ։ Այդ հմտությունները դարձնում են նրան «Ռեալի» ամենալավ դարպասապահը։

Անձնական կյանքը

խմբագրել

Լուկան հանրահայտ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի երկրորդ երեխան է։ Նրա մեծ եղբայրը՝ Էցոն և կրտսեր եղբայրները՝ Թեոն և Էլյազը նույնպես ֆուտբոլիստներ են։ Նրանք հանդես են գալիս «Ռեալ Մադրիդ» ակումբի տարբեր մակարդակներում[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Профиль на официальном сайте мадридского клуба Реал Мадрид(Իսպաներեն)
  5. «Лука Зидан — вратарь-плеймейкер». Как «косячит» в сборной сын Зидана Советский спорт(ռուս.)
  6. Лука Зидан тренировался с первой командой Merenques.ru(ռուս.)
  7. «11 кантерано, которые отправились на предсезонку с Реалом | Real-Madrid.ru | Все о Реал Мадрид». Real-Madrid.ru | Все о Реал Мадрид (ռուսերեն). 2016 թ․ հուլիսի 17. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. «Ошибка Луки Зидана в первом матче за Кастилью | Real-Madrid.ru | Все о Реал Мадрид». Real-Madrid.ru | Все о Реал Мадрид (ռուսերեն). 2016 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. Match report Transfermarkt(անգլերեն)
  10. Match report Transfermarkt(անգլերեն)
  11. Dernière Sélection Արխիվացված 2019-05-01 Wayback Machine Федерация футбола Франции(Ֆրանսերեն)
  12. Сын Зидана отразил три пенальти в послематчевой серии полуфинального матча юношеского Евро-2015 Soccer.ru(ռուս.)
  13. Сын Зидана отбивает три пенальти и не забивает сам Sports.ru(ռուս.)
  14. Match report UEFA(անգլերեն)
  15. Зидан: "У Луки, моего сына, блестящее будущее Merenques.ru(ռուս.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա Զիդան» հոդվածին։