Լուլուա, միջնադարյան բերդ Կիլիկիայում, Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտում։ Գտնվում է Կիլիկիայից Կապադովկիա տանող տարանցիկ ճանապարհի վրա եղած Գուգլակի կիրճի հյուսիսային ծայրամասում, բարձունքի վրա (այժմ՝ ավերված)։ Հսկող դիրք ունենալով հիշյալ ճանապարհին՝ բազմիցս ձեռքից ձեռք է անցել։ Իկոնիայի սուլթանության և Կիլիկիայի հայկական պետության միջև դարձել էր սահմանային ազատ շուկա, ուր գալիս էին Միջին Ասիայի, Կովկասի, Պարսկաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի և այլ երկրների առևտրականներ։ Շրջակա վայրերը հարուստ էին արծաթի, երկաթի և բորակի հանքերով։

Բերդ
Լուլուա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԱդանայի նահանգ
Այլ անվանումներԼալիան, Լալուա, Լեվե, Լուլա բերդ, Լուլե, Լուլելս, Լուլիան, Լուլոն, Լուլվա բերդ, Լուլուի բերդ, Լուլուկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 676