Լուի Ֆրանսուա Բերտենի դիմանկարը
Լուի Ֆրանսուա Բերտենի դիմանկարը, 19-րդ դարի ակադեմիզմ ոճի ներկայացուցչի՝ Դոմինիկ Էնգրի վրձնի հայտնի աշխատանքը։
«Լուի Ֆրանսուա Բերտենի դիմանկարը» Louis-Francois Bertin | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դոմինիկ Էնգր |
տարի | 1832 |
բարձրություն | 116 |
լայնություն | 95 |
ուղղություն | նեոդասականություն |
ժանր | դիմապատկեր |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Room 940?[1] |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
հիմնական թեմա | Louis-François Bertin? |
մակագրություն | J.Ingres pinxit 1832 և L-F. Bertin |
պատկերված են
| |
[կայք] | |
Ծանոթագրություններ | |
Portrait de Monsieur Bertin - Ingres - Louvre RF 1071 Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելԾեր ու հիվանդ Լուի Ֆրանսուա Բերտենը[2] (66 տարեկանում) նստած է բազկաթոռի վրա, դատարկ սենյակի ֆոնին։ Նա ծանր հենվել է ծնկների վրա այն պատճառով, որ հիվանդ է եղել շնչարգելությամբ։ Սպիտակած մազերը հավաքած չեն և ընդհակառակը խառն են։ Մութ ու ցինիկ հայացքը մատնում է նրան՝ նախանձ, սրբապիղծ, անհաջողություններից խուսափող, շատերին անտարբեր։ Անցյալում են մնացել ծանր ու տհաճ ապրած կյանքը, հիասթափվածությունը քաղաքականությունից, 1789−1793 թվականների ֆրանսիական հեղափոխության ահաբեկչությունը, անմիտ խնջույքներն ու վնասված առողջությունը։ Բերտենի ժառանգության մասին խոսում է թանկագին բազկաթոռը և հագուստը, ձեռքի ոսկե ժամացույցը։ Բայց Բերտենի համար դա արդեն սովորական է ու անշուք։
Բերտենի դիմանկարը շատ արագ դարձավ սիմվոլիկ։ Հեռատես ժամանակակիցները անվանեցին այն «Բուրժուազիայի Բուդդա»։ Վերջապես նա դարձավ քաղաքական ծաղրանկար։
Նկարի հետագա պատմությունը
խմբագրելԲերտենի մահից հետո նրա դիմանկարը ժառանգել է Բերտենի աղջիկը՝ Լուիզան։ Նա իր հերթին նկարը հանձնել է ազգականին՝ Մարիին։ Մարին՝ Սեսիլ Բապստը, իր հերթին 1897 թվականին վաճառել է նկարը Լուվրի թանգարանին։
Աղբյուրներ
խմբագրել- Shelton, Andrew. «Image of an epoch». in Portraits by Ingres. Phaidon Press 2008.
- Naef, Hans. Die Bildniszeichnungen von J.A.D. Ingres. Benteli Verlag Bern, tome III, 1979. 114—135
- Pach, Walter. Ingres. New York։ Harper & Brothers, 1939
- Rifkin, Adrian. Ingres Then, and Now. New York։ Routledge, 2000
- Rosenblum, Robert. Ingres. London։ Harry N. Abrams, 1990.
- Ternois, Daniel. Ingres: Le portrait de monsieur Bertin, éd Réunion des Musées Nationaux collection solo, 1998.
- Ternois, Daniel. Monsieur Bertin, Collection «Solo». Paris, Louvre service culturel, 1998.