Լուի Սայան
Լուի Անդրե Սայան (ֆր.՝ Louis André Saillant, նոյեմբերի 27, 1910[1][2][3][…], Վալանս, Դրոմ[3][4] - հոկտեմբերի 28, 1974[1][2][3][…], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[3][4]), ֆրանսիացի արհմիութենական և դիմադրության շարժումների գործիչ։ Մասնագիտությամբ կահույքագործ։
Լուի Սայան ֆր.՝ Louis Saillant | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Վալանս, Դրոմ[3][4] |
Մահացել է | հոկտեմբերի 28, 1974[1][2][3][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[3][4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | արհմիութենական գործիչ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ, աշխատանքային և փայտի փորագրող |
Զբաղեցրած պաշտոններ | գերագույն քարտուղար |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա, Ժամանակավոր խորհրդակցական ժողով, Libération-Nord? և Mouvement de la Paix? |
Louis Saillant Վիքիպահեստում |
Նացիստական Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացիայի (1940-1944 թվականներ) ժամանակ ակտիվորեն մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1944 թվականին նշանակվել է Դիմադրության Ազգային խորհրդի նախագահ։ 1944-1948 թվականներին եղել է Ֆրանսիայի Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի (ԱՀԿ) քարտուղարներից։ 1945-1969 թվականներին՝ Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիայի (ԱՀՖ) գլխավոր քարտուղար, 1969 թվականից ԱՀՖ-ի պատվավոր նախագահ և ԱՀԿ-ի քարտուղար։ Լուի Սայանը Խաղաղության կողմնակիցների շարժման մասնակից էր։ Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) նախագահության անդամ (1966 թվականից), ԽՀԽ-ի պատվավոր նախագահ (1974 թվականին)։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակ (1958)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 165)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Սայան» հոդվածին։ |