Լուիջի Կառլո Բորրոմեո
Լուիջի Կառլո Բորրոմեո (իտալ.՝ Luigi Carlo Borromeo, հոկտեմբերի 26, 1893[1][2], Գրաֆինյանա, Լոդի, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հուլիսի 4, 1975[1][2], Պավիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի Հռոմի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս։ Պիուս XII պապի կողմից 1952 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Պեզարոյի արքեպիսկոպոսական թեմի առաջնորդ և այն ղեկավարել մինչ իր վախճանը։
Լուիջի Կառլո Բորրոմեո | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Տիտղոս | Չոմայի եպիսկոպոս |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1893 |
Ծննդավայր | Գրաֆինյանա, Իտալիա |
Մահացել է | հուլիսի 4, 1975 Պեզարո, Իտալիա | (տարիքը 81),
Հոգևոր աստիճան | Եպիսկոպոս |
Կենսագրություն
խմբագրելԼուիջի Կառլո Բորրոմեոն ծնվել է 1893 թվականին Գրաֆինյանայում[3]։ Կաթոլիկ քահանա է ձեռնադրվել 1918 թվականի մարտի 20-ին։ 1951 թվականի նոյեմբերի 4-ին նշանակվել է Լոդիի թեմի օգնական եպիսկոպոս և ձեռնադրություն ստացել նույն թվականի դեկտեմբերի 2-ին Չոմայի եպիսկոպոսի տիտղոսով։ Հռոմի Պիուս XII պապի կողմից 1952 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Պեզարոյի արքեպիսկոպոսական թեմի առաջնորդ[4] և այն ղեկավարել մինչև իր մահը։ Վատիկանի երկրորդ ժողովի 4 նստաշրջանների համակարգող ղեկավարն էր։ 1971 թվականին Պեզարոյում նոր ծխական համայնք է հիմնել կաթոլիկ սուրբ Կառլո Բորրոմեոյի անվամբ[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Լուիջի Կառլո Բորրոմեոյի գերեզմանաքարը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Luigi_Carlo_Borromeo
- ↑ 2,0 2,1 2,2 BeWeB
- ↑ Correva l'anno
- ↑ Mons. Luigi Carlo Borromeo a Pesaro negli anni Cinquanta
- ↑ «La storia della parrocchia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
Գրականություն
խմբագրել- Ernestus Preziosi; "La marea che sale…" Mons. Luigi Borromeo vescovo di Pesaro e l’apertura a sinistra; Pisaurum; From: Frammenti. Quaderni per la ricerca, n. 11/2007.
Արտաքին հղումներ
խմբագրել- Profile of Mons. Borromeo www.catholic-hierarchy.org
- Official Page of diocese of Pesaro
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Կառլո Բորրոմեո» հոդվածին։ |