Լուիջի Բատցելլա[2] (մայիսի 27, 1924(1924-05-27)[1], Սան Սպերատո, Կալիարի, Սարդինիա, Իտալիա - նոյեմբերի 18, 2008(2008-11-18)[1], Կալյարի, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ով աշխատում է ցածր բյուջեով էքսպլաուտացիոն ֆիլմերի վրա, որոնց թվում էին սպագետի վեսթերները, էրոտիկ սարսափ-ֆիլմեր, ռազմական ֆիլմեր, ինչպես նաև ֆիմեր նացիստական ճամբարներում կանանց տանջանքների մասին։ Բատցելլան հաճախ է օգտագործում տարբեր կեղծանուններ, որոնց թվում են՝ Պաոլո Սոլովեյ, Իվան Կատանսկի, Պոլ Համուս, Ջիջի Բատցելլան և այլն։

Լուիջի Բատցելլա
Ծնվել էմայիսի 27, 1924(1924-05-27)[1]
ԾննդավայրՍան Սպերատո, Կալիարի, Սարդինիա, Իտալիա
Մահացել էնոյեմբերի 18, 2008(2008-11-18)[1] (84 տարեկան)
Մահվան վայրԿալյարի, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և մոնտաժող

Լուիջի բատցելլան մահացել է 2008 թվականի նոյեմբերի 18-ին։

Կարիերան ֆիլմում խմբագրել

Լուիջի Բատցելլան 1973 թվականին նկարահանում է «Կույսերի լիալուսին» ֆիլմը վամպիրների մասին, որի գլխավոր դերերը կատարում են Ռազալբա Ներիին (ֆիլմում նկարահանվել է Սառա Բեյ մականունով) և Մարկ Դեյմոնն։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես Տրանսիլվանիայում եղբայրներից մեկը գտնում է Նիբելունգների մատանին, որը պատկանում է տեղական կոմսուհի վամպիր Դե Վրիզին։ Ֆիլմը նրա մասին է, թե ինչպես եղբայրների մեկը Տրանսիլվանիայում գտնում է Նիբելգունների մատանին, որը պատկանում է տեղական գրաֆինիա-վամպիր Դե Վրիզին։ Կոմսուհին նրան ծուղակն է գցում և օգտագործում է սեքսուալ և վամպիրային տանջանքների համար։ Մի եղբորից հետո նա հարաբերություններ է սկսում հաջորդի հետ, բայց միաժամանակ նա հաստատում է նաև կողմնակի կապեր. նա ուղևորվում է գյուղ և փնտրում է կույս աղջիկների՝ վամպիրների պահանջմունքները բավարարելու համար։ 1974 թվականին Բատցելլան նկարահանում է ևս մի ցածրաբյուջետային էրոտիկ ֆիլմ, որի անվանում էր «Սատանայի համար մերկացածը», որը ազդեցություն թողեց այլոց աշխատանքների վրա, ինչպիսին է Ալբերտո Կավալլոնե «Էրոտիկ շնչառություն» ֆիլմը։ Ըստ սյուժեի՝ տղամարդը, ում մարմնավորում է Ջեյմս Հարրիսը, ավտովթարի ենթարկվելով՝ փրկում է Ռիտա Քալդերոնիի անունով աղջկան՝ հանելով նրան վթարված մեքենայից։ Որպես հետևանք՝ նրանց մեջ սեքսուալ կապ է հաստատվում։ Ֆիլմը տարբերվում է յուրօրինակ մոնտաժով՝ թույլ տալով հետևել իրադարձություններին տարբեր կողմերից, ինչպես նաև առկա է մերկ մարմինների առատ ցուցադրություն։

1976 և 1977 թվականներին Բատցելլան նկարահանում է նացիստական ճամբարներում կանանց կրած տանջանքների մասին երկու ֆիլմ՝ «Մահվան ճամբար. ԽՍՀՄ-ի վերջին օրերը» և «Գազանը տենդում»։ Իր վերջին ֆիլմը՝ «Պատերազմ նավթի համար», նա նկարահանել է 1978 թվականին։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական ռուսերեն անվանում օրիգինալ անվանում Ով
1962 Վամպիրների բնաջնջում La Strage dei Vampiri Դերասան
1968 Շանտաժ Blackmail Ռեժիսոր
1973 Կույսերի լիալուսին Il Plenilunio delle Vergini Ռեժիսոր
1974 Սատանայի համար մերկացածը Nuda per Satana Ռեժիսոր
1976 Մահվան ճամբար. ԽՍՀՄ-ի վերջին օրերը Kaput Lager: Gli Ultimi Giorni delle SS Ռեժիսոր
1977 Գազանը տենդում La Bestia in Calore Ռեժիսոր
1978 Պատերազմ նավթի համար La Guerre du Petrole Ռեժիսոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Կան հակասական աղբյուրներ, որոնցից մեկի համաձայն՝ նրա իսկական անունը Պաոլո Սոլվեյ է, իսկ ըստ մյուսների՝ Լուիջի Բատցելլա