Լուիզա Սանֆելիչե

հեռուստաֆիլմ

«Լուիզա Սանֆելիչե» (իտալ.՝ Luisa Sanfelice)` ռեժիսորներ Տավիանի եղբայրների հեռուստաֆիլմը, որը լույս է տեսել 2004 թվականին։ Էկրանավորումը կատարվել է Ալեքսանդր Դյումայի վեպի համանուն վեպի հիման վրա։

Լուիզա Սանֆելիչե
իտալ.՝ Luisa Sanfelice
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
ՀիմքԼուիզա Սան-Ֆելիչե
Թվականհունվարի 25, 2004[1]
Լեզուիտալերեն
ՌեժիսորՊաոլո Տավիանի և Վիտորիո Տավիանի[1]
Սցենարի հեղինակՎիտորիո Տավիանի[1] և Պաոլո Տավիանի[1]
ԴերակատարներԼետիցիա Կաստա, Ադրիանո Ջիանին, Սեսիլիա Ռոթ, Մարիա Բոյմեր, Էմիլիո Սոլֆրիցցի, Լելլո Արենա, Մարիանո Ռիջիլլո, Մարգարիտա Լոսանո, Կարմելո Գոմես, Ժան-Իվ Բերտելո, Տերեզա Սապոնանջելո, Խոսե Անխել Էխիդո, Լինդա Բատիստա[2], Քրիստիանա Կապոտոնդի[2], Գլաուկո Օնորատո[2], Իզաբելլա Օրսինի[2] և Յարի Գուլիուչչի[2]
ՕպերատորՖրանկո Դի Ջակոմո[1]
ԵրաժշտությունՆիկոլա Պիովանի
ՄոնտաժՌոբերտո Պերպինիանի[1]
Տևողություն200 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Հունվար՝ 1799 թվական։ Հռոմում տեղակայված ֆրանսիական զորքերի երիտասարդ սպան գաղտնի զեկույցով ուղարկվել է Նեապոլ, որտեղ ֆրանսիական կորպուսի ղեկավար գեներալ Շամպիոնեն ֆրանսիացի սպային հայտնում է, որ զորքը աղքատության մեջ է և տվյալ պահին ի վիճակի չէ տանել մարտական գործողություններ։ Այնուամենայնիվ նեոպոլիտական արքունիքի լրտեսները խափանում են զեկույցը, իսկ Պալմիերը լուրջ վնասվածք է ստանում։ Կառոլինա թագուհին համոզում է իր ամուսնուն՝ Ֆերդինանդ 4-ին օգտվել առիթից և գրավել Հռոմը։ Մինչդեռ վիրավոր Սալվատոյին իր խնամակալության տակ է վերցնում տարեց մարքիզի երիտասարդ կինը՝ Սանֆելիչե Լուիզան, ով միանգամից սիրահարվում է երիտասարդ սպային։ Ֆրանսիական զորքի հանկարծակի հայտնվելը ստիպում է թագավորական զույգին անգլիական նավով փախչել Պալերմո։ Ազգային ապստամբության արդյունքում Նեապոլում հաստատվում է Պարթենապեյական հանրապետությունը, սակայն առաջնորդներին չհաջողվեց երկար պահել իրենց իշխանությունը։ Հինգ ամիս անց հանրապետական կառավարությունը փլուզվում է և վերականգնվում է Բուրբոնների իշխանությունը, իսկ երկու սիրահարները՝ Սալվատոն և Լուիզան ստիպված էին իրենց կյանքերը դնել հեղափոխության զոհասեղանին։

Դերերում

խմբագրել
  • Լետիցիա Կաստա՝ Լուիզա Սանֆելիչե
  • Ադրիանո Ջիննինի՝ Սալվատո Պալմիերի
  • Սեսիլիա Ռոտ՝ թագուհի Կառոլինա
  • Էմիլիո Սոլֆրիցցի՝ Ֆերդինանտ IV թագավոր
  • Մարի Բաումերէ լեդի Էմմա Համիլտոն
  • Մարիանո Ռիգիլո` կավալեր Լուչանո Սանֆելիչե
  • Յոհաննես Զիլբերնշնայդեր՝ Հորացիո Նելսոն առաջնորդ
  • Կարմելո Գոմես՝ կարդինալ Ռուֆֆո
  • Յարի Գուլյուչի՝ Միքելե
  • Մարգարիտա Լոզանո՝ Մարգո
  • Ժան- Իվ Բերտելո՝ գեներալ Շամպիոնե

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել