Լուելա Դաուդ Սմիթ

ամերիկացի բանաստեղծ, գրող

Լուելա Դաուդ Սմիթ (անգլ.՝ Luella Dowd Smith, հունիսի 16, 1847(1847-06-16)[1], Շեֆիլդ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] - 1941), ամերիկացի բանաստեղծ, գրող։

Լուելա Դաուդ Սմիթ
Ծնվել էհունիսի 16, 1847(1847-06-16)[1]
ԾննդավայրՇեֆիլդ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Վախճանվել է1941
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և սուֆրաժիստ
Քաղաքացիություն ԱՄՆ
 Luella Dowd Smith Վիքիպահեստում

Սմիթը տասը տարի դասավանդել է դպրոցում, եղել է երեք ավագ դպրոցի և մեկ ակադեմիայի տնօրեն։ Նրա աշխատանքային գործունեության բնագավառներն են եղել նաև զսպվածությունը, կիրակնօրյա դպրոցը, արգելքն ու հավասար ընտրական իրավունքները։ Սմիթը գրել է Ազգային տիեզերական հասարակության համար։ Նա հեղինակել է «Ճանապարհի եզրի տերևներ», 1879 թվական, «Քամու ծաղիկներ», 1887 թվական, «Ծաղիկներ օտար դաշտերից», 1895 թվական, «Եկեղեցու արժեքը», 1898 թվական, «Ժուժկալության տասներեք թեզեր և երկու եռագրություններ», 1901 թվական [2], ինչպես նաև «Հաղթանակելու ուղիները», 1904 թվական, «Առօրյա մտքեր ու իդելաներ», 1930 թվական, «Ճանապարհին, բանաստեղծություններ», 1938 թվական։

Կենսագրություն խմբագրել

Լուելա Դաուդ Սմիթը ծնվել է 1847 թվականին Մասաչուսեթսի Շեֆիլդ քաղաքում՝ Ալմերոն և Էմիլի (Կուրտիս) Դաուդների ընտանիքում։ Եղել է ընտանիքի չորս երեխաներից ավագը[3]։ Երբ Լուելան երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Արևմտյան Վերջինիա, որտեղ նրանք մնացել են ինը տարի։ Նրա ծնողները եղել են մանկավարժներ, և նա կրթվել է տանը և ծնողների ղեկավարած դպրոցում[4]։

Երբ Լուելան ինը տարեկան էր, ընտանիքը վերադարձել է Մասաչուսեթս, որտեղ նա սովորել է Հարավային էգրեմոնի ակադեմիայում, որտեղ հետագայում դասավանդել է, 1866 թվականին ավարտել է Ուեսթֆիլդի ավագ և նորմալ դպրոցները, 1868 թվականին՝ Չարլզ Ֆ. Դաուդսի սեմինարիան[3][4][2]։

 
Լուելա Դաուդ Սմիթ

Գործունեություն խմբագրել

Բացի մասնավոր դասեր տալը, Սմիթը մի քանի տարի դասավանդել է դպրոցում։ Նա նաև իրականացրել է կիրակնօրյա դպրոցի, զսպվածության և ընտրական իրավունքի հետ կապված աշխատանքներ[5]։

1875 թվականի մայիսի 18-ին ամուսնացել է Հենրի Հեդլի Սմիթի հետ[2]։ Նրանք մինչև 1884 թվականն ապրել են Շեֆիլդում, այնուհետև մեկնել են Եվրոպա, երկար ճամփորդությունից հետո վերադարձել են ԱՄՆ, հաստատվել Հուդզոնում, Նյու Յորք, որտեղ դոկտոր Սմիթը զբաղվել է բժշկությամբ[3][6]։

Սմիթը գրական աշխատանքով զբաղվել է երիտասարդ տարիներից։ Նա շատ է գրել և՛ արձակ, և՛ բանաստեղծություն, իր գրվածքները հանձնել է տարբեր ամսագրերի և պարբերականների։ 1879 թվականին նա հավաքել է իր մի շարք գործեր և դրանք հրատարակել «Ճամփեզրի տերևներ» (Նյու Յորք) անվամբ։ 1887 թվականին լույս է տեսել երկրորդ հատորը՝ «Քամու ծաղիկներ» (Չիկագո)[6]։ Նրա հետագա աշխատանքները ներառված են «Ծաղիկներ օտար դաշտերից», 1895 թվական, «Եկեղեցու արժեքը», 1898 թվական և «Ժուժկալության տասներեք թեզեր և երկու եռագրություններ», 1901 թվական հատորներում[2]։

Ընտրված գործեր խմբագրել

  • Wayside Leaves (Ճանապարհի եզրի տերևներ), 1879։
  • Wind Flowers (Քամու ծաղիկներ), 1887։
  • Flowers from Foreign Fields (Ծաղիկներ օտար դաշտերից), 1895։
  • The Value of the Church (Եկեղեցու արժեքը), 1898։
  • Thirteen Temperance Theses and Two Trilogies (Ժուժկալության տասներեք թեզեր և երկու եռագրություններ), 1901։
  • Ways to win (Հաղթանակելու ուղիները), 1904։
  • Daily ideas and ideals (Առօրյա մտքեր ու իդելաներ), 1930։
  • Along the way; poems (Ճանապարհին, բանաստեղծություններ), 1938։

Ծանոթագրություններ խմբագրել