Լորեն Ջեյմս
Լորեն Ջեյմս (անգլ.՝ Lauren James, սեպտեմբերի 29, 2001[2][1], Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստուհի, «Չելսի» կանանց ակումբի կիսապաշտպան։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 2001[2][1] (21 տարեկան) | ||
Ծննդավայր | Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Դիրք | հարձակվող և կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
ԿենսագրությունԽմբագրել
Նորամուտն «Արսենալի» կազմում նշել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին[3]։ 2017/18 թվականների մրցաշրջանում նա 5 հանդիպում է անցկացրել «Արսենալի» կազմում[4]։
2018 թվականի հուլիսի 13-ին հայտնի է դարձել, որ Լորեն Ջեյմսը կդառնա երկրորդ լիգայում նոր ընդգրկված «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի խաղացող[5]։ Սեպտեմբերի 9-ին նա երկու գոլի հեղինակ է դարձել 2018/19 մրցաշրջանի առաջնության առաջին խաղում՝ «Ասթոն Վիլլա» կանանց ակումբի դեմ խաղում։ 2018 թվականի հոկտեմբերին նա ճանաչվել է կանանց առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող[6][7]։
2021 թվականի հուլիսին նա ռեկորդային գումարով տեղափոխվել է Անգլիայի կանանց սուպերլիգայում հանդես եկող «Չելսի» ակումբ[8].։
Անգլիայի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականում Ջեյմսն իր նորամուտը նշել 2017 թվականի ապրիլին՝ ԱՄՆ֊ի հետ խաղում։ Նույն թվականի հոկտեմբերի 14-ին Լատվիայի իրենց հասակակիցների դեմ խաղում նա կրել է թիմի ավագի թևկապը։ Այդ խաղում իր թիմը 10։0 հաշվով հաղթանակ է տարել։ Ջեյմսը դարձել է 4 գոլի հեղինակ[9]։ Երեք օր անց նա ևս երկու գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի հավաքականի դեմ խաղում[10]։
ԸնտանիքԽմբագրել
Լորենի ավագ եղբայրը՝ Ռիս Ջեյմսը, «Չելսիի» երիտասարդական ակադեմիայի շրջանավարտ է[11]։ Նրանց հայրը՝ Նայջելը, ՈՒԵՖԱ-ի արտոնագրված մարզիչ է, որը մարզել է Ռիսին և Լորենին[12]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Everton Ladies 0–2 Arsenal Ladies» (անգլերեն)։ BBC Sport։ 2017-10-29։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-14-ին։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Lauren James» (անգլերեն)։ Soccerway։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-14-ին։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Man United Women's 2018/19 squad» (անգլերեն)։ ManUtd.com։ 2018-07-13։ Արխիվացված օրիգինալից 2018-08-28-ին
- ↑ «Match report Aston Villa v United Women on 9 September 2018» (անգլերեն)։ ManUtd.com։ 2018-09-09։ Արխիվացված օրիգինալից 2018-09-12-ին
- ↑ «Award for Man Utd hotshot» (անգլերեն)։ theFA.com։ 2018-10-08։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-08-ին։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Lauren James: Chelsea complete signing of Manchester United striker on four-year contract» (անգլերեն)։ Sky Sports։ 2021-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-26-ին։ Վերցված է 2021-07-26
- ↑ «England U17 10-0 Latvia U17» (անգլերեն)։ Soccerway.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-14-ին։ Վերցված է 2018-12-11
- ↑ «England U17 6-0 Slovakia U17» (անգլերեն)։ Soccerway.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-16-ին։ Վերցված է 2018-12-11
- ↑ Rudd Alyson (2018-11-03)։ «Brother and sister who are giving dad a very difficult decision to make» (անգլերեն)։ The Times։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-08-ին։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Testimoinals» (անգլերեն)։ NigelJamesEliteCoaching.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-15-ին։ Վերցված է 2018-12-11
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը «Մանչեսթեր Յունայթեդի» կայքում(անգլ.)