Լորա Գիբեր (ֆր.՝ Laure Guibert, փետրվարի 20, 1968(1968-02-20)[1], Նանտ), ֆրանսիացի դերասանուհի և բեմանկարիչ։

Լորա Գիբեր
ֆր.՝ Laure Guibert
Ծնվել էփետրվարի 20, 1968(1968-02-20)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՆանտ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի և դեկորատոր

Հայտնի է դարձել 1990 թվականին՝ շնորհիվ «AB Production»-ի կողմից նկարահանվող հեռուստասերիալների։ Նա խաղում էր Բենեդիկտի՝ (կա ուղղակի Բենեի) Ժոզեի ընկերուհու դերը երիտասարդական «Հելենն ու տղաները» (ֆր.՝ Hélène et les garçons), իսկ հետո նաև դրա շարունակությունը համարվող՝ «Սիրո պատրանքները» և «Սիրո արձակուրդները» հեռուստասերիալներում։

Կենսագրություն խմբագրել

Լորա Գիբերը ծնվել է 1968 թվականին փետրվարի 20-ին Նանտում։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Լորան ունի եղբայր՝ Ֆրանկ անունով։ Նա սիրում է զբաղվել ստորջրյա լողով։ Ուտելիքներից սիրում է հայրենի Բրետանում պատրաստվող յուղաբլիթները։

Կարիերա խմբագրել

Լորան ավարտել է Ռենի արվեստի ակադեմիան (Բրետանում գտնվող)։ Դրանից հետո ապագա դերասանուհին ուղևորվեց Փարիզը «նվաճելու»։ Սկզբում նա աշխատում էր որպես բեմանկարիչ-ձևավորող ֆիլմերի և գովազդների նկարահանման տաղավարներում, մինչև նրան չհրավիրեցին նկարահանվելու Բենեի դերը «Հելենն ու տղաները» հեռուստասերիալում[2]։

«Հելենն ու տղաները», «Սիրո պատրանքները» և «Սիրո արձակուրդները» հեռուստասերիալներում Լորա Գիբերը խաղաց Բենեդիկտի՝ Բենեի դերը։ Բենեն մի սովորական աղջիկ էր Բրետանից, որը եկել էր Փարիզ՝ համալսարանում սովորելու նպատակով։ Փարիզում Բենեի հետ ծանոթանում է Էլենի ընկերությունը, որն աղջիկ էր փնտրում Ժոզեի համար (Ժոզեի դերակատարն էր Ֆիլիպ Վասյորը)։ Այդ պահից սկսած Լորա Գիբերի կերպարը դարձավ եռագրության գլխավոր դերասաններից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել