Լոտար Մետց (գերմ.՝ Lothar Metz); հունվարի 16, 1939(1939-01-16), Meerane, Ցվիկկաու, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա - հունվարի 23, 2021(2021-01-23)[1], Ռոստոկ, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա[2][3]), գերմանացի հունահռոմեական ըմբշամարտիկ, չեմպիոն, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հաղթող, ԳԴՀ-ի տասակի չեմպիոն (1959, 1960, 1961, 1963, 1965-1968, 1971, 1973 թվականներ)[4][5]։

Լոտար Մետց
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 16, 1939(1939-01-16)
Ծննդավայր՝Meerane, Ցվիկկաու, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա
Մահվան ամսաթիվ՝հունվարի 23, 2021(2021-01-23)[1] (82 տարեկան)
Մահվան վայր՝Ռոստոկ, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա[2]
184 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Մեծացել է Աուերբախ քաղաքում։ Այստեղ էլ 14 տարեկանից սկսել է ըմբշամարտով զբաղվել։ 1956 թվականին հաղթել է ԳԴՀ-ի երիտասարդների ըմբշամարտի առաջնությունում։ 1958 թվականին Լայպցիգի միջազգային մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ 1958 թվականին մասնակցել է ըմբշամարտի աշխարհի առաջնությանը և արժանացել բրոնզե մեդալի։ 1959 թվականին մեկնել է Ռոստոկ։ Նույն թվականին Գրայցի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

1960 թվականի Հռոմի ամառային օլիմպիական խաղերին մասնակցել է մինչև 87 կգ քաշային կարգում (միջին քաշ)։ Մաքուր հաղթանակների դեպքում տուգանային միավորները հաշվի չէին առնվում, միավորների առավելությամբ հաղթելու ժամանակ, ձայների ցանկացած հարաբերակցության արդյունքում, հանվում էր 1 տուգանային միավոր, միավորներով պարտություն կրելու դեպքում հանվում էր 3 միավոր, մաքուր պարտությունների դեպքում՝ 4, ոչ ոքիի դեպքում յուրաքանչյուր մարզիկից հանում էին 2 միավոր։ 6 և ավելի տուգանային միավոր հավաքելու դեպքում մարզիկները դուրս էին մնում մրցաշարից։ Այդ պատճառով Լոտար Մետցը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր։

Հակառակորդ Երկիր Արդյունք Ծանոթագրություններ Ժամանակ
1 Ռայմոնդ Շումեր   Հաղթանակ Պարտեր (0 տուգանային միավոր) 7:30
2 Մարչիանո Մագնանյի   Հաղթանակ Միավորներով (1 տուգանային միավոր)
3 Իրժի Կորմանիկ   Ոչ ոքի (2 տուգանային միավոր)
4 Ռասել Կամիլերի   Հաղթանակ Պարտեր (0 տուգանային միավոր) 11:49
5 Նիկոլայ Չուչալով   Հաղթանակ Միավորներով (1 տուգանային միավոր)
6 Իյոն Չերնյա   Ոչ ոքի (2 տուգանային միավոր)

1961 թվականի աշխարհի առաջնության ժամանակ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

1964 թվականի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ներկայացել է Գերմանիայի հավաքականի կազմում։ Մրցաշարի կանոնակարգը մնացել էր նույնը։ Այս առաջնության ժամանակ էլ արժանացել է բրոնզե մեդալի։

Հակառակորդ Երկիր Արդյունք Ծանոթագրություններ Ժամանակ
1 Չեսլավ Կվեցինսկի   Հաղթանակ Միավորներով (1 տուգանային միավոր)
2 Գեորգե Պոպովիչի   Հաղթանակ Միավորներով (1 տուգանային միավոր)
3 Վալենտին Օլենիկ   Պարտություն Միավորներով (3 տուգանային միավոր)
4 Ստիգ Պերսոն   Հաղթանակ Պարտեր (0 տուգանային միավոր) 9:31
5 Կրալի Բիմբալով   Հաղթանակ Միավորներով (1 տուգանային միավոր)
Եզրափակիչ Իրժի Կորմանիկ   Պարտություն Միավորներով (3 տուգանային միավոր)

1965 թվականին աշխարհի առաջնության ժամանակ նորից զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ 1966 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ զբաղեցրել է չորրորդ տեղը։ Միայն 1967 թվականին կարողացել է Եվրոպայի առաջնությունում նվաճել արծաթե մեդալ։

1968 թվականին դարձել է Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։

Հակառակորդ Երկիր Արդյունք Ծանոթագրություններ Ժամանակ
1 Ուէյն Բաուեն   Հաղթանակ Միավորներով (1 տուգանային միավոր)
2 Քենջիրո Հիրակի   Հաղթանակ Պարտեր (0 տուգանային միավոր) 4:41
3 Տևֆիկ Կըշ   Հաղթանակ Միավորներով (1 տուգանային միավոր)
4 Հոկոն Էվերբի   Հաղթանակ Պարտեր (0 տուգանային միավոր) 1:33
5 Բրանիսլավ Սիմիչ   Ոչ ոքի (2 տուգանային միավոր)
Եզրափակիչ Նիկոլաե Նեգուտ   Հաղթանակ Միավորներով (1 տուգանային միավոր)

1970 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր։ 1971 թվականին աշխարհի առաջնության ժամանակ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

1972 թվականի Մյունխենի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ներկայացել է մինչև 90 կգ քաշային կարգում (կիսածանր քաշային կարգ)։ 33-ամյա մարզիկը 1 ոչ ոքիից և 2 պարտությունից հետո դուրս է մնացել առաջնությունից։

Հակառակորդ Երկիր Արդյունք Ծանոթագրություններ Ժամանակ
1 Չեսլավ Կվեցինսկի   Ոչ ոքի (2 տուգանային միավոր)
2 Յոսիպ Չորակ   Պարտություն Միավորներով (3 տուգանային միավոր)
3 Կիմուտի Տանի   Պարտություն Պարտեր (4 տուգանային միավոր) 1:58

1973 թվականին ավարտել է սպորտային կարիերան։ Լսողության խանգարման պատճառով նա շուտ է անցել թոշակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ringer trauern um Olympiasieger Lothar Metz (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Olympedia — 2006.
  3. «Ringer trauern um Olympiasieger Lothar Metz». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.
  4. «International Wrestling Database». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. «Lothar Metz Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Լոտար Մետց – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոտար Մետց» հոդվածին։