Լոռի Բերդի խաչքար

12-րդ դարի բազալտե մոնումենտալ խաչքար

Լոռի Բերդի խաչքար, 12-րդ դարի բազալտե մոնումենտալ խաչքար, որ 2008 թվականից ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի[1] Բյուզանդական արվեստի բաժնի «Մերի և Մայքլ Ջահարիս» սրահում[3]։ Խաչքարը երկարաժամկետ փոխառվել է Հայաստանի պատմության թանգարանից (ՀՊԹ Ժ-54)[2]։

Լոռի Բերդի խաչքար
'
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան
բարձրություն182.9
լայնություն98.4
խորություն22.9
քաշ907.2 կգ
ստեղծվել է12-րդ դ.[1][2]
Մետրոպոլիտեն թանգարանի կայք

22/09/2018-13/01/2019 ժամանակահատվածում ներկայացվում է Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդեսում[2]։

Նկարագրություն խմբագրել

12-րդ դարի մոնումենտալ խաչքարի վրա փորագրված են խորհրդանիշեր չորս ավետարանչականներից, մեծածավալ խաչ, ցայտաղբյուրների վրա փոքրիկ թռչուններ, զարդանախշեր։ Խաչքարը պատրաստվել է Լոռիում։ Տեղադրման հարցում իր աջակցությունն է բերել Հակոբ Գևորգյանի անվան հիմնադրամը (ԱՄՆ)։ Խաչքարի ընտրության և տեղադրման աշխատանքներն իրականացրել է Մետրոպոլիտեն թանգարանի համադրող, «Մերի և Մայքլ Ջահարիս» ցուցասրահի վարիչ Հելնն Էվանսը։

«Ժամանակավոր արտահանում» խմբագրել

2008 թվականից Լոռի Բերդի խաչքարը ցուցադրվում է Նյու Յորք քաղաքի Մետրոպոլիտենի թանգարանի X-XIII դդ. համաքրիստոնեական մշակույթը ներկայացնող սրահում՝ Հայաստանի պատմության թանգարանի տրամադրած ընդարձակ բացատրագրով։ Պայմանավորված հայկական ինքնատիպ մշակութային ժառանգությունը Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում ժամանակավոր ցուցադրության միջոցով միջազգային հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությամբ՝ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը ՀՀ կառավարության կողմից նախ երկարաձգվել է մինչև 2014 թվականի փետրվարի 15-ը[4][5], ապա՝ մինչև 2017 թվականի փետրվարի 15-ը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել