Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակը

Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակը (անգլ.՝ London's Trafalgar Square), բրիտանական համր, կարճամետրաժ, սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանվել է 1890 թվականին կինեմատոգրաֆի առաջին բրիտանացի նախաձեռնողներից Ուորդսուորթ Դոնիսթորփի և Ուիլյամ Քար Քրոֆթսի կողմից։

Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակը
անգլ.՝ London's Trafalgar Square
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրվավերագրական ֆիլմ և համր կինո
Թվական1890
ՌեժիսորՈւորդսուորթ Դոնիսթորփ և Ուիլյամ Քար Քրոֆթս
ՊրոդյուսերՈւորդսուորթ Դոնիսթորփ և Ուիլյամ Քար Քրոֆթս
ՕպերատորՈւորդսուորթ Դոնիսթորփ և Ուիլյամ Քար Քրոֆթս
Պատմվածքի վայրԹրաֆալգարյան հրապարակ
Նկարահանման վայրԹրաֆալգարյան հրապարակ
Տևողություն2 վայրկյան
ԿինոՊոիսկID 491842
 London's Trafalgar Square Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Պահպանված 10 կադրերում նկարահանված է Թրաֆալգարյան հրապարակի՝ Լոնդոնի ամենանշանավոր և հեշտ ճանաչելի վայրերից մեկի երթևեկությունը։ Կադրի կենտրոնում Լոնդոնի ազգային պատկերասրահն է, իսկ հետին պլանում՝ երևում են կառքեր և հետիոտներ։

Այս 10 կադրերը քաղաքի ամենավաղ հայտնի շարժապատկերներն են[1]։

Պատմություն

խմբագրել

Դոնիսթորփին համալսարանում սկսեց հետաքրքրել կինեմատոգրաֆիական ֆիլմը։ Դա հենց այն ժամանակ էր, երբ նրան քննող անձը 1869 թվականին ֆիզիկոս Ջեյմս Մաքսվելն էր, որն այդ թվականին կատարելագործեց զոոտրոպը։

1876 թվականի նոյեմբերի 9-ին Դոնիսթորփը Քրոֆթսի հետ արտոնագրման դիմում ներկայացրին «հավասար միավոր ժամանակում շարժվող օբյեկտները նկարահանող» սարքի համար։ Սարքն ստացավ «Kinesigraph» անվանումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Paul Burns. «The History of the Discovery of Cinematography». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 24-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակը» հոդվածին։