Բացել գլխավոր ցանկը

Լողացող ճեմուղիներ (անգլ.՝ The Floating Piers), բուլղարացի արվեստագետներ Քրիստոյի և Ժան Կլոդի ստեղծած արվեստի գործը յուրահատուկ վայրում, որը բաղկացած է 100,000 մետր դեղին գործվածքից։ Սա Քրիստոյի 23-րդ լայնամասշտաբ ինստալյացիոն ծրագիրն է։ Իրականացվել է Իտալիայի Բրեշիա քաղաքի մոտ գտնվող Իզեո լճի վրա` մոդուլային լողացող տախտակամածերի վրա կառուցված 220,000 մետր բարձր խտությամբ պոլիէթիլենային խորանարդներից։ Կտորե կառուցվածքի մակերեսը ճեմուղային հատված է ստեղծում Սուլցանոյից Մոնտե Իզոլա և դեպի Սան Պաուլո կղզի[1]: Բազմահազար այցելուների հոսքը որոշակի քաոսային և տրանսպորտային խցանումներ է առաջացրել[2]:

Picto infobox artiste.png
Լողացող ճեմուղիներ
Iseo Floating Piers 6.jpg
տեսակինստալյացիա և արվեստի ոչնչացված գործ
նկարիչՔրիստո և Ժան Կլոդ
տարիհունիսի 18, 2016
լայնություն16 մետր
ժանրհանրային արվեստ
նյութտեքստիլային գործվածք և բարձր խտության պոլիէթիլեն
գտնվում էԻզեո, San Paolo Island? և Monte Isola?
քաղաքՄոնտե Իզոլա և Սուլցանո
կայք
Կոորդինատներ: 45°41′45.810000098797″ հս․ լ. 10°5′48.290000099199″ ավ. ե. / 45.69605833336077438° հս․. լ. 10.09674722224977828° ավ. ե. / 45.69605833336077438; 10.09674722224977828
The Floating Piers Վիքիպահեստում

2016 թվականի հունիսի 18-ին ճեմուղին բացվել է հանրության համար։ Ցուցադրման առաջին 5 օրերին շուրջ 270,000 մարդ է այցելել և զբոսնել լողացող ճեմուղիներով։ Անսպասելի մեծ հոսքի պատճառով կազմակերպիչները փակել են ցուցադրությունը կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը՝ տարածքի մաքրման աշխատանքներ իրականացնելու համար[3]:

2016 թվականի հուլիսի 3-ին ցուցադրությունը հանրության համար փակվել է։ Համաձայն տեղական պաշտոնյաների հաշվարկի՝ այցելուների թիվը կազմել է շուրջ 1,2 միլիոն մարդ կամ միջինը 72,000 մարդ օրական 16-օրյա ցուցադրության ընթացքում։ Նախագծի ապամոնտաժումը սկսվել է 2016 թվականի հուլիսի 4-ի վաղ առավոտյան[4]:

ՆախագիծԽմբագրել

Լողացող ճեմուղին գործարկվել է 2016 թվականի հունիսի 18-ից մինչև հուլիսի 3-ը (եղանակային բարենպաստ պայմանների դեպքում) Իտալիայի Լոմբարդիա շրջանի Իզեո լճի վրա։

ՃեմուղիԽմբագրել

Լողացող ճեմուղին ձգվում է Իզեո լճի վրա շուրջ 3 կմ երկարությամբ։ Հարթակն ունի 16 մետր լայնություն և մոտավորապես 35 սմ կողքային բարձրություն։ Դեղնավուն կտորե հյուսվածքը ձգվում է 2,5 կիլոմետր՝ ստեղծելով հետիոտնային փողոցներ դեպի Սուլցանո և Մոնտե Իզոլա։

  Լողացող ճեմուղիներով անցնողներն կըմբոշխնեն ջրի վրա քայլելը կամ իրենց կզգան կետի մեջքին: Տասնվեց օր շարունակ լույսը և ջուրը կփոխակերպեն դեղին կտորի հյուսվածքը կարմիր և ոսկեգույն երանգների:
- Քրիստո
 


ՊատմությունԽմբագրել

2014 թվականի գարնանը և ամռանը Քրիստոն, օպերացիոն ղեկավար Վլադիմիր Եվաչևը, նախագծի ղեկավար Վոլֆգանգ Վոլցը և համադրող Ջոսի Կրաֆթը հետազոտել են Հյուսիսային Իտալիայի լճերը և նախագծի իրականացման համար ընտրրել են Իզեո լիճը։ Այդ ժամանակից ի վեր նրանք ամբողջ աշխարհից ընդգրկված թիմի հետ միասին աշխատել են իրականացնելու լողացող ճեմուղիները։

Լողացող ճեմուղիներ ստեղծելու միտքը Քրիստոյի և Ժան Կլոդի մոտ հղացել է դեռևս 1970 թվականին։ Քրիստոն և Ժան Կլոդը 2005 թվականին միասին իրականացրել են «Դարպասներ» նախագիծը։ Լողացող ճեմուղիները կառուցվել է Քրիստոյի բնօրինակը արվեստի գործերից ստացված միջոցներով։ 16-օրյա ցուցադրությունից հետո լողացող ճեմուղու բոլոր բաղադրիչները կհեռացվեն և արդյունաբերորեն կվերամշակվեն։

Քրիստո և Ժան Կլոդ ամուսնական զույգն Իտալիայում իրականացրել է տարբեր նախագծեր, այդ թվում 1968 թվականին փաթաթված շատրվան և փաթաթված միջնադարյան աշտարակ Սպոլետոյում, 1970 թվականին՝ փաթաթված հուշարձաններ Միլանում, 1973-1974 թվականներին՝ փաթաթված հռոմեական պատ Հռոմում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Italy: Christo 'walk on water' project opens on Lake Iseo - BBC News»։ BBC News (en-GB)։ Վերցված է 2016-06-20 
  2. «Chaos at Italian lake as crowds try to 'walk on water'»։ The Local։ 22 June 2016 
  3. Sophie Morlin-Yron (2016-06-27)։ «Floating art lets people walk on water at Italy's Lake Iseo»։ CNN.com։ Վերցված է 2016-06-29 
  4. «Christo's floating piers closed»։ Deutsche Welle։ 2016-07-04։ Վերցված է 2016-07-04 

Արտաքին հղումներԽմբագրել