Լոլիկի թանգարան
Լոլիկի թանգարան (իտալ.՝ Museo del pomodoro), թանգարան իտալական Կոլեքսիո քաղաքում, նվիրված է Պարմա գավառում լոլիկի արտադրությանն ու վերամշակմանը։ Թանգարանը բացվել է 2010 թվականին «Լոլիկները Պարմայում. պատմություն, ձեռնարկատիրություն և համ». գիտական կոնֆերանսի ընթացքում։
Լոլիկի թանգարան իտալ.՝ Museo del pomodoro | |
---|---|
Տեսակ | մասնագիտացված թանգարան և մասնավոր թանգարան |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Կոլեքիո[2] |
Վայր | Corte di Giarola? |
Հասցե | Strada Giarola, 11 - Collecchio[3], Via Giarola 11, 43044 Collecchio[2][4] և c/o Corte di Giarola – Parco fluviale del Taro, Strada Giarola 1143044[2] |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 25, 2010 |
Մակերես | 350 քառակուսի մետր, 300 քառակուսի մետր |
Այցելուներ | 552 մարդ (2020)[2], 2902 մարդ (2019)[5], 2061 մարդ (2018)[6], 1563 մարդ (2021)[7] և 2333 մարդ (2022)[4] |
Հավաքածուի չափս | 321 արխիվային միավոր[6] և 300 արխիվային միավոր[8] |
Կայք | museidelcibo.it/pomodoro.asp, museidelcibo.it և pomodoro.museidelcibo.it(իտալ.) |
Թանգարանի շենքը
խմբագրելԹանգարանի շենքի մասին առաջին փաստաթղթերը վերաբերվում են 1187 թվականին, երբ հին պահեստը տրամադրվել էր Սուրբ Պավլի բենեդիկյան կանանց վանքին։ Վանքի տարածքում այն մնացել է մինչև 1810 թվականը։ Տարո գետի հովիտը, որտեղ տեղակայված է շինությունը, 12-14-րդ դարերի ընթացքում ստրատեգիական դեր էր խաղում. այնտեղով անցել է Վիա Ֆրանչիգենա ճանապարհը, որը կապում էր Հռոմն ու Ֆրանսիան։ Իր բարենպաստ դիրքի պատճառով շենքը օգտագործվում էր ռազմական նպատակներով։ Մինչև 1960-ական թվականները շենքում տեղակայված էր լոլիկի պահածոյացման ֆաբրիկա։ Պատմական շենքերի ամբողջությունը 1998 թվականին անցել է հանրային սեփականության, 1999 թվականին, որպես Տարո գետի շրջանային այգու մաս վերակառուցվել է[9]։
Էքսպոզիցիա
խմբագրելԹանգարանի էքսպոզիցիան կազմված է յոթ թեմատիկ բաժիններից.
- Լոլիկի պատմություն
- Պարմայում լոլիկի վերամշակման զարգացում
- Վերամշակման տեխնոլոգիաներ
- Պատրաստի արտադրանք և փաթեթավորում
- Արդյունաբերական արտադրություն
- Հիմնական մասնագիտությունները ֆաբրիկայում
- Լոլիկը համաշխարհային մշակույթում
Թանգարանի ցուցադրանմուշներ են հանդիսանում ջերմոցները, բերքահավաքման մեքենաները, գործիքները, այն ամենը ինչ անհրաժեշտ է լոլիկի մշակման, հավաքման, պահպանման և վերամշակման համար։ Թանգարանը իր տրամադրության տակ ունի փաստաթղթերի մեծ հավաքածու, գովազդային պաստառներ, նկարներ, գրքեր, որոնք նվիրված են լոլիկին։ Բացի այդ թանգարանում ժողովված են լոլիկից պատրաստվող ուտեստների մեծ քանակությամբ բաղադրատոմսեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 6,0 6,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ «Parco Taro | La Corte di Giarola | La Corte di Giarola». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.