Լոբե Նդիայե (ֆր.՝ Lobé Ndiaye, սեպտեմբերի 8, 1971(1971-09-08), Դակար, Սենեգալ), սենեգալցի կին գրող, կառավարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության աշխատակից, վավերագրական ֆիլմերի հեղինակ, ով 2019 թվականին արժանացել է Բենինի Դադա Գբեհանզին արքայի մեծ մրցանակի (ֆր.՝ grand prix littéraire Roi Dada Gbêhanzin)[1]:
Հեղինակել է մի շարք վեպեր (Sirènes de la nuit/Գիշերային սիրեններ (նոր հրատարակություն, 2019 թ.), Une perle en éclats/Փշրված մարգարիտը, 2017 թ., Guirlande de lumière sur Makéda./Լույսի շղթայահյուսք Մակեդայի վրա...): Գրել է նաև վիպակներ, պատմվածքներ, բանաստեղծություններ։ Ֆրանսիական ռադիոյի ու հեռուստատեսության միջազգային խորհրդի (Conseil international des radios et télévisions d'expression française)՝ CIRTEF-ի հետ համագործակցելով՝ ստեղծել է վավերագրական կարճամետրաժ բազմաթիվ կինոնկարներ։
- L'Enfant de Mbour
- Tante Sarah
- La métisse
Վավերագրական կարճամետրաժ կինոնկարներ
խմբագրել
- Un pinceau en or
- 2018 : Andrée Marie Diagne, la femme – lionne[4]
- La délivrance
- Le dilemme silencieux
- Série Miroirs du Sahel
- Sahélienne
- Voyage intérieur
- Une passion pour la Terre
- Le pinceau du bonheur
- Mariama, la fille de l’eau
- Série Mémoires Vives
- La Sénégambie
- L’alternance exemplaire au Sénégal
- Le monument de la renaissance africaine
- De Saint-Louis du Sénégal à Dakar
- Série Mémos
- Les sillons de la créativité
- Yacine, vaincre les tabous
- Les clefs d’un destin nomade
- Les perles voyageuses
- Les ailes de l’espérance
- Couscous, graine de mémoire
- Terre et mer
- Le cercle brisé
- Les sentinelles de la mer
- Le Fruit du Grenier
- Plus loin avec les femmes
- Les bolongs
- Gorée, l’île métisse
- Yayoudokhandème, la dame de Saint – Louis
- Le refus
- Une perle en éclats/Փշրված մարգարիտը վեպը 2019 թվականին արժանացել է Բենինի Դադա Գբեհանզին արքայի մեծ մրցանակի[5]։
- « De goûts aigres et d’encens » վիպակների ժողովածուն հատուկ դրվատանքով է հիշատակվել Լեոպոլդ Սեդար Սենգորի հիմնադրամի կազմակերպած գրական մրցույթում։
- « La princesse de Sabodola » վիպակին շնորհվել է Afrik art մրցույթի մրցանակը։
- « La femme - lionne » («Առյուծ կինը») կարճամետրաժ վավերագրական կինոնկարը ներկայացվել է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում անցկացված կինոյի և հեռուստատեսության համաաֆրիկյան փառատոնի մրցութային բաժնում։
- Yayoudokhandème կարճամետրաժ վավերագրական կինոնկարը արժանացել է Vues d’Afrique կինոփառատոնի մրցանակի։
- « Le cercle brisé » կարճամետրաժ վավերագրական կինոնկարը արժանացել է Ֆրանսիական ռադիոյի ու հեռուստատեսության միջազգային խորհրդի (Conseil international des radios et télévisions d'expression française)՝ CIRTEF-ի խրախուսական մրցանակին։