Լյու Բեյ
Լյու Բեյ (չինարեն՝ 刘备, 161[1][2] - հունիսի 10, 223, Baidicheng, Shu Han), հանդիսանում է Չինաստանի պատմության Երեք թագավորությունների ժամանակաշրջանի առավել հզոր մարդկանցից մեկը` լինելով արևմտաչինական Շու թագավորության հիմնադիրը։ Վերջինիս մայրաքաղաքը եղել է Չենդուն (ներկայիս Սիչուան նահանգը և հարևան տարածքները)։
Լյու Բեյ | |
---|---|
Ծնվել է | 161[1][2] |
Մահացել է | հունիսի 10, 223 |
Մահվան վայր | Baidicheng, Shu Han |
Քաղաքացիություն | Shu Han |
Մասնագիտություն | warlord |
Ամուսին | Lady Gan?, Lady Mi?, Lady Sun?[3] և Empress Wu (Zhaolie)? |
Ծնողներ | հայր՝ Liu Hong? |
Զբաղեցրած պաշտոններ | Չինաստանի կայսր |
Երեխաներ | Liu Shan?, Liu Yong? և Liu Li? |
Liu Bei Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԵրիտասարդ տարիներ
խմբագրելԼյու Բեյը մեծացել է Չժոսյան նահանգում ծայրահեղ աղքատության մեջ, սակայն սերում էր առաջին Հան դինաստիայից։ Համաձայն «Սան-գո չժի» եկեղեցական տեքստի, նա Լյու Չժենի որդին էր, որը Չժուշանական Ցզին-վան Լյու Շենի որդին էր։ Բայց ըստ 5-րդ դարում ապրած Պեյ Սունչժիի թողած տվյալների Լյու Բեյը «Լինական հոուի հետնորդն էր», իսկ Լինական հոուներ (臨邑侯) կրում էին Լյու Ֆուն (Լյու Յանի որդին) և նրա որդի Լյու Տատոուն։ Նրանք նույնպես հանդիսանում էին Ցզին-դիի հետնորդները, բայց արդեն այլ գծով։ Լյու Բեյի պապ Լյու Սին և հայրը Լյու Խունը ցածրադիր պետական պաշտոնյաներ էին։ Լյու Բեյը երիտասարդ հասակում կորցրել էր հորը, բայց հարազատների օգնությամբ հնարավորություն էր ստացել դառնալ Լու Չժիի աշակերտ, որտեղ էլ ընկերացել էր Գունսուն Ցզանի հետ։ Երբ 184 թվականին տեղի ունեցավ «դեղին ժապավենների ապստամբությունը», իշխանությունների հետ ապստամբությունը ճնշելու համար Լյու Բեյը կոչ արեց հիմնել կամավորական ջոկատներ։ Ձիեր վաճառող հարուստ առևտրականներ Չժան Շիպինի և Սու Շուանի կողմից ֆինանսկան օգնություն ստանալուց հետո նա հավաքեց իր համախոհների ջոկատը, որոնց մեջ կային Գուան Յուին և Չժան Ֆեյը։ Նահանգային զորքերի հետ միանալուց հետո ապստամբների դեմ պայքարում նրանք մի շարք հաղթանակներ կրեցին։ Հաշվի առնելով Լյու Բեյի ձեռքբերումները նրան նշանակեցին Չժուշան նահանգի Անսի (ներկայիս Դինչժոուի տարածք) գավառի ղեկավար։
Սակայն տեղի պետաշխատողների կաշառվածության հետևանքով նա հեռացավ այդտեղից և իր կողմնակիցների հետ շարժվեց հարավ բանակին միանալու նպատակով, որոնք Սյուիչժու (Ցզյանսու նահանգի տարածք) նահանգում կռվում էին ապստամբների դեմ։ Կռվի դաշտում իր հաջողությունների պատվին նրան նշանակեցին Բաոտան նահանգի ղեկավար։
Տաո Ցզյանի հաջորդող
խմբագրելԵրբ 192 թվականին Դուն Չժուի դեմ արշավը անհաջողությամբ ավարտվեց երկիրը քաոսի մեջ ընկավ, իսկ Լյու Բեյն ապստամբներից պարտություն կրելուց հետո շարժվեց դեպի հյուսիս Գումսուն Ցզյանին միանալու համար, որն իր հերթին կռվում է Յուան Շաոյի դեմ Ցզինչժոու և Ցինժոու (ներկայիս Հեբեյ և Շանդուն) նահանգների համար։ Գունսուն Ցզանը Լյու Բեյին նշանակեց Պինյուան գավառի ղեկավար, որպեսզի Լյու Բեյն իր հերթին Տյան Կայի առաջնորդության տակ Յուան Շաոյի դեմ Շանդունում։ Բայց նա Յուան Տանից (Յուան Շաոյի ավագ որդուց) պարտություն կրեց։ 194 թվականին Յուն Շանի նախկին համախոհ Ցաո Ցաոն արշավեց դեպի Սիյչժու Տաո Ցյանին տապալելու համար։ Տաո Ցյանը օգնության համար դիմեց Տյան Կային, իսկ Տյան Կայը Լյու Բեյի հետ իրենց զորքով օգնության շտապեցին։ Հաջողությունը սկզբում Ցաո Ցաոյի հետ էր, սակայն նրա ենթկաներից Չժան Մյաոն դավաճանելով բողոք բարձրացրեց հնարավորություն տալով Լյու Բույին գրավել Յանչժոու (ժամանակակից Շանդուն նահանգի արևմտյան հատված) նահանգում գտնվող Ցաո Ցաոյի հենկետերը, որի հետևանքով էր Ցաո Ցաոն ստիպված եղավ շտապ հետ վերադառնալ։ Տաո Ցզյանը խնդրեց Լյու Բեյին իր զորքերով տեղակայվել մոտակա Սյաոպեում տալով նրան լրացուցիչ ուժեր, այսպիսով Լյու Բեյը Տյան Կայի ենթկակայությունից դուրս գալով սկսեց ծառայել Տաո Ցյանին։ Լյու Բեյը ստացավ 2 հզոր Մի և Չեն տներից և իր զորքն ավելի մեծացրեց։ Տաո Ցանի մահից հետո Մի տունը առաջ քաշեց Լյու Բեյին Սյուիչժուն հանձնելու հարցը, արհամարհելով Տաո Ցյանի որդիներին, սակայն Չեն Ցյունը ասաց Լյու Բեյին, որ տվյալ դեպքում նա պիտի մրցակցի նահանգում իշխանության համար Յուան Շուի հետ։
Կոնֆլիկտ Լյու Բուի հետ
խմբագրել195 թվականին Լյու Բուն Ցաո Ցաոյից ջախջախիչ պարտություն կրելով ապաստան գտավ Լյու Բեյի մոտ։ Հաջորդ տարի Յուան Շուն գեներալ Ցզի Լինին արշավի ուղարկեց դեպի Սյուիչժոու։ Լյու Բեյը իր բանակով շարժվեց նրան ընդառաջ և մեկ ամսվա ընթացքում երկու բանակներով մնացին Սյույիում և Հուայիինում։ Նույն ժամանակ, երբ Չժան Ֆեյը, որը պիտի պաշտպաներ Սյապին վեճի ժամանակ սպանեց Ցաո Բաոյին՝ Լյու Բուն օգտվելով առիթից գրավեց քաղաքը` գերի վերցնելով Լյու Բեյի ընտանիքին և իր կողմնակիցներին։ Իմանալով լուրը Լյու Բեյը հետ վերադարձավ Սյապի, բայց այդ ժամանակ նրա բանակից արդեն ոչինչ չէր մնացել։ Մնացած մարդկանց հավաքելով Լյու Բեյը վերադարձավ Հուային, որտեղ արդեն պարտվել էր Յուան Շուն։ Երկու կողմից շրջապատված և առանց ուտելիք մնացած բանակը ստիպված հանձնվեց Լյու Բուին, որն էլ` որպես բարի կամքի դրսևորում, բաց թողեց Լյու Բեյի ընտանիքը և նրան հրամայեց կռվել Յուան Շույի դեմ։ Լյու Բեյը տեղակայվեց Սյաոպեյում հավաքելով 10 հազարանոց բանակ, բայց Լյու Բուն նորից հաղթեց նրան, ստիպելով նրան փախչել Սյուիչան, որտեղ Ցաո Ցաոն լավ կերպով ընդունեց Լյու Բեյին։ Ցաո Ցաոն Լյու Բեյին բանակ տվեց` նրան նշանակելով Յուիչժոու նահանգի նահանգապետ։ 198 թվականին Լյու Բուն նորից միացավ Յուան Շուին, ով այդ պահին կռվում էր Ցաո Ցաոյի դեմ։ Գաո Շունին և Չժան Լյաոյին ուղարկելով կռվել Լյու Բեյի դեմ։ Ցաո Ցաոն Սյահոու Դունին ուղարկեց Լյու Բեյին օգնության, բայց նրանք Գաո Շունից պարտություն կրեցին։ Լյու Բեյը նորից ստիպված էր փախչել Ցաո Ցաոյի մոտ։ Ցաո Ցաոն ինքն արդեն առաջնորդեց բանակը և Սյապիի մոտ հաղթանակ տարավ Լյու Բուին վերջնականապես ոչնչացնելով։
Ցաո Ցայի և Յուան Շաոյի պայքարի ժամանակաշրջան
խմբագրելՑաո Ցաոն ամբողջովին կառավարում էր Սյան-դի կայսրին և շատ անգամներ օգտագործում այդ փաստը։ 199 թվականին Լյու Բեյը միացավ Դուն Չենի կազմակերպած դավադրության և ցանկանալով լքել Սյուիչանում Ցաո Ցաոյի շտաբը։ Լյու Նեյը իմանալով այն լուրը, որ Յուան Շուն պարտվել է Յուան Շաոյին և շարժվում է Սյապի, Լյու Բեյը բանակ խնդրեց նրան գերի վերցնելու համար։ Ցաո Ցաոն համաձայնվեց և Լյու Բեյի և Չժու Լինի գլխավորած բանակը ուղարկեց հարավ։ Տեսնելով, որ ճանապարհը փակ է Յուան Շուն վերադարձավ Շոուչուն, որտեղ էլ մահացավ։ Դրանից հետո Չժու Լինը վերադարձավ Սյուչան, իսկ Լյու Բեյը օգտվեց առիթից և սպանեց Չե Չժուին, որը կայսերական արքունիքի հրամանով Լյու Բուի մահից հետո նշանակվել էր Սյուիչանի նահանգապետ։ Սյուչժունը գրավելով, նա թողեց Գուան Յույային օրիրգարդում ուղարկելով նրան Սյապի, ինքն էլ տեղակայվեց Սյաոպեում։ 200 թվականին Դուն Չենի դավադրությունը բացահայտվեց և նրա մասնակիցներն իրենց ընտանիքների հետ մահապատժի ենթարկվեցին, բայց Լյու Բեյը, որը ժամանակին լքել էր Սյուիչանը կարողացավ ողջ մնալ։ Ներքին թշնամիների հետ պայքարն ավարտելուց հետո, Ցաո Ցաոն նորից շարունակեց իր հիմնական թշնամի հանդիսացող Յուան Շոյի դեմ պայքարը։ Հուանհե գետի վրայի հիմնական անցակետերը պաշտպանելով, որը բաժանում էր իր և Յուան Շաոյին ենթարկվող տարածքները, Ցաո Ցաոն Լյու դային և Վան Չժումին ուղարկեց կռվել Յուան Շաոյի հիմնական դաշնակից համարվող Լյու Բեյի դեմ, բայց վերջինս կարողացավ հետ մղել հարձակումները։ Դրանից հետո Ցաո Ցաոն անձամբ գլխավորելով բանակը, ջախջախեց Լյու Բեյին։ Լյու Բեյը փախավ հյուսիս, որտեղ Յուան Շաոն նրա համար լավ ընդունելություն կազմակերպեց, որից հետո էլ սկսեց կռվել Յուան Շաոյի կողմից։ Երբ Լյու Պին Ժունանում դեմ ելավ Ցաո Ցաոյին, Լյու Բեյը համոզեց Յուան Շաոյին իրեն վստահել բանակ և օգնել Լյաո պիին։ Լյու Բեյը և Սյա Պին հարձակվեցին Սյուչանի վրա բայց պարտվեցին Ցաո Ժենին։ Հյուսիս վերադառնալով Լյու Բեյը Յուան Շաոյին համոզեց Լյու Բյաոյի հետ դաշինք կազմել, որը Ցզինչաոյի նահանգապետն էր։ Յուան Շանը Լյու Բեյին զորքով նորից ուղարկեց Ժուան, որտեղ նա Գուն Դունի հետ միասին կարողացավ սպանել Ցաո Ցաոյի ենթականերից Ցայ Յանին։
Լյու Բաոյի մոտ
խմբագրել201 թվականին երբ Գուանդուի մոտ տեղի ունեցած կռվից հետո, որտեղ Ցաո Ցաոն Յուան Շաոյին ջաղջախիչ պարտության մատնեց նա միանգամից ճանապարհ բռնեց դեպի Ժուան։ Լյու Բեյը փախուստի դիմեց՝ փախչելով Ցզինչժոու, որտեղ Լյու Բյաոն անձամբ դիմավորեց Լյու Բեյին ընդունելով նրան որպես մեծապատիվ հյուր։ Լյու Բյաոն Լյու Բեյին բանակ տրամադրեց և խնդրեց տեղակայվել Սինեում։ 202 թվականին Ցաո Ցաոն Լյու Բեյին ոչնչացնելու համար Յուի Ցզինին և Սյահոու Դունին հսկայական բանակով կռվի դաշտ ուղարկեց, բայց Լյու Բեյը Բովանի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ նրանց ջախջախիչ պարտության մատնեց։
Լյու Բաոյի կառավարման ժամանակաշրջանում Ցզինչժոուն ծաղկունք էր ապրում, կայսրության տարբեր ծայրերից այստեղ էին հավաքվում քաղաքացիական պատերազմից փախչող մարդիկ։ Լյու Բեյը հարցրեց տեղի հոգևորական Սիմ Հուեյից թե օվքեր են փախստականներից առավել ականավոր նարդիկ,վերջինս նրան տվեց երկու անուն Պան Տուն և Չժունգե։ Հետագայում նա հանդիպեց Չժունգե Լյանի հետ, որն էլ իրեն ներկայացրեց իր կողմից պատրաստված «Լունչժուն» ծրագիրը, որուն հանդիսանում էր ամբողջ Չինաստանի նվաճման ծրագիր։
208 թվականին մահացավ Լյու Բյոն։ Իր ժառանգ հանդիսացող որդին՝ Լյու Ցունը նախապես Լյու Բեյին չզգուշացնելով հանձնվեց Ցաո Ցաոյին։ Երբ Լյու Բեյը իմացավ Լյու Չունի հանձնման լուրը Ցաո Ցաոյի զորքը արդեն մոտենում էր Վանչենին։ Լյու Բեյը իր հերթին իր զորքի և կողմնակիցների հետ միասին լքեց Ֆանչենը և հեռացավ կայսրության հարավային շրջաններ։ Նրա հետ Դանյան հասան ավելի քան 100 հազար մարդ։ Քանի որ մարդկային այսպիսի մասսան օրական առաջ էր շարժվում ընդամենը 10 լի Լյու Բեյը Գուան Յուին առաջ ուղարկեց դեպի Ցզյանլին, որտեղ տեղակայված էր ցզինչժոուիան նավատորմը և զենքի ու սննդամթերքի պահեստտները։ Վախենալով նրանից, որ Լյու Բեյը իրենից շուտ կհասնի Ցզյանլին Ցաո Ցաոն հեծելոզորը առաջ ուղարկեց։ Հեծելազորը կարողացավ հասնել Լյոու Բեյին և Չանբանի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ Լյու Բեյը զրկվեց իր կողմնակիցների մեծ մասից։ Չնայած պարտությանը Լյու Բեյը իր մի քանի կողմնակիցների հետ կարողացավ գերությունից խուսափելով փախուստի դիմել։
Սուն Ցյուանի հետ դաշինք
խմբագրելԴեռևս այն ժամանակ երբ Լյու Բեյը Չանբանում էր նրա մոտ Սուն Ցյուանի կողմից դեսպան էր եկել Լու Սուն, որն առաջարկում էր դաշինք ստեղծել, որը կպայքարի Ցաո Ցայի դեմ։ Չժուգե Լյանը շարժվեց Ցուն Ցյուանի մոտ, որպես Լյու Բեյի դեսպան և դաշինքը ստեղծվեց։ Կարմիչ ժայռի մոտ տեղի ունեցած կռի ժամանակ Լյու Բեյի և Սուն Ցյունի միացյալ բանակը ջաղջախեց Ցաո Ցաոյին, որը ստիպված փախավ հյուսիս։ Լյու Բեյը խորհուրդ տվեց Սուն Սյուանին Լյու Բյաոյի ավագ որդուն՝ Լյու Ցիին նշանակել Ցզինչժոուի նոր նահանգապետ, իսկ ինքը իր զորքով շարժվեց իր ազդեցության տակ վերցնել Յանցզիից հարավ ընկած շրջանները։ Երբ արդեն ամեն ինչ արված էր Լյու Բեյը տեղակայվեց Գունանում։ Ոչ շատ ժամանակ անց Լյու Ցին մահացավ, իսկ Լյու Բեյը գրավեց նրա տեղը Ցզինչժույում, իր իշխանությունը օրինականացնելու համար նա ամուսնացավ Սուն Ցյուանի կրտսեր քրոջ հետ։ ՀԵտո նրա մոտ սկսեցին գալ իր նախկին ենթակաները, որոնք այլևս չէին ցանկանում ծառայել Ցաո Ցաոյին։ Սուն Ցյունի բանակը տեղակայվեց իրեն ենթակա տարածքների հյուսիսային մասում, իսկ Ցզինչժոուն հանձնվեց Լյու Բեյին մինչև որ նա իր համար ավելի հարմար բազա կգտներ։
Շու թագավորության հիմանդրում
խմբագրել211 թվականին Իչժոու նահանգի նահանգապետ Լյու Չժանը իմացավ այն, որ Ցաո Ցաոն ծրագրում է հարձակվել Հանչժունում Չժան Լուի վրա։ Ելնելով նրանից, որ Հանչժունը իրենից ստրատեգիական նշանակության հենակետ էր ներկայացնում, հանդիսանալով «Իչժոուի դարպասը» Լյու Չժանը Չժան Սունի խորհրդով Ֆա Չժենին, որպես դեսպան ուղարկեց Լյու Բեյի մոտ։ Նա ծրագրում էր Լյու Բեյի հետ դաշինք կազմելով գրավել Հանչժունը մինչև դա կաներ Ցաո Ցաոն։ Ցզինչժոում թողնելով Չժուգել Լյանին, Գուան Յույային, Չժան Ֆեյին և Չժաո Յնին՝ Լյու Բեյը անձամբ գլխավորեց Էկսպեդիցիոն կորպուսը և շարժվեց Իչժոու։ Լյու Չժանը լավ ընդունելություն կազմակերպեց Լյու Բեյի համար՝ նրան տրան տրամադրելով լրացուցիչ զորք և սննդամթերք, դրանից հետո Լյու Բեյը շարժվեց դեպի Ցզյամենյան անցակետ, որը Լյու Չժանի և Չժան Լուի կողմից կառավարվող տարածքների համար սահման էր հանդիսանում։ Այստեղ Լյու Բեյը Չժան Լուի վրա հարձակվելու փոխարեն կանգ առավ և սկսեց իր դիրքերը ամրացնել։ Այսպես նա պատրաստվում էր Իչժոուի հետագա նվաճմանը։
212 թվականին Պան Տունը առաջարկեց Լյու Բեյին 3 հնարավոր ծրագրեր․
- արագ առաջ շարժվել դեպի Չենդու
- գլխավորել հյուսիսում տեղակայված Լյու Չժանի բանակը, հետո նոր շարժվել դեպի Չենդու
- վերադառնալ Բայդիչեն և սպասել։
Լյու Բեյը ընտրեց 2-րդ ծրագիրը։ Նա տեղեկացրեց Լյու Չժանին այն, որ իրեն ավելի շատ ուժեր են պետք հարավից (որտեղ այդ պահին Ցաո Ցաոն հարձակվել էր Սուն Ցյուանի վրա) Ցաո Ցաոյի ուշադրությունը շեղելու համար։ Այսպես Լյու Բեյը պահանջելում էր 10 հազար զինվոր և հավելյալ սննդամթերք Ցզինչժոուին օգնելու և պաշտպանելու համար։ Լյու Չժանը նրան տրամադրեց 4 հազար զինվոր և ներկայացված սննդամթեքների ցուցակի կեսը։
Լյու Չժանի խորհրդականը Չժան Սուն ծրագրում էր սպանել Լյու Չժանին և ամեն ինչ հանձնել Լյու Բեյին։ Նրա ավագ եղբայրը բացահայտելով Չժան Սունի և Լյու Բեյի ծրագիրը ամեն ինչ պատմեց Լյու Չժանին։ Դավադրության մասին իմանալով Լյու Չժանը ցնցվեց։ Նա մահապատժի ենթարկեց Չժան սունին և հրամայեց իր գեներալներին դուրս գալ Չենդու շարժվող արշավախմբից և վերադառնալ, որպեսի Լյու Բեյը չիմանա այն, որ իր ծրագիրը բացահայտվել է։ Սակայն Լյու Բեյը իր լրտեսների միջոցով իմացավ այդ ամենը և քանի դեռ Լյու Չժանի սուրհանդակների չէին հասել գեներալներ Յան Հուայի և Գաո Պեյի մոտ Լյու Բեյը նրանց իր մոտ է կանչում և սպանեց նրանց պատճաառաբանելով ասելով այն, որ նրանք իր նկատմամբ անարգանք են ցուցաբերել։ Դրանից հետո նա շարժվեց հարավ-արևմուտք և 215 թվականին արդեն գրավեց Իչժոու նահանգը։
Իմանալով այն, որ Լյու Բեյը գրավել է Իչժոուն, Սուն Ցյուանը նրաա մոտ ուղարկեց իր դեսպաններին, պահանջելով հետ վերադարձնել Ցզինչժոուի հարավային մասը, սակայն Լյու Բեյը հայտարարեց որ կվերադարձնի Ցզիչժոուն միայն այն ժամանակ, երբ կգրավի Լյանչժոուն։ Լսելով սա Զայրացած Ցուն Ցյուանը Լին Տունին և Լյույ Մենին ուղարկեց Ցզինչժոուն նվաճելու։ Լյու Բեյը սկսեց շարվել նրանց բանակին ընդառաջ, սակայն երբ նա իմացավ այն, որ Ցաո Ցաոն ծրագրում է հարձակվել Հանչժունի վրա Լյու Բեյը ստիպված հաշտություն խնդրեց Սուն Ցյուանից և ըստ հաշտության այսուհետ նրանց տարածքների սահմանները անցնելու էին Սյանցզին գետի վրայով։ Նույն ժամանակ Ցաո Ցաոն արդեն գրավել էր Հանչժունը, բայց ի հակառակ իր խորհրդատուների խնդրանքներին նա այդպես էլ չհարձակվեց Իչժոուի վրա, որտեղ Լյու Բեյի դիրքերը այնքան էլ լավը չէին, դրա փոխարեն նա հետ վերադարձավ։
217 թվականին Ֆա Չժենը ցույց տվեց Լյու բեյին Հանչժունի ստրատեգիական կարևորությունը և խորհուրդ տվեց դուրս մղել այդտեղ տեղակայված Ցաո Ցաոյի զորքերը, սակայն առաջին փորձը անհաջողության մատնվեց։ 219 թվականի Լյու Բեյի զորքերը կարողացան վերջապես գրավել Հանչժունը և նա իրեն հռչակեց Հանչժունյան վան (տիրակալ), իր իշխանության կենտրոն դարձնելով Չենդուն։
219 թվականի ավարտին Սուն Ցյուանի զորքը Լյուի Մենի գլխավորությամբ գրավեց Լյու Բեյի կողմից ղեկավարվող Ցզղինչժոու նահանգի մի մասը, որտեղ էլ Գուան Յուին ձերբակալվեց և մահապատժի ենթարկվեց։ Կատաղած Լյու Բեյը սկսեց պատրասվել Սուն Ցյունի դեմ պատերազմին։ Նույն ժամանակ 220 թվականին մահացավ Ցաո Ցաոն, իսկ նրա որդին Ցաո Պեյը գահընկեց արեց Սյան-դի կայսրին և իրեն կայսր հռչակեց հայտարարելով նոր Վեյ թագավորության հիմնադրումը։ Նրանից հետո երբ Լյու Բեյը իմացավ Ցաո Պեյին գահի փոխանցման լուրերը և նախկին կայսեր մահապատժի կեղծ լուրը Լյու Բեյը նույնպես ինքն իրեն 221 թվականին կայսր հռչակեց և ստեղծեց Շու թագավուրությունը։
222 թվականի աշնանը Լյու Բեյը անձամբ գլխավորեց Սուն Ցյունի դեմ շարժվող բանակը, ցանկանոլով լուծել Գուան Յույայի վրեժը և հետ վերադարձնել Ցզինչժոու նահանգի հարավային հատվածը, իր փոխարեն թագավորության կառավարումը նա հանձնեց Չժունգե Լյանին։ Սյաոտինի ճակատամարտում Լյու Բեյի բանակը պարտվեց, իսկ ինքը ստիպված փախավ Բայդիչեն, որտեղ էլ 223 թվականին մահացավ։ Իր կյամքի վերջին րոպեներին նա Չժունգե Լյանին և Լի Յանին նշանակեց իր որդու Լյու Շանի խնամակալներ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Լյու Բнյը բրիտանական հանրագիտարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյու Բեյ» հոդվածին։ |