Լյուկ Քեյջ (անգլ.՝ Luke Cage), իսկական անունը՝ Կառլ Լուկաս (անգլ.՝ Carl Lucas), ինչպես նաև հայտնի է որպես Ամենակարողը (անգլ.՝ Luke Cage), Marvel կոմիքսների կազմակերպության անդամ։

Լյուկ Քեյջ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
ԴեբյուտLuke Cage, Hero for Hire #1 (հունիս 1972)
ՀեղինակArchie Goodwin?, Ջոն Ռոմիտա և George Tuska?
Դերակատար / ՁայնՄայք Քոլթեր
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էLuke Cage?
Անձնական տվյալներ
Դիրքորոշումբարի
Ի ծնե անունանգլ.՝ Carl Lucas
ԿեղծանուններԱմենակարող
Տեսակմուտանտ
Հասակ200
Քաշ193
ԾննդավայրՆյու Յորք
ԲնակավայրՀառլեմ
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքսուպերհերոս, bodyguard, վարձկան և մասնավոր խուզարկու
Ընտանեկան կարգավիճակամուսնացած է Ջեսիկա Ջոնսի հետ
ԱմուսինJessica Jones?
ԵրեխաներDanielle Cage?
Թիմեր և կազմակերպություններ
Վրիժառուները, Վարձու հերոսներ, The New Avengers?, Ֆանտաստիկ քառյակ, Պաշտպաններ, Շանթարձակներ և Marvel Knights?
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային ուժ և գերմարդկային դիմացկություն

Քանի որ Լյուկը մեծացել է փողոցում, նրա վարքը և կռիվները նման են փողոցային ենթամշակույթին։ Քեյջը հասկացավ իր ուժի նպատակը և սկսեց օգնել մարդկանց՝ հաճախ վերադարձնելով ստացած գումարը։

2011 թվականի մայիսին Լյուկը զբաղեցրեց 72-րդ տեղը «Բոլոր ժամանակների հարյուր լավագույն մուլտֆիլմեր»-ում IGN-ի տարբերակով։

Կարճ կենսագրություն և պատմությունը խմբագրել

Լյուկ Քեյջը եղել է բարդ դեռահաս, քանի որ մեծացել էր Նյու Յորքի ամենավտանգավոր և հանցագործային վայրում՝ Գերմելում։ Նրա մոտ ընկերը Ուիլսոն Սթիքերն էր։ Սկզբում նրանք գողեր էին և զբաղվում էին մանր գողություններով, մինչև որ մեծացան։ Երկուսն էլ փոխվում են ու սիրահարվում են միևնույն աղջկան՝ Ռևա Քոննորսին։

Սթիքերը իմանալով դրա մասին՝ Լյուկի տանը թմրանյութ է դնում և հայտնում այդ մասին ոստիկանությանը։ Լյուկը բանտարկվում է, որտեղ նրան առաջարկում են մեղմացնել պատիժը «Սուպերմարդ» գիտափորձին մասնակցելու պայմանով։ Լյուկը համաձայնվում է։ Սակայն պահակը նրան չի հավանում, և լինելով ռասիստ՝ փորձի ժամանակ սարքավորումները շարքից դուրս է հանում, և փորձը դադարեցվում է։

Փորձն անհաջող է ավարտվում, և լաբորատորիայում պայթյուն է տեղի ունենում։ Լյուկը չի մահանում, ավելին՝ սկսում է տիրապետել ավելի մեծ ուժի և անթափանցելի մաշկի։ Նա հեշտությամբ բռունցքով ջարդում է բետոնե պատը և թաքնվում։ Առավոտյան ոստիկանները գտնում են Լյուկի վերնաշապիկը՝ գնդակից ծակված, և մտածում են, որ նա մահացած է։ Մի անգամ Լյուկը տեսավ, թե ինչպես է գողը թալանում ռեստորանը։ Նա բռնեց գողին և վերադարձրեց գողացվածը։ Ռեստորանի տերը վարձատրեց Լյուկին, և այդ ժամանակ նրա գլխում մի միտք ծագեց, իր ընկեր Դենի Ռենդոմի հետ կազմակերպեցին քաղաքում միակ «Հերոսներ վարձավճարով» ընկերությունը։

Հետո Լյուկը դառնում է «Նոր վրիժառնուների» անդամ։ Քաղաքացիական կռվի ժամանակ եղել է Կապիտան Ամերիկայի գլխավոր կողմնակիցներից մեկը և շարունակել է նրա գործը լեգենդար հերոսի մահից հետո։ Հետագայում Սթիվ Ռոջերսը (Ամերիկայի նախկին կապիտան) առաջարկում է նրան գլխավորել Շանթերի խումբը, որով նա էր զբաղված։

Ուժերը և հնարավորությունները խմբագրել

  • Լյուկ Քեյջը բարձրացնում է 25 տոննայից ավելի
  • Լյուկ Քեյջին կարելի է տապալել միայն ադամանատիումով
  • Լյուկը կարող է դիմանալ մինչև 2850 աստիճան ցելսիուս ջերմաստիճանի պայմաններում
  • Լյուկի բաց վերքերը հեշտ են անցնում
  • Չնայած քաշին՝ 193 կգ, Լյուկը անհավատալիորեն ճկուն է և շարժական

Հայտնվելը կոմիքսներից դուրս խմբագրել

Մուլտսերիալներ խմբագրել

  • Հայտնվել է կատակերգական «Սուպերհերոսների ջոկատը» մուլտֆիլմում
  • Լյուկ Քեյջը համարվում է «Կատարյալ Սարդ-Մարդ» մուլտֆիլմի գործող անձ, որտեղ իրեն ձայնավորում է Օջի Բենկսը։ Այնտեղ նա դեռահաս է և երիտասարդ սուպերհերոսների խմբի անդամ, որը ստեղծել էր Նիկ Ֆյուրին։
  • «Վրիժառուները։ Երկրի հզոր հերոսները» մուլտսերիալում Լյուկը ձայնավորվել է Լորեն Լեստերի կողմից և հայտնվել է երկրորդ սեզոնի հինգերորդ սերիայում, որտեղ Մետաղե բռունցքի հետ փնտրում էր Հենկ Պիմայից Մարդ-մրջյունի հագուստը գողացողին։ Հետագայում նրանք միանում են Սարդ-Մարդի, Կուղխի, Ռազմիկի և Նյութի հետ Կանգոմ-Տիրակալի դեմ կռվի համար։ Վերջին սերիայում Լյուկը և մյուսները կռվում են Գալակտուսի և նրա ազդարարների դեմ։

Խաղեր խմբագրել

  • Marvel Ultimate Alliance и Marvel Ultimate Alliance 2
  • Spider-man Web of Shadows.
  • Marvel: Future Fight на Android и iOS

Սերիալ խմբագրել

Վերջին 10 տարիների ընթացքում Լյուկի և Երկաթե Բռունցքի մասին քանի անգամ ֆիլմեր են հայտնվել, իսկ Լյուկի դերի հետ կապում էին նույնիսկ Ջեյմի Ֆոքսին, սակայն հերոսներն այդպես էլ չհայտնվեցին մեծ էկրանին։ Marvel և Netflix ընկերությունները հայտնել են, որ ընկերակցում են 4 նոր հեռուստածրագիր ստեղծելու համար՝ նվիրված Խիզախորդին (անգլ.՝ Daredevil), Ջեսիկա Ջոնսին, Երկաթե Բռունցքին և Լյուկ Քեյջին։ Սերիալը դուրս կգա 2015 թվականին[1]։ Իդրիս Էլբան եղել է դերերի թեկնածուներից մեկը[2][3][4][5]։ Ինդիվիդուալ սերալի նկարահանումից առաջ Լյուկ Քեյջը նկարահանվել է «Ջեսիկա Ջոնս»-ում(անգլ.՝ Marvel's Jessica Jones).[6],Լյուկիդերը տարել է Մայքլ Քոլտերը։

Հետաքրքրիր փաստեր խմբագրել

  • Հենց այս հերոսի ազգանունն է Նիկոլաս Քեյջը վերցրել որպես կեղծանուն, որովհետեև չի ուզեցել է օգտագործել իր դերասանի կարիերայում հայտի դարձած հորեղբայր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլի ազգանունը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lieberman, David (2013 թ․ նոյեմբերի 7). «Disney To Provide Netflix With Four Series Based On Marvel Characters». Deadline.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. Johnson, Scott (2012 թ․ փետրվարի 14). «Idris Elba Wants To Do Dark And Sexy Luke Cage Movie». Comic Book. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  3. Johnson, Scott (2012 թ․ նոյեմբերի 20). «Idris Elba Was Up For Luke Cage Movie Role». Comic Book. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. IdrisElba comments on I am Idris Elba, AMA!
  5. Burlingame, Russ (2014 թ․ սեպտեմբերի 20). «Idris Elba Says Luke Cage Has Already Been Cast, And It's Not Him». Comic Book. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. Andreeva, Nellie (2014 թ․ նոյեմբերի 19). «Marvel's 'Jessica Jones' Series: Krysten Ritter, Alexandra Dadario, Teresa Palmer & Jessica De Gouw Testing For Lead». Deadline.
  7. Meg Grant (Август 2006). «Nicolas Cage Interview». Reader's Digest. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկ Քեյջ» հոդվածին։