Լյուիս Լոպես

իսպանացի ֆուտբոլիստ

Լյուիս Լոպես Մարմոլ (իսպ.՝ Lluís López Mármol, մարտի 5, 1997(1997-03-05), Սան Խուան դե Տոռուելյա, Bages), իսպանացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի կազմում։

Լյուիս Լոպես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1997(1997-03-05) (27 տարեկան)
Ծննդավայր Սան Խուան դե Տոռուելյա, Bages
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Լյուիս Լոպեսը միացել է «Էսպանյոլի» մանկապատանեկան թիմին 2005 թվականին[1]։ 2015 թվականի հունիսի 4-ին հրավիրվել է երիտասարդական թիմref>«Ocho jugadores del Juvenil A tendrán dorsal del Espanyol B» [Eight Juvenil A players will have Espanyol B jerseys] (իսպաներեն). Diario la Grada. 2015 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.</ref>, իսկ հուլիսի 9-ին հայտնվել հիմնական թիմի մինչմրցաշրջանային հայտացուցակի մեջ[2]։

Երիտասարդական թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 23-ին Սեգունդա B-ի շրջանակներում կայացած «Լիեդա ՖԱ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ կատալոնական թիմի հաղթանակով[3]։ Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 4-ին «Վալենսիա Մեստալիա ՖԱ»-ի դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով[4]։

2018 թվականի հուլիսի 6-ին իսպանացի ֆուտբոլիստը երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը մինչև 2022 թվականը և հրավիրվել է հիմնական թիմ 2019-20 մրցաշրջանին մասնակցելու համար[5]։ Հիմնական թիմի կազմում Լոպեսը իր նորամուտի հանդիպումն անցկացրել է նոյեմբերի 1-ին Կոպա դել Ռեյի շրջանակներում կայացած «Կադիսի» դեմ խաղում[6]։ Նա այդ խաղում փոխարինել է Նալդոյին։ Լա Լիգայի շրջանակներում իսպանացին իր առաջին հանդիպումն անցկացրել է 2019 թվականի հունվարի 19-ին «Էյբարի» դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով։

Հաջորդ տարվա հունվարի 30-ին Լյուիս Լոպեսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Սեգունդա Դիվիզիոնում հանդես եկող «Տեներիֆե ՖԱ»[7]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Երկիր Թվական Խաղ Գոլ
Էսպանյոլ B   Իսպանիա 2016-2018 117 8
Էսպանյոլ   Իսպանիա 2018- 25 1
Տեներիֆե (վարձավճար)   Իսպանիա 2020 9 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lluís López, el último de la fábrica de centrales» [Lluís López, the last one to come from the stoppers factory] (իսպաներեն). Diario la Grada. 2015 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. «El primer equipo inicia el primer 'stage'» [The first team starts the first 'stage'] (իսպաներեն). Vavel. 2015 թ․ հուլիսի 9. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. «1–0: Estreno victorioso» [1–0: Victorious debut] (իսպաներեն). RCD Espanyol. 2015 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «1–1: Igualdad total» [1–0: Total equity] (իսպաներեն). RCD Espanyol. 2015 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Lluís López renueva hasta el 2022» [Lluís López renew until 2022] (իսպաներեն). RCD Espanyol. 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  6. «Los suplentes del Cádiz sonrojan al Espanyol» [The reserves of Cádiz blush Espanyol] (իսպաներեն). Marca. 2018 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «Lluís López, cedido al CD Tenerife» [Lluís López, loaned to CD Tenerife] (իսպաներեն). RCD Espanyol. 2020 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել