Լյուդովիկ Բուրս (ֆր.՝ Ludovic Bource, օգոստոսի 19, 1970(1970-08-19), Pontivy), ֆրանսիացի կոմպոզիտոր։ Լայն ճանաչում ու համբավ է նվաճել հատկապես «Գործակալ 117. Կահիրեն՝ լրտեսական բույն», «Գործակալ 117. առաքելություն Ռիոյում» և «Արտիստը» ֆիլմերի համար իր գրած երաժշտության շնորհիվ։ 2012 թվականին արժանացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս», «Օսկար», BAFTA, Սեզար կինոմրցանակների[1][2]։ Այդ նույն տարվա հունիսին Լյուդովիկ Բուրսը հրավիրվել է անդամակցելու Շարժանկարային արվեստների և գիտությունների ակադեմիային[3]։

Լյուդովիկ Բուրս
Ludovic Bource César.jpg
Բնօրինակ անունֆր.՝ Ludovic Bource
Ծնվել էօգոստոսի 19, 1970(1970-08-19) (52 տարեկան)
Pontivy
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր
Պարգևներ
Commons-logo.svg Ludovic Bource Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Ֆրանսիայի Մորբիան դեպարտամենտի Պոնտիվի քաղաքում։ Կարիերան սկսել է գովազդային հոլովակների համար երաժշտություն գրելով, այնուհետև նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ Mes amis (1999), En attendant (2000), Spartacus (2003), Sirene Song (2005) ժապավենները։ Որոշ ժամանակ անց սկսել է համագործակցել անվանի կինոռեժիսոր Միշել Խազանավիչուսի հետ՝ երաժշտություն գրելով նրա նկարահանած «Գործակալ 117. Կահիրեն՝ լրտեսական բույն», «Գործակալ 117. առաքելություն Ռիոյում» և «Արտիստը» ֆիլմերի համար, որոնցից վերջինը առանձնահատուկ ջերմ ընդունելության է արժանացել՝ նվաճելով«Ոսկե գլոբուս», «Օսկար», BAFTA, Սեզար կինոմրցանակներ[4][4]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարին Ֆիլմը
1999 Իմ բարեկամները
2000 C.D.D.
En attendant
2003 Սպարտակ
2005 Sirene Song
2006 «Գործակալ 117. Կահիրեն՝ լրտեսական բույն»
2009 Here to Stay
«Գործակալ 117. առաքելություն Ռիոյում»
2011 Արտիստը (ֆիլմ, 2011)
2012 Կատակը մի կողմ
2013 Ավարտի հասցնել պատմությունը
2016 Նավաբեկությունից ողջ մնացածները
2018 Տնային կալանք (հեռուստասերիալ)
2019 Խռովարարուհիները
2019 «Հիմարիկ» թղթախաղը

ՍկավառակագրությունԽմբագրել

  • 1997։ Sept du groupe Sept, claviers et composition
  • 2000։ Bois mes paroles de Svinkels, composition et mixage
  • 2002։ L'Imprudence d'Alain Bashung, composition, accordéon wurlitzer, memory moog, glockenspiel, arrangements de cordes…
  • 2003։ Le svink c'est chic et 2 autres morceaux sur Bons pour l'asile de Svinkels, production
  • 2008։ Dirty Centre de Svinkels, production, réalisation, clavier, basse, drum machines

ՊարգևներԽմբագրել

ՆվաճումներԽմբագրել

  • Օսկար
  • BAFTA
  • Կինոքննադատների ընկերակցության մրցանակ՝ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում
  • Սեզար
  • Չիկագոյի կինոքննադատների ընկերակցության մրցանակ
  • Եվրոպական կինոմրցանակ՝ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում
  • Ոսկե գլոբուս
  • Սեզար

ԱռաջադրումներԽմբագրել

  • Բոստոնի կինոքննադատների ընկերություն
  • Սան դիեգոյի կինոքննադատների ընկերություն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. O’Connell, Sean (15 January 2012). "'The Artist' wins Globe for Best Original Score — AWARDS ALLEY Archived 2012-02-10 at the Wayback Machine.. HollywoodNews.com. Retrieved 15 January 2012
  2. McIntyre Gina (2012-01-15)։ «Golden Globes: 'The Artist' wins best score»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-15-ին։ Վերցված է 2012-01-15 
  3. «Academy Invites 176 to Membership»։ The Academy of Motion Picture Arts and Sciences։ 29 June 2012։ Վերցված է 19 July 2013 
  4. 4,0 4,1 Ludovic Bource Biography. AllMusic. Retrieved 9 February 2012.

Արտաքին հղումներԽմբագրել