Լյուդմիլա Նիկոլաևնա Վինոգրադովա (դեկտեմբերի 11, 1936(1936-12-11), Նովոգրադ-Վոլինսկի, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ժողովրդական բանահյուս, ազգագրագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, 1967 թվականից ՌԳԱ սլավոնագիտության ինստիտուտի լեզվամշակութաբանության և բանահյուսության ամբիոնի անդամ (կրտսեր գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող, այժմ առաջատար գիտաշխատող)[1]։

Լյուդմիլա Վինոգրադովա
ռուս.՝ Виноградова, Людмила Николаевна
Ծնվել էդեկտեմբերի 11, 1936(1936-12-11) (87 տարեկան)
ԾննդավայրՆովոգրադ-Վոլինսկի, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՈւժգորոդի ազգային համալսարան (1961) և ՌԳԱ սլավոնագիտական ինստիտուտ (1973)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2001)
Մասնագիտությունգիտաշխատող, բանահավաք և ազգագրագետ
ԱշխատավայրՌԳԱ սլավոնագիտական ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 11-ին Ուկրաինական ԽՍՀ Ժիտոմիրի մարզի Նովոգրադ-Վոլինսկի քաղաքում[1]։ Միջնակարգ դպրոցը ավարտել է Անդրկարպատյան մարզի Մուկաչևո քաղաքում[2]։

1961 թվականին ավարտել է Ուժգորոդի համալսարանի բանասիրական ֆակուլտետը[1][3]։ 1963 թվականից սովորել է Սլավոնագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1973 թվականին սլավոնագիտության ինստիտուտում պաշտպանել է իր «Լեհական ժողովրդական ցեղեր, պատմական և համեմատական վերլուծություն» թեկնածուական դիսերտացիան, իսկ 2001 թվականին պաշտպանել է «Սլավոնական ժողովրդական դիվաբանություն, համեմատական ուսումնասիրության հիմնախնդիրներ» դոկտորական դիսերտացիան[1]։

Հետազոտությունների հիմնական ուղղություններն են` սլավոնական ծեսերի, հավատալիքների, բանահյուսական տեքստերի համեմատական ուսումնասիրությունը, բանահյուսության և ազգագրության փոխադարձ կապերը, ժողովրդական մշակույթի բովանդակային միասնականության բացահայտումը իր բոլոր ձևերում, ժանրերում, կոդերում, սլավոնական մշակութային ավանդույթների պատմական ընդհանրության խնդիրները։ Այս հարցերի շուրջ երկու մենագրությունների և 300-ից ավելի հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ «Սլավոնական դիցաբանություն» հանրագիտարանային բառարանի (1995, վերահրատարակվել է 2002 թվականին) և «Սլավոնական հնություններ՝ էթնոլեզվաբանական բառարան» հինգհատորյակի հրատարակության (1995-2012)[1][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Виноградова Людмила Николаевна. Биография и избранные труды на сайте Института славяноведения РАН
  2. Предисловие / С. М. Толстая // Славянский и балканский фольклор: Виноградье. К юбилею Людмилы Николаевны Виноградовой / Отв. ред. А. В. Гура. — М.: Индрик, 2011. — С. 8. — 376 с. — ISBN 978-5-91674-165-0
  3. Предисловие / С. М. Толстая // Славянский и балканский фольклор: Виноградье. К юбилею Людмилы Николаевны Виноградовой / Отв. ред. А. В. Гура. — М., 2011. — С. 8. — 376 с. — ISBN 978-5-91674-165-0
  4. К юбилею Людмилы Николаевны Виноградовой // |Славяноведение. — 2006. — № 6. — С. 118—119.

Մենագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել