Լյուդմիլա Սուպրուն (ուկրաիներեն՝ Людмила Павлівна Супрун, հունվարի 7, 1965(1965-01-07), Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական և հասարակական գործիչ, Ուկրաինայի ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ 1998 թվականից մինչև 2006 թվականը եղել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր։ 2010 թվականին թեկնածությունն է առաջադրել Ուկրաինայում նախագահական ընտրություններում, որտեղ հավաքել է քվեարկողների ձայների 0,19 %-ը և զբաղեցրել 13-րդ տեղը[1]։ Ուկրաինայի վաստավակավոր տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, Մարդու իրավունքների միջազգային հանձնաժողովի դեսպանն Ուկրաինայում[2]։

Լյուդմիլա Սուպրուն
 
Կուսակցություն՝ People's Democratic Party?
Կրթություն՝ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (1988)
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր (2006)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և հասարակական գործիչ
Ծննդյան օր հունվարի 7, 1965(1965-01-07) (59 տարեկան)
Ծննդավայր Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ուկրաինա
 
Պարգևներ
Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվավոր դիպլոմ և Ուկրաինայի պատվավոր տնտեսագետ

Կենսագրություն խմբագրել

1982 թվականին ոսկե մեդալով ավարտել է Զապորոժիեի թիվ 1 դպրոցը և ընդունվել Տ. Շևչենկոյի անվան Կիևի պետական համալսարան, որն ավարտել է գերազանցությամբ՝ «իրավագետ-իրավաբան» մասնագիտությամբ։

Աշխատել է որպես ձեռնարկության իրավախորհրդատու՝ միաժամանակ ընդունվելով Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի Վ. Կորեցկինի անվան պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայի միջազգային իրավունքի և համեմատական վերլուծության բաժին։

  • 1989 - Ուկրաինայի գիտահետազոտական ինստիտուտի գյուղատնտեսական ռադիոլոգիայի կրտսեր գիտաշխատող։
  • 1992 - Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի Վ. Կորեցկինի անվան պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայի միջազգային իրավունքի և համեմատական վերլուծության բաժնի գլխավոր գիտաշխատող։
  • 1993 - «Ինտերագրո» գործարար համագործակցության ասոցիացիայի նախագահ։
  • 14 հոկտեմբերի, 2009 - 17 մարտի, 2010 - ներդրումների և նորարարության պետական գործակալության ղեկավար։

Սուպրունը զբաղեցնում է հետևյալ պաշտոնները՝

  • Աշխարհի ուկրաինական ֆոնդի կառավարման նախագահ։
  • Ուկրաինայի կանանց քաղաքացիական խորհրդի փոխխոսնակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Результати голосування по Україні
  2. Sir Rafal M. Wasik. «IHRC HQ» (բրիտանական անգլերեն). International Human Rights Commission (IHRC). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել