Լյուդմիլա Պոդյավորինսկա

Լյուդմիլա Պոդյավորինսկա (սլովակ.՝ Ľudmila Podjavorinská, ի ծնե՝ Riznerová, ապրիլի 26, 1872(1872-04-26)[1], Bzince pod Javorinou, Նովե մեստո նադ Վահոմ, Տենչինի երկրամաս, Սլովակիա - մարտի 2, 1951(1951-03-02)[1], Nové Mesto nad Váhom, Տենչինի երկրամաս, Սլովակիա), չեխոսլովակյան գրող, օգտագործել է հետևյալ կեղծանունները` Božena, Damascena, Ľ. Šeršelínová, Ľ. Špirifangulínová, Ľudka, Ľudmila, Ľudmila Ružodolská, Ľudmila Veselohorská, Ľ. Vrzalovská, M. Ružodolský, Milko Ružodolský, Nechtík, Nevädza, Podjavorinský, Sojka, Teta Ľudmila:

Լյուդմիլա Պոդյավորինսկա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1872(1872-04-26)[1]
ԾննդավայրBzince pod Javorinou, Նովե մեստո նադ Վահոմ, Տենչինի երկրամաս, Սլովակիա
Մահացել էմարտի 2, 1951(1951-03-02)[1] (78 տարեկան)
Մահվան վայրNové Mesto nad Váhom, Տենչինի երկրամաս, Սլովակիա
ԳերեզմանBzince pod Javorinou
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Չեխոսլովակիա
Մասնագիտությունգրող, մանկագիր և բանաստեղծուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Ľudmila Podjavorinská Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1872 թվականի ապրիլի 26-ին Bzince pod Javorinou բնակավայրում, Յարավին քաղաքում, Ավստրո-Հունգարիայի Յավորին կոչվող քաղաքի մերձակայքում, այժմ՝ Սլովակիա, մանկավարժների ընտանիքում, որը 1910 թվականին տեղափոխվել է Նովե Մեստո նադ Վահոմ քաղաք։

 
Հուշատախտակ այն տան վրա, որտեղ ապրել է գրողը

Լյուդմիլան սովորել է իր հայրենի քաղաքում։ Գրականության ոլորտում նրա առաջին փորձերին աջակցում էին նրա հորեղբայր Ľudovít Rizner-ը և տեղացի հովիվ, միևնույն ժամանակ գրող Յան Պրավոսլավ Լեշկան (Ján Pravoslav Leška): Ավելի ուշ որոշ ժամանակ նա աշխատել է որպես Կարմիր խաչի աշխատակից, օգնել է իր հորը դպրոցում, սակայն իր կյանքի մեծ մասը գոյատևել է գրական գործունեությունից ստացած քիչ եկամտով։

Նա իր առաջին ստեղծագործությունը հրապարակել է Բուդապեշտի «Slovenské novini» թերթում և «Vlasť a svet» ամսագրում 1887-1888 թվականներին։ Սլովակիայում նրա ստեղծագործությունները հայտնվել են 1892 թվականին «Národnie noviny» և «Slovenské pohľady» թերթերում։ Նա սկզբում գրում էր բանաստեղծություններ, ապա որոշեց ինքն իրեն նվիրել արձակին։ Հայտնի է դարձել որպես ժամանակակից սլովակյան մանկական գրականության հիմնադիր։ Նրա որոշ ստեղծագործություններ թարգմանվել են օտար լեզուներով։ ԽՍՀՄ-ում հայտնի էին նրա «Կառուցել է ճնճղուկը» և «Փոքր գորտը» բանաստեղծությունները, ըստ որի՝ նույնանուն մուլտֆիլմ է նկարահանվել։

Լյուդմիլա Պոդյավորինսկան մահացել է 1951 թվականի մարտի 2-ին Նովոե Մեստո նադ Վահոմ քաղաքում, Չեխոսլովակիա, ներկայումս Սլովակիա։

Վաստակ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Չեխոսլովակիայի փոստային նամականիշ

Լյուդմիլա Պոդյավորինսկայան Չեխոսլովակիայի ԽՍՀ ժողովրդական գրողի կոչում ստացած առաջին գրականագետն էր։ Նրա հայրենիքում բացվել է տուն-թանգարան, նրա անունով է կոչվել № 42849 աստերոիդը[3]։ 1972 թվականին գրատպության է հանձնվել Չեխոսլովակիայի փոստային նամականիշ՝ նվիրված գրողին[4]։

Ընտրյալ ստեղծագործություններ[5][6] խմբագրել

  • Z vesny života ("From life's spring"), բանաստեղծություն (1895)
  • V otroctve ("In slavery"), վեպ (1905)
  • Žena ("Woman"), վեպ (1909)
  • Kytka veršov pre slovenské dietky ("A bouquet of poems for Slovak children"), մանկական բանաստեղծություն (1920)
  • Balady ("Ballads"), բանաստեղծություն (1930)
  • Veršíky pre maličkých ("Verses for little ones"), մանկական բանաստեղծություն (1930)
  • Medový hrniec ("Pot of honey"), մանկական բանաստեղծություն (1930)
  • Baránok boží ("Lamb of God"), մանկական արձակ (1932)
  • Klásky ("Ears of grain"), մանկական բանաստեղծություն (1947)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
  3. «Биография Людмилы Подъяворинской». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  4. Людмила Подъяворинская. Серия: Юбилеи деятелей культуры
  5. Kirschbaum, Stanislav J (2010). The A to Z of Slovakia. էջ 221. ISBN 1461672155.
  6. «Ľudmila Podjavorinská». Databazeknih.cz (սլովակերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Պոդյավորինսկա» հոդվածին։