Լյուբոտին (մակեդոներեն՝ Љуботен), Շառ Պլանինա լեռնաշղթային գագաթներից։ Գտնվում է Մակեդոնիայի Հանրապետության և Կոսովոյի սահմանին։ Լեռան բացարձակ բարձրությունը կազմում է 2498 մետր[1]։

Լյուբոտին
Տեսակգագաթ
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա և  Կոսովո
Վարչատարածքային միավորJegunovce Municipality?
ԼեռնաշղթաSharr Mountains National Park?
Բարձրությունը ծովի մակարդակից2498 մետր

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Լյուբոտին լեռն ունի բրգաձև կառուցվածք և համարվում է Շառ Պլանինա լեռնաշղթայի գեղատեսիլ գագաթներից մեկը։ Այն գտնվում է լեռնաշղթայի արևելյան հատվածում և համարվում է ամենաբարձր կետը[2]։ Լեռը երևում է Սկոպյեից և Պրիշտինայից՝ շնորհիվ ռելիեֆի առանձնահատկությունների։

Լեռահ հիմնական հատվածը գտնվում է Կոսովոյի Հանրապետությունում՝ նրա հարավային, հյուսիսարևմտյան և հարավարևելյան լանջերը։ Մակեդոնիայի տարածքում տարածված են լեռան հարավային լանջերը։ Լյուբոտինի հյուսիսային ստորոտներում է գտնվում Լեպենաց գետի հովիտը, իսկ հարավում՝ Վարդար գետի գետահովիտը։ Արևելյան և հարավարևելյան լանջերը անտառապատ են։ Անտառային զոնայից բարձր տարածվում են ալպիական մարգագետինները, որոնք օգտագործվում են որպես արոտավայրեր։ Լեռան արևմտյան գագաթամերձ գոտում գտնվում է Լիվադիցի սառցադաշտային ծագման լիճը։

Երկրաբանություն և բուսականություն խմբագրել

Լեռը կազմված է մեզոզոյան հասակի ապարներից[3], որոնցից հիմնականը կրաքարն է։ Կրաքարային և քարային փլվածքներն ու ցրոնները ծածկված են բնորոշ բուսականությամբ։ Լեռան լանջերին աճում է երկաթախոտը (լատին․՝ Siderítis): Պիկի հատվածում աճում է մանուշակի հազվագյուտ տեսակներից մեկը՝ Viola grisebachiana[4]:

Պատմություն խմբագրել

Լյուբոտինը համարվում է Եվրոպայի լեռնագնացների ամենասիրված վայրերից մեկը[5]։ Մակեդոնական հատվածի լանջերին գտնվում է «Լյուբոտին» լեռնագնացային հյուղակը՝ Վրատնիցա գյուղի մոտ, որտեղից սկսում են բարձրանալ լեռ. այն տևում է մոտ երկու ժամ։ Հյուղակը բաց է մայիսից նոյեմբեր ամիսներին[6]։ Լեռան անվանումից է առաջացել Տետովո քաղաքի ֆուտբոլային ակումբի անունը՝ Լյուբոտին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղապար:Карта
  2. DISA VEÇORI TË MALEVE TË SHARRIT
  3. Kosova: Monumentet dhe bukuritë
  4. Village Stare Selo — Ljuboten peak — Mountain HUT Ljuboten // balkanhikingadventure.com
  5. «LJUBOTEN MOUNTAIN IN THE ŠAR MOUNTAIN RANGE». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  6. World Around Us — the Encyclopaedia for Children and Youth, XI edition, Školska knjiga, Zagreb, 1987, vol. II (A-M), page 242

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբոտին (լեռ)» հոդվածին։