Լի Սոլ Չժու (կոր.՝ 리설주, 李雪主, սեպտեմբերի 28, 1985(1985-09-28), Chongjin, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն[1][2][3]), Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունի հարսնացուն։ ԿԺԴՀ լրատվամիջոցներն առաջին անգամ նրանց օրինականացված հարաբերությունների մասին հաղորդել են 2012 թվականի հուլիսի 25-ին։ Դրանից մի քանի շաբաթ անց զույգը սկսել է հասարակության առջև հայտնվել։

Լի Սոլ Չժու
կորեերեն՝ 리설주
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1985(1985-09-28) (38 տարեկան)
ԾննդավայրChongjin, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Քաղաքացիություն Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԿիմ Իլ Սոնգի համալսարան
Մասնագիտություներգչուհի
ԱմուսինԿիմ Ջոնգ Ուն
Զբաղեցրած պաշտոններFirst Lady of North Korea? և Spouse of the Supreme Leader of the Democratic People's Republic of Korea?
ԿուսակցությունԿորեայի աշխատավորների կուսակցություն
ԵրեխաներԿիմ Ջու Է և Կիմ Ջոնգ Ունի առաջնեկ
 Ri Sol-ju Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

ԼԻ Սոլ Չժուն Փհենյանի Կիմ Իր Սենի անվան համալսարանի շրջանավարտ է։ Հայրը դասախոս է, իսկ մայրը՝ բժիշկ։

2005 թվականին այցելել է Հարավային Կորեա՝ Ինչոնում կայացած աթլետիկայի ասիական առաջնության ժամանակ Հյուսիսային Կորեայի պատվիրակության աջակցող խմբի կազմում[1]։

Ենթադրվում է, որ Կիմ Ջոնգ Ունը նրա հետ հարաբերությունները օրինականացրել է 2009 թվականին[4][5]։ Լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2010 թվականի աշնանը-ձմռանը կամ 2011 թվականի ձմռանը նա երեխա է ունեցել[6], նրա երկրորդ երեխան ծնվել է 2012 թվականի դեկտեմբերի վերջին, երեխան ստացել է Չժու Է․ անունը։ 2017 թվականին Հարավային Կորեայի հետախուզությունը հաղորդել է Քիմի և Լիի երրորդ երեխայի ծննդյան մասին[7]։

Հասարակական գործունեություն խմբագրել

ԿԺԴՀ լրատվամիջոցներն առաջին անգամ նրա՝ որպես Կիմ Ջոնգ Ունի կնոջ մասին հաղորդել են 2012 թվականի հուլիսի 25-ին, չնայած զույգը հասարակության մեջ սկսել է հայտնվել դրանից մի քանի շաբաթ առաջ[8][9]։ Այնուհետև Լի Սոլ Չժուն սկսել է պարբերաբար հիշատակվել Կորեայի աշխատավորական կուսակցության «Նոդոնգ սինմուն» կենտրոնական թերթի նյութերում՝ տարբեր պաշտոնական միջոցառումներին նրա ամուսնու մասնակցությանը նվիրված։ Միևնույն ժամանակ, հոդվածները նկարազարդվել են լուսանկարներով, որոնցում ամուսինները միասին էին[10][11]։ Հարսանիքը կայացել է դրանից մեկ տարի անց։

Կիմ Ջոնգ Ունի վրա ազդեցություն խմբագրել

Ըստ որոշ դիտորդների՝ իր կնոջ ազդեցությամբ Կիմ Չեն Ունը որոշակիորեն թուլացրել է Հյուսիսային Կորեայի կանանց արտաքին տեսքի պահանջները։ Վերացվել է նաև կանանց հեծանվավազքի արգելքը․ նրանց այժմ թույլատրվում է հագնել կոստյումներ և ջինսեր, սև զուգագուլպաներ, կոշիկներ և բարձրակրունկներ[12][13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «(LEAD) N. Korean leader's wife visited S. Korea in 2005: spy agency». Yonhap News. 2012 թ․ հուլիսի 26. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  2. Joohee Cho (2012 թ․ հուլիսի 26). «North Korea's First Lady Was Cheerleader, Ditches Drab Outfits». ABC News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  3. <北김정은 부인 리설주는 «예술단 출신»>(종합) (կոր.)
  4. Ким Чен Ын женат, впервые объявило гостелевидение КНДР
  5. Ким Чен Ын плюс Ли Соль Чжу
  6. Ким Чен Ын на lenta.ru
  7. «Keeping up with the Kims: North Korea's elusive first family». BBC News (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «North Korea leader Kim Jong-un married to Ri Sol-ju». BBC News. 2012 թ․ հուլիսի 25. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  9. Choe, Sang-hun (2012 թ․ հուլիսի 25). «North Korean Leader Marries». The New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  10. 경애하는 김 정 은원수님을 모시고 릉라인민유원지 준공식 성대히 진행 (կոր.)
  11. 경애하는 최고사령관 김 정 은원수님께서. 조선인민내무군 장병들과 함께 전승절경축 조선인민내무군협주단. 공연을 관람하시고 기념촬영을 하시였다 (կոր.)
  12. Корреспондент: Леди Ли. Как супруга лидера Северной Кореи крушит традиции своей нищей страны
  13. Женщинам в Северной Корее разрешили носить чёрные колготки
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Սոլ Չժու» հոդվածին։