Լիաբոնի աստղադիտարան, աստղագիտական աստղադիտարան, որը պաշտոնապես բացվել է 1878 թվականին Պորտուգալիայում` Լիսաբոնի Ալկանտարա շրջանում։ Պատկանում է Լիսաբոնի համալսարանին։

Լիսաբոնի աստղադիտարան
Observatório Astronómico de Lisboa
Տեսակաստղագիտական
ՍեփականատերՊորտուգալիա
Աստղադիտարանի կոդ971
Երկիր Պորտուգալիա
ՎայրAlcântara?
ԲԾՄ140 մետր
1878 թ. մայիսի 6
Կայքoal.ul.pt
 Observatório Astronómico de Lisboa Վիքիպահեստում

Աստղադիտարանի տնօրեններ խմբագրել

  • 1878-1890` Ֆրեդերիկո Ում, աստղադիտարանի առաջին տնօրենը, ով մոտ 4 տարի մասնագիտացել է Պուլկովոյում
  • 1890-1919` ծովակալ Կամպոս Ռոդրիգես, աստղադիտարանի երկրորդ տնօրենը[1]
  • ներկայումս` Պաուլո Կրոֆորդ

Աստաղադիտարանի պատմությունը խմբագրել

Ըստ տարբեր աղբյուրների` աստղադիտարանը հիմնադրվել է 1857 թվականին Պուլկովոյի աստղադիտարանի նմանությամբ, որը XIX-րդ դարում աշխարհի աստղագիտական մայրաքաղաքն էր համարվում։ Մասնագիտացման համար Պուլկովոյի համալսարան են ուղարկվել Լիսաբոնի աստղադիտարանի ապագա աշխատակիցները։ Հիմնական խնդիրը,որը պետք է լուծեր ապագա աստղադիտարանը աստղային պարալաքսների չափումն էր[2]։ Քաղաքի ընտրության պատճառ ըբացատրվում է նրանով, որ այս լայնությամբ զենիթով անցնում է երկնքում ամենամեծ սեփական արագություն ունեցող աստղերից մեկը` Գրումբրիջ 1830-ը։ Կառուցման սկիզբը իրականացվում էր Պեդրու 5-րդի` 19-րդ դարի կեսերին Պորտուգալիայի կառավարչի ակտիվ աջակցությամբ։ Աստղադիտարանի առաջին քարը դրվել է 1861 թվականի մարտի 11-ին, իսկ դիտարկումները սկսել են 1867 թ.: Աստղադիտարանի հետագա ֆինանսավորումը իրականացրել է Լուիշ Առաջինը։ Աստղադիտարանը պաշտոնապես բացվել է 1878 թ. մայիսի 6-ին։ 1992 թվականին աստղադիտարանը մտել է Լիսաբոնի համալսարանի կազմի մեջ։ Այժմ աստղադիտարանում դիտարակումներ չեն անցկացվում։

Հետազոտությունների ուղղություններ խմբագրել

  • Աստղադիտական դիտարկումներ
  • Աստղային պարալաքսներ
  • Աստղերի փակումը Լուսնով
  • Կրկնակի աստղեր
  • Լայնությունների որոշում
  • Ժամանակի որոշում
  • Գիտական աշխատանքներ

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Պորտուգալերեն խմբագրել

  • José António Madeira, «O primeiro centenário do Observatório Astronómico de Lisboa, 1861—1961».
  • Frederico Augusto Oom, «Considerações acerca da organização do Real Observatório Astronómico de Lisboa»
  • Ezequiel Cabrita, «Os regimes de hora legal no nosso país desde a criação do Observatório Astronómico de Lisboa — Separata de Dados Astronómicos para 1978».
  • Pedro Raposo, «A vida e a obra do almirante Campos Rodrigues». Master thesis in History and Philosophy of Sciences (oriented by Henrique Leitão). University of Lisbon, 2006.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսաբոնի աստղադիտարան» հոդվածին։