Լին Չի Լինգ[2] (նոյեմբերի 29, 1974(1974-11-29)[3][4], Թայբեյ, Թայվան), թայվանական մոդել և դերասանուհի։ 2006 թվականին Լինը դարձավ China Airlines և Longines ընկերությունների ներկայացուցիչ[5]։ Լինը շատ արագ հասավ մեծ հաջողությունների և թայվանական մեկնաբանններից մեկը հորինեց «Լի Չին Լինգի ֆենոմեն» արտահայտությունը[6]։

Լին Չի Լինգ
Հասակը1.74մ
Ծնվել էնոյեմբերի 29, 1974 (49 տարեկան)
ԾննդավայրԹայբեյ, Թայվան
ԿրթությունՏորոնտոյի համալսարան
ՔաղաքացիությունԹայվան Թայվան
ԱզգությունԹայվան Թայվան
Մասնագիտությունմոդել, դերասանուհի
Ակտիվ շրջան2008-2015
Ժանրերմարտաֆիլմ, դրամա, մելոդրամա
Ամուսին(ներ)Ակիրա
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 2258705
ԿինոՊոիսկID 1111720
Լին Չի Լինգ՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Լինի հայրը՝ Լին Ֆան Նանը (林繁男) և նրա մայրը՝ Վու Ցզու Մեյը (吳慈美) Թայվանից էին։ Ամուսնանալուց հետո նրանք տեղափոխվեցին Թայբեյը և ծնվեց նրա ավագ եղբայը՝ Լին Չի Հոնգը =林志鴻)։ Լինը ընդունվեց Թայբեյի «Zhongzheng Junior High School» դպրոցը և 15 տարեկանում նրան առաջարկեցին մոդելի աշխատանք[7]։ Հետագայում նա ընդունվեց Տորոնտոյի Բիշոփ Սթրեչեն դպրոցը, ապա Տորոնտոյի համալսարանը։

Համալսարանը ավարտելուց հետո վերադարձել է Թայբեյ[8][9]։ 2000 թվականին նա թողեց Ֆուբոնը և տեղափոխվեց Ճապոնիա, ապա գնաց Թայվան և որպես մոդել սկսեց աշխատել «Catwalk Production House» գործակալությունում։

Մոդելային կարիերա խմբագրել

 
«2009 Asia Model» փառատոնում, Հարավային Կորեա

2002 թվականին Լինին հրավիրեցին Հոնգ Կոնգ գովազդում նկարահանվելու համար։ Գովազդը բուռն կերպով քննարկվում էր համացանցում և Լինի հանդեպ հետաքրքրություը սկսեց աստիճանաբար աճել[10]։ Հաջորդ տարի Գե Հոնգֆուն Լինին հրավիրեց Շանհայ մոդելային հաղորդում վարելու համար։ 2004 թվականին նա սկսեց ավելի շատ նկարահանվել գովազդներում և ձեռք բերեց բազմաթիվ երկրպագուներ։

2004 թվականին նա նկարահանվեց Թայվանի, Չինաստանի և Ճապոնիայի գովազդներում։ 2004-2006 թվականներին Լինը դարձավ Ճապոնիայի տուրիզմի ասոցացիայի դեսպանը Թայվանում[11][12][13][13]։ 2005 թվականի օգոստոսի 8-ին նա Չինաստանի Դայլան քաղաքում էր և նկարահանվեց Procter & Gamble ընկերության տնտեսական ընկերության գովազդում, երբ նա ընկավ ձիու վրայից։ Նրան տեղափոխեցին մոտակա հիվանդանոց և բժիշկները ասացին, որ նա ունի վեց կոտրվածքները[14]։ Լինը չորս ամիս բուժվեց և 2005 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ նա ամբողջությամբ ապաքինվել է։

Հեռուստատեսային կարիերա խմբագրել

Լինը մասնակցել է շատ հեռուստատեսային հաղորդումների, հենց իր մոդելային կարիերայի սկզբից և վարել է մոդելային հաղորդումներ։

Ֆիլմային կարիերա խմբագրել

Լինի առաջին դերը եղել է Ջոն Վուի «Պատերազմ կարմիր ժայռի մոտ» պատմական ֆիլմում։ Նա խաղացել է Հիաո և Քիաո քույրերի դերերը։ 2009 թվականին նա Ջեյ Չոուի հետ խաղացել է «Գանձերի որսորդը» արկածային ֆիլմում։

Շահույթ խմբագրել

Թայվանական մեդիան Լի Չի Լինգին հայտարարել է, որպես 2007 թվականի «#1 թայվանական ամենահարուստ մոդել»՝ նրա շահույթը կազմում էր TWD$60,000,000 (≈ AU$2,100,000 ≈ CA$1,900,000 ≈ UK£906,000 ≈ US$1,900,000), այդ ցուցակում Ջեյ Չոուն հայտնվել է «#1 երգիչ» ցուցակում (ավելի քան TWD$100,000,000 շահույթ), իսկ Ջոլին Ցայը «#1 երգչուհի» (ավելի քան TWD$100,000,000 շահույթ)[15]։

Հոնգ Կոնգի մեդիան նրան դասակարգել է 2009 թվականի Չինաստանի «#1 ամենաբարձր վարձատրվող մոդել» ցուցակում, նրան հաջորդել է չինացի Ջենիֆեր Դուն, Գաիլե Լաին Հոնգ Կոնգից, և Լյուն Հունգը[16]։ 2004 թվականից նա դասակարգվում է «Թայվանի ամենաբարձր վարձատրվող մեդել» ցուցակի 1-ին տեղում։ 2010 թվականին նրա շահույթը կազմում էր TWD$160,000,000 (≈ AU$5,400,000 ≈ CA$5,400,000 ≈ UK£3,370,000 ≈ US$5,320,000), որը նա վաստակել է ճապոնական սերիալներում և թայվանական գովազդներում նկարահանվելուց[17] և TWD$200,000,000 (≈ AU$6,600,000 ≈ CA$6,800,000 ≈ UK£4,240,000 ≈ US$6,600,000) 2011 թվականին[18]։

Նույն տարում նա հիմնադրել է բարեգերծական ընկերություն (財団法人台北市志玲姐姐慈善基金会)[19], որը օգնում է երեխաների բարեկեցությանը[20]։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Չի Լինգը Թայբեյի Vogue ցուցադրության ժամանակ՝ սեպտեմբերի 10, 2009
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2008 Պատերազմ կարմիր ժայռի մոտ. մաս 1 赤壁 Հիաո Քիաո
2009 Պատերազմ կարմիր ժայռի մոտ. մաս 2 赤壁 Հիաո Քիաո Երկու մասերը ամբողջությամբ թողարկվել են 2009 թվականին
Մա Լան Հուա 馬蘭花 Դա Լան Հնչյունավորող
Գանձերի որսորդը 刺陵 Լան Թինգ
2010 Լուսնային սիրահարները 月の恋人 Լիու Հիու Մեի Ճապոնական սերիալ
Բարի գալուստ Շամա Թաուն 決戰刹馬鎮 Չուն Նիանգ
2011 Ապառիկ սեր 幸福額度 Հիաո Հոնդ և Հիաո Քինգ
2012 Քաղցրասիրտ շոկոլադ
Պատահական հերոս 偶然英雄
2013 Ասա այո! 101次求婚
Switch 富春山居圖 Լիզա
2014 Ո՞վ է թաքնված 王牌
2015 Պեկին, Նյու Յորք 北京,紐約
Մոնկը իջնում է լեռից 道士下山

[21] [22]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.tatlerasia.com/people/林志玲-chi-ling-lin-en
  2. "Lin Chi-ling hopes to establish charity for needy children" February 8, 2011 Taipei Times
  3. Internet Movie Database — 1990.
  4. ČSFD (չեխերեն) — 2001.
  5. «Longines – Ambassadors of Elegances Personalities Page» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. Zhan Weixiong 詹伟雄, (2008). Meixue de Jingji – Taiwan Shehui Bianqian de 60 ge Weixing Guancha 美學的經濟—臺灣社會變遷的60個微型觀察, (Չինարեն). Taipei: Feng Ge Zhe. ISBN 957-29895-2-9.
  7. 林健寰慧眼識英雄 發掘張鳳書、林志玲等女星 | 娛樂新聞 | NOWnews 今日新聞網. Nownews.com (26 March 2006).
  8. "積極、樂觀,林志玲", (Չինարեն), in Vogues Taiwan, 1998, issue 24, 180.
  9. 林志玲鳳凰變身五重奏 光速走紅娛樂圈大揭秘-海峽兩岸-人民網 Արխիվացված 2016-03-03 Wayback Machine. Tw.people.com.cn.
  10. 林志玲价码三级跳 千万续约费让唐安麒傻眼, Ent.163.com, 10 September 2004,
  11. www.libertytimes.com/2006/new/jun/27/today-show4.htm Արխիվացված 2013-01-27 archive.today.
  12. «Lin Chi-Ling look alike Yui Hatano». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  13. 13,0 13,1 «Lin Chi-Ling look alike Nozomi Aso». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  14. 中國評論新聞:林志玲傷得不輕 真的6根肋骨骨折 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. China Review News.
  15. "ジェイ・チョウ「台湾歌手長者番付」でダントツ1位" Արխիվացված 2015-02-15 Wayback Machine, 10 December 2007, Searchina (ճապոներեն)
  16. "【華流】香港メディアが調査、モデル出演料No.1はチーリン" Արխիվացված 2015-02-15 Wayback Machine, 8 April 2009, Searchina (ճապոներեն)
  17. "【華流】台湾モデル年収ランキング、7年連続でチーリンがトップ" Արխիվացված 2015-02-15 Wayback Machine, 10 December 2010, Searchina (ճապոներեն)
  18. "リン・チーリン、年収が5億円超え! トップの座をキープ" Արխիվացված 2013-12-03 Wayback Machine, 17 December 2011, Searchina (ճապոներեն)
  19. "リン・チーリンがチャリティー基金会を設立、カレンダー発売で貢献―台湾" Արխիվացված 2016-08-20 Wayback Machine, 12 November 2011, Record China (ճապոներեն)
  20. "【華流】リン・チーリン、子どもたちのためにチャリティー基金設立" Արխիվացված 2015-02-15 Wayback Machine, 13 November 2011, Searchina (ճապոներեն)
  21. «Lin Chi-ling». imdb.com. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.
  22. «Lin Chi-ling». chinesemov.com. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լին Չի Լինգ» հոդվածին։