Լինոր Գորալիկ (ռուս.՝ Лино́р Гора́лик, ի ծնե Յուլյա Գորալիկ, հուլիսի 9, 1975(1975-07-09), Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, բանաստեղծուհի, թարգմանիչ և լրագրող։

Լինոր Գորալիկ
Ծնվել էհուլիսի 9, 1975(1975-07-09) (48 տարեկան)
ԾննդավայրԴնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, ակնարկագիր, արձակագիր, բանաստեղծուհի, ծրագրավորող, լրագրող, թարգմանչուհի, խմբագիր և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Իսրայել
Կայքlinorg.ru
 Linor Goralik Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լինոր Գորալիկը ծնվել է 1975 թվականի հուլիսի 9-ին Դնեպրոպետրովսկում[1]։

1982 թվականից մինչև 1986 թվականը սովորել է համար 67 դպրոցում, 1987 թվականից մինչև 1989 թվականը՝ համար 23 դպրոցում[2]։

1989 թվականից ապրել է Իսրայելում։

1991—1994 թվականներին սովորել է Բեեր Շևայում՝ Բեն Գուրիոնի համալսարանում Համակարգչային գիտություններ մասնագիտությամբ։ Զբաղվել է ինտերնետ-տեխնոլոգիաներով որպես ծրագրավորող, հետո աշխատել է ինտերնետ-մարկետինգի[3] ոլորտում։

2000-ականների սկզբին աշխատում է Մոսկվայում։ Զբաղվում է գրական և լրագրողական գործունեությամբ, ինչպես նաև բիզնես-խորհրդատվությամբ[4]։

Լինոր Գորալիկի թարգմանել է Էդգար Քերետի պատմվածքները և Վիտաուտաս Պրիուրայի բանաստեղծությունները (Ստանիսլավ Լվովսկիի հետ համատեղ)։ Նկարչական ցուցահանդեսների և նախագծերի հեղինակ է. հեղինակ է կոմիքսների շարքի՝ «Նապաստակ ՊՑ-ն և նրա երևակայական ընկերները. ՇՉ, Ֆ, ջեռակն ու խոզի ոլոռով տապական»։

2013 թվականի փետրվարին ձայնագրել է «Հոմոֆոբիայի դեմ» նախագծի համար տեսաուղերձ՝ աջակցություն ԼԳԲՏ համայնքին[5]։

2014 թվականին դարձել է «Բուկնիկ» ինտերնետ-նախագծի գլխավոր խմբագիրը։

Քննադատական ընկալում խմբագրել

Գորալիկի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ հրատարակված 1999 թվականին Ալեքսանդր Ժիտինսկու հրատարակչությունում, առաջացրեց երկիմաստ քննադատական արձագանքներ[6]։ Արդյունքում, գրողը ինքն էլ, արտահայտվեց դրա մասին որպես «մանկական, շատ վատ»[3]։ Սակայն նրա արդեն երկրորդ գիրքը՝ «Ոչ տեղացիներ» կարճ արձակների հավաքածուն (2003), մամուլում արժանացավ խանդավառ արձագանքների. «Ինչպես ցանկացած իրական պոետ, Լինոր Գորալիկը շրջապատող իրականությունում գտնում է նրա գաղտնի, գեղեցիկ և սարսափելի շերտերը — այնպես որ՝ շուտով մենք բոլորս կկռահենք, թե ինչպիսի հրաշալի քաղաքում ենք ապրում»[7]։

Գրքեր խմբագրել

 
Գորլիկը non/fictio№ 21-ի ժամանակ, 2019
  • «Մեջբերումներ» (բանաստեղծությունների գիրք, 1999, ISBN 5-7559-0048-5),
  • «Ոչ տեղացիները» (2003, ISBN 5-94128-071-8),
  • «Ոչ» (վեպ, Սերգեյ Կուզնեցովի հետ համատեղ, 2004, ISBN 5-94278-419-1),
  • «Երկնքի կեսը» (վեպ, совместно со Станиславом Львовским, ISBN 5-94145-266-7),
  • «Ասում է» (2004, ISBN 5-94128-090-4),
  • «Ոչ մանկական կերակուր» (2004, ISBN 5-94282-231-X),
  • «Մենակության գիրք» (2004, Մաքս Ֆրայեմի հետ համատեղ),
  • «Դատարկ կինը. Բարբիի աշխարհը. ներսից և դրսից» (2005, ISBN 5-86793-418-7),
  • «Մարտինը չի լացում» (հեքիաթ, 2007, ISBN 5-86793-508-6),
  • «Բռնիր, Պետրուշա» (բանաստեղծությունների գիրք, 2007, ISBN 5-86856-139-2),
  • «Ոչ մանկական կերակուր։ Առանց քաղցրի» (2007, ISBN 978-5-94282-408-2),
  • «Նապաստակ ՊՑ» (կոմիքս, 2007, ISBN 978-5-9689-0099-9),
  • «ՆապաստակՊՑ 2.0» (կոմիքս, 2008),
  • «Կարճ ասած» (կարճ արձակների հավաքածու, 2008, ISBN 978-5-86793-617-4),
  • «Ագաթան վերադառնում է տուն» (հեքիաթ, 2008, ISBN 978-5-9689-0150-7),
  • «Նապաստակ ՊՑ 3.0» (կոմիքս, 2008),
  • «Վալերի» (վիպակ, 2011),
  • «Մ1 ոլորտի բնակիչների ժողովրդական բանահյուսությունը» (կարճ արձակների և բանաստեղծությունների հավաքածու, 2011),
  • «Աստվածաշնչյան կենդանաբանական այգի», «Չեյսովսյան հավաքածու» շարք Մ.. Տեքստ, 2012,
  • «Ճանապարհորդական ուղեցույց Իսրայելով (միայն և բացառիկ) երեխաների համար», Տեքստ, 2013,
  • «Այսինքն՝ դա զանգ էր»՝ Ozolnieki: Literature Without Borders, 2015. — 64 էջ՝ (Գրականություն առանց սահմանների),
  • «Գիշերային գազան»՝ Ozolnieki: Գրականություն առանց սահմանների, 2019;
  • «Բոլորը՝ շունչ շնչելու ունակ» (վեպ. Մ.: ԱՑՏ, 2019, ISBN 978- 5-17-112269-0):

Հրապարակումներ պարբերականներում խմբագրել

Ներկա պահին վարում է հեղինակային էջ և հրապարակում ակնարկներ «Վեդոմոստի» թերթում, հանդիսանում է «Գրական նոր տեսություն» և «Նորաձևության տեսություն» ամսագրերի, ինչպես նաև «Սնոբ» նախագծի մշտական հեղինակ։

2014 թվականից «Բուկնիկ» կայքում հանդիսանում է գլխավոր խմբագիր։

2001 թվականից մինչև 2003 թվականը վարել է հեղինակային էջ՝ Գռանի.ռու կայքում[8]։ Կանոնավոր հանդես էր գալիս «Ռուսական ամսագրում», «Շաբաթաթերթում», «Կիսադեմ», «Գրքային ակնարկում», «Անկախ թերթում», «TextOnly» և «Ժամանակակից ռուս գրականություն Վիչեսլավ Կուրիցինի հետ» օնլայն հրապարակումներում։ 2006 թվականից «Վոզդուխ» ամսագրի յուրաքանչյուր համարում հրապարակում է ժամանակակից ռուս պոետների հետ հարցազրույցների ցիկլ։

Մրցանակներ խմբագրել

  • «Տրիումֆ» երիտասարդական մրցանակի դափնեկիր։
  • «Գլխավոր մուտք» (2012) մրցանակի դափնեկիր «Մ1 ոլորտի բնակիչների բանավոր ժողովրդական բանահյուսությունը» գրքի համար։
  • «Ջութակահարը տանիքում» «ՌՀՀՖ»-ի մրցանակի դափնեկիր (2013)՝ «Ճանապարհորդական ուղեցույց Իսրայելով (միայն և բացառիկ) երեխաների համար» գրքի համար։
  • «Քնարերգություն» նոմինացիայում Իոսիվ Բրոդսկիի անվան թոշակառու (2016)[9]։
  • Ճգնաժամային ակադեմիայի «Նոր բառապաշար» մրցանակի հաղթող՝ «Բոլորը՝ շունչ շնչելու ունակ» գրքի համար (2019)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Профиль Линор Горалик Արխիվացված 2014-07-26 Wayback Machine в Живом Журнале
  2. Профиль Линор Горалик Արխիվացված 2009-08-12 Wayback Machine в социальной сети Мой Круг
  3. 3,0 3,1 «Любая работа — это ставка на будущего себя»: Интервью с Линор Горалик. // «Смартия», 4 ноября 2014.
  4. Ира Посредникова. (2011 թ․ նոյեմբերի 29). «Взять бюджет на освоение Сибири — и осваивать, осваивать… Линор Горалик про форму и содержание». Сиб.фм. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  5. «От любви до ненависти». Грани.ру. 11 февраля 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին.
  6. В. Сонькин. Цитатник и словарь // «Русский журнал», 23 сентября 1999.
  7. Семён Дамзер. Сами-то мы… // «Книжное обозрение», № 9—10 (1915—1916), 11 марта 2003 г., с. 11.
  8. Колонка Линор Горалик «Нейротика» на Гранях. Ру
  9. «Объявлены стипендиаты Фонда Бродского» (ռուսերեն). Colta.ru. 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինոր Գորալիկ» հոդվածին։