Լինդսի Վագներ (անգլ.՝ Lindsay Wagner, հունիսի 22, 1949(1949-06-22)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Նա իր հայտիությունը ձեռք է բերել 1970-ական թվականներին` նկարահանվելով հեռուստասերիալներում, որի շնորհիվ 1977 թվակականին արժանացել է Էմմի մրցանակի։

Լինդսի Վագներ
անգլ.՝ Lindsay Wagner
Wagnerlindsey2007Comicon.jpg
Ծնվել էհունիսի 22, 1949(1949-06-22)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՕրեգոնի համալսարան, David Douglas High School?, Mt. Hood Community College? և Eagle Rock High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Michael Brandon?
Պարգևներ և մրցանակներՓրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
lindsaywagner.com

Վաղ տարիներԽմբագրել

Ծնվել է Կալիֆոռնիայում` Լոս Անջելեսում։ Երբ նա 7 տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են և նա մոր հետ տեղափոխվում է Փասադեն։ Ավարտել է Օրեգոնի համալսարանը[2]։

ԿարիերաԽմբագրել

Կարիերան սկսել է որպես մոդել։ 1971 թվականին Universal Studios կինոստուդիայի հետ ստորագրել է պայմանագիր, և դրանից հետո սկսել է նկարահանվել ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 1973 թվականին նկարահանվել է 20th Century Studios-ի հետապնդում ֆիլմում։ Նույն թվականին նկարահանվել է «Երկու» ֆիլմում`կատարելով Դիդրի դերը։

1976 թվականին ստացել է իր ամենահայտնի դերը։ 1977 թվականին արժանացել է Էմմի մրցանակի` Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար համար, ինչպես նաև արժանացել է Ոսկե գլոբուսի երկու անվանակարգի։ Նկարահանվել է «Մեծ ռիսկ», «Արքայադուստր Դեյզի» և այլ ֆիլերում, ինչպես նաև վերադարձել է հեռուստատեսություն։

1984 թվականին արժանացել է աստղի՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում։ Վագները 90-ական և 2000-ական թվականներին շարունակել է պարբերաբար նկարահանվել ֆիլմերում, սակայն արդեն փոքր հաջողություններ է ունեցել։ 1991 թվականին նկարահանվել է նաև «Անդրադարձում» ֆիլմում, ինչպես նաև անկախ և հեռուստատեսային ֆիլմերում։ Հեռուստատեսությունում կրկին նկարահանվել է 2010 թվականից մինչև 2011 թվականը՝ «Պահեստ 13» սերիալում։

2019 թվականին խաղացել է Բրիջետի դերը, ով կին-նախագահ էր՝ Սեմ Պորտրետ-Բրիջեսի մայրը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Պաշտոնական կայք