Լիյնա Կերսնա (էստ․՝ Liina Kersna, մինչև ամուսնությունը՝ Լեպիկ, Lepik, ապրիլի 3, 1980(1980-04-03), Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][1]), էստոնացի ռադիոհաղորդավարուհի և հանրային կապերի մասնագետ, քաղաքական և պետական գործիչ, «Էստոնիայի Բարեփոխումների կուսակցության» անդամ։ 2021 թվականի հունվարի 26-ից Էստոնիայի կրթության և գիտության գործող նախարարն է[2]։ Նախկինում՝ Ռիյգիկոգուի (խորհրդարանի) 13-րդ և 14-րդ գումարումների անդամ (2015-2021)[1]։

Լիյնա Կերսնա
 
Կուսակցություն՝ Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն
Կրթություն՝ Տարտուի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր ապրիլի 3, 1980(1980-04-03) (43 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Էստոնիա
Ամուսին Vahur Kersna?

Կենսագրություն խմբագրել

Լիյնա Կերսնին ծնվել է 1980 թվականի ապրիլի 3-ին Տալլինում[1]։

2005 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի լրագրության և հասարակայնության հետ կապերի բաժինը, 2018 թվականին՝ նույն համալսարանի վարչական կառավարման մագիստրատուրան[1]։

1998-2002 թվականներին եղել է Էստոնական ռադիոյի հաղորդավարուհի և խմբագիր, 2002-2004 թվականներին՝ Ուսանողական կորպորացիաների միության (EÜL) հանրային կապերի ղեկավար[1]։

2004-2007 թվականներին եղել է գյուղատնտեսության նախարարության հանրային կապերի բաժնի գլխավոր մասնագետ, ավելի ուշ՝ ղեկավարի տեղակալ և ղեկավար, 2007-2013 թվականներին՝ կառավարության հաղորդակցության բյուրոյում ԶԼՄ-ների գծով խորհրդական, ավելի ուշ՝ բյուրոյի ղեկավարի տեղակալ և կառավարական հաղորդակցության տնօրեն, 2013-2015 թվականներին՝ վարչապետի խորհրդական և վարչապետի բյուրոյի ղեկավար[1]։

2015 թվականին անդամակցել է Բարեփոխումների կուսակցությանը։ 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Ռիյգիկոգուի 13-րդ գումարման անդամ, 2019 թվականի ընտրություններում վերընտրվել է Ռիյգիկոգուի 14-րդ գումարման անդամ[1]։

2021 թվականի հունվարի 26-ից Կայա Կալասի կառավարությունում կրթության և գիտության նախարարն է[1][2]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է լրագրող և հեռուստահաղորդավար Վահուր Կերսնայի հետ, ունի մեկ որդի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Лийна Керсна». Правительство Эстонской Республики. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  2. 2,0 2,1 «Президент Эстонии утвердила новый состав правительства». ТАСС. 2021 թ․ հունվարի 26. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.