Լիմբուրգերը (անգլ.՝ Limburger) փափուկ պանիր է պաստերիզացված կաթից, որը տարբերվում է իր սուր հոտով և ինտենսիվ համով[1]։

Լիմբուրգեր
Տեսակպանիր կովի կաթից
Առաջացման երկիր Բելգիա
 Limburger cheese Վիքիպահեստում

Ստեղծվել է Բելգիայում, սակայն լայն տարածում ունի նաև Ավստրիայում, Նիդերլանդներում ու Գերմանիայում[2]։

Պանիրը կաթնագույն է, կեղևը ուտելի, փաթուկ և դեղնաշագանակագույն, երբեմն սպիտակ բորբոսի հետքերով։ Այն արտադրվում է Brevibacterium linens մանրէների շնորհիվ։ Հասունանում է երկու շաբաթից երեք ամսա ընթացքում։ Պատրաստվում է աղյուսների ձևով և կշռում է 200 կամ 500 գրամ։ Հասունացման սկզբում նրբաճաշակ համ ունի, որը ժամանակի ընթացքում շատ ուժեղ է դառնում։

Լիմբուրգերը ուտում են երիտասարդ կարտոֆիլով, սև հացով և սոխով։ Օգտագործում են հետևյալ խմիչքների հետ `գարեջուր, թունդ, չոր կարմիր գինի, խնձորի սիդր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Limburger Cheese, History of Limburger Cheese, Limburger Cheese Sandwich Recipem How To Make A Limburger Sandwich». Whatscookingamerica.net. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. Crump, Marty (2009). Sexy Orchids Make Lousy Lovers: & Other Unusual Relationships. University of Chicago Press. էջ 160. ISBN 9780226121871. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.