Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիճք (այլ կիրառումներ)

Լիճք, ածխաթթվական, հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-մագնեզիում-կալցիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտ։ Առաջանում է բազալտային անդեզիտներով ծածկված պլիոցենի լճագետային նստվածքներում, հարստանում է փոխակերպային ածխաթթվական գազով։ Երկրի մակերևույթ է դուրս գալիս հորատանցքերով։ Հանքայնացումը 5, 1 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1, 5 գ/լ, շահագործման պաշարները՝ 2713 մ³/օր։

Լիճք
ՏեսակՀանքային ջուր
Անվանված էԼիճք

Քիմիական կազմ

խմբագրել

Լիճք հանքային ջրի քիմիական կազմն է՝

CO21․5 M 5.1   T15°C

Պարունակում է նաև Fe, Mn, I, Br, F և այլ միկրոտարրեր։

Ջրաբուժական հատկություններ

խմբագրել

Ջրաբուժական հատկություններով նման է «Եսենտուկի» № 4 (ՌԴ), «Հանքավան» և «Սևան» հանքային ջրերին։ Օգտագործվում է ստամոքսաղիքային քրոնիկական, միզուղիների և այլ հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների դեպքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։