Լիկոպին

քիմիական միացություն

Լիկոպին, պոմիդորի և մասուրի գույնը կախված է գլխավորապես նրանցում եղած լիկոպինից, որը ածխաջրածին է՛ С40H56 բաղադրությամբ։ Լիկոպինը կարմինա-կարմիր պրիմաձև բյուրեղներ են, (հալման ջերմաստիճանը 168—169օ)։ Լիկոպինի մոլեկուլում գտնվում են 13 կրկնակի կապեր։ Կատալիզատորի ներկայությամբ ջրածին և փոխարկվում է սահմանային ածխաջրածնի С40H82։ Լիկոպինի ճեղքման ռեակցիայի ուսումնասիրությունը թույլ է տալիս նրա համար ընդունել այնպիսի ֆորմուլ, որի համաձայն լիկոպինի մոլեկուլում 8 անգամ կրկնվում է ատոմների միևնույն հաջորդականությունը, որը բնորոշ է իզոպրեմի ածխածնային կմախքին։ Այդ ժամանակ իրար հաջորդող ատոմային խմբերը (բերված ֆորմուլում նրանք բաժանված են գծիկներով) ոչ բոլորն են միատեսակ միացած իրար հետ, մոլեկուլի միջին մասում տեղի է ունենում նրան վերադասավորում, որի հետևանքով լիկոպինի մոլեկուլը կարծեք թե կազմված է երկու իրար հավասար սիմետրիկ դասավորված մասերից։

Գրականություն խմբագրել

Օրգանական քիմիայի դասընթաց Բ․ Ա․ Պավլով և Ա․ Պ․ Տերենտև