Լիխտենշտայնի պետական թանգարան
Լիխտենշտայնի պետական թանգարան (գերմ.՝ Liechtensteinisches Landesmuseum), թանգարան Լիխտենշտայնի մայրաքաղաք Վադուցում, որի ցուցահանդեսը նվիրված է այս պետության պատմությանը, աշխարհագրությանը և կենսոլորտին։ Վադուցի թանգարանային համալիրը ներառում է երկու հին շենքեր և նոր մասնաշենքը։ Թանգարանին է պատկանում նաև Շելլենբերգ կոմունայում գտնվող ալպյան ավանդական փայտե տունը։ Լիխտենշտայնի փոստային թանգարանը նույնպես կազմակերպչական տեսանկյունից պատկանում է Լիխտենշտայնի պետական թանգարանին։
Լիխտենշտայնի պետական թանգարան | |
---|---|
Տեսակ | կառույց, պատմության թանգարան և հիշողությանն առնչվող հաստատություն |
Երկիր | Լիխտենշտայն[1] |
Տեղագրություն | Վադուց[1] |
Հասցե | Städtle 43, 9490 Vaduz[1]9490[1] |
Կայք | landesmuseum.li |
Պատմություն
խմբագրելԼիխտենշտայնի պատմությունն ու ավանդույթները լուսաբանող թանգարանի ստեղծումը նախաձեռնել է իշխան Յոհան II-ը։ Սկզբում թանգարանի հավաքածուն պահվել է Վադուց ամրոցում։ 1901 թվականին ստեղծվել է Լիխտենշտայնի իշխանության պատմական ընկերությունը (Historische Verein für das Fürstentum Liechtenstein), որը պատասխանատու է եղել նաև թանգարանային հավաքածուի խնամքի համար։ 1905 թվականին Վադուցի ամրոցը իշխանական նստավայր դարձնելու հետ կապված, թանգարանային ֆոնդերը տեղափոխվել են երկրի կառավարության նոր շենք, իսկ 1926 թվականին բացվել է առաջին ցուցահանդեսը։ 1929 թվականին հավաքածուն վերադարձվել է Վադուց ամրոց, որտեղից 1938 թվականին այն բաժանվել է Լիխտենշտայնի մայրաքաղաքի տարբեր շենքերի։ 1972 թվականի ապրիլին թանգարանը տեղափոխվել է նախկին «Արծվի մոտ» պանդոկի շենք, իսկ նույն թվականի մայիսին ստեղծվել է «Լիխտենշտայնի պետական թանգարան հիմնադրամը»։ 1992 թվականին շրջակայքում ընթացող շինարարական աշխատանքների հետ կապված շենքի հնարավոր վնասներից խուսափելու նպատակով թանգարանը կրկին փակվել է։ Թանգարանի հավաքածուի մի մասը 1994 թվականին տեղափոխվել է Շելլենբերգի կոմունայում գտնվող փայտի նմուշների գյուղական ճարտարապետության թանգարան։ 1998–2008 թվականներին թանգարանի ներկայիս շենքում վերանորոգման և վերականգնման աշխատանքներ են իրականացվել, և Լիխտենշտայնի պետական թանգարանի շենքն ընդլայնվել է դեպի լեռան լանջը[2]։
Հավաքածու
խմբագրելԹանգարանի հավաքածուն հիմնականում ցուցադրում է Իշխանության և հարակից շրջանների պատմությանը վերաբերվող ցուցանմուշներ։ Դրանք հնագիտական գտածոներ են նեոլիթյան և բրոնզի դարերից, Ալպյան շրջաններում հռոմեական տիրապետության շրջանից, իշխանապետության միջնադարյան պատմությունից մինչև Նոր ժամանակներ։ Հավաքածուն ներառում է գյուղացիական տնտեսությունների կենցաղային իրեր, զենքեր, ինչպես նաև արվեստի գործեր, շքանշաններ, մետաղադրամներ և մետաղադրամների պատճեններ։
Թանգարանում նոր մասնաշենքի բացումից և ցուցադրական տարածքի ավելացումից հետո թանգարանում հայտնվեցին Լիխտենշտայնի բնաշխարհին, նրա բուսական և կենդանական աշխարհին նվիրված ցուցանմուշներ։ Լիխտենշտայնի պատմությանն ու բնությանը նվիրված ցուցահանդեսներից բացի, նոր մասնաշենքում և 42 ցուցասրահներում[3] անցկացվում են նաև տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ։
Պատկերասրահ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Cornelia Herrmann: Die Kunstdenkmäler des Fürstentums Liechtenstein. Das Oberland. In: Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK: Die Kunstdenkmäler der Schweiz. Bern, 2007, ISBN 978-3-906131-85-6.
- Hansjörg Frommelt, Norbert W. Hasler: Liechtensteinisches Landesmuseum: Geschichte, Sammlungen, Ausstellungen, Bauten. Liechtensteinisches Landesmuseum, Vaduz 2004 ISBN 3-9521735-1-7.
- Hansjörg Frommelt, Norbert W. Hasler: Die Dauerausstellung. Liechtensteinisches Landesmuseum, Vaduz 2004 ISBN 3-9521735-2-5.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
- ↑ «Liechtenstein National Museum». Liechtenstein. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Permanent exhibition Liechtenstein NationalMuseum». Landes Museum. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիխտենշտայնի պետական թանգարան» հոդվածին։ |