Լիլի Ջեյմս (անգլ.՝ Lily James, ապրիլի 5, 1989(1989-04-05)[1][2], Իշեր, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։

Լիլի Ջեյմս
անգլ.՝ Lily James
Ծնվել էապրիլի 5, 1989(1989-04-05)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրԻշեր, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Prior's Field School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան2010 թվականից մինչ օրս
Ժանրերդրամա, մելոդրամա, կատակերգություն
Ծնողներհայր՝ James "Jamie" Thomson?
Համատեղ ապրող(ներ)Michael Shuman? և Մեթ Սմիթ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Լիլի Քլոյե Նինետտ Թոմսոնը ծնվել է 1989 թվականի ապրիլի 5-ին Էշերում, Սուրրեյ, Անգլիա։ Սովորել է Տրինգեի արվեստի ավագ դպրոցում։ 2010 թվականին Լոնդոնում ավարտել է Գիլդգոլլի երաժշտության և թատրոնի դպրոց։ Պարբերաբար խաղացել է անգլիական թատրոններում։ Օգտագործում է Լիլի Ջեյմս կեղծանունը։ Լիլին իր առաջնելույթն է ունեցել հեռուստասերիալում 2010 թվականին, նկարահանվելով «Ուղղակի Ուիլիամ» սերիալի չորս էպիզոդներում[3]։ 2011 թվականին նկահանվել է« Անբարոյական աղջկա գաղտնի օրագիրը» սերիալի ութ էպիզոդներում։ 2012 թվականին Կորրինի դերում խաղացել է «Տիտանների զայրույթը» ֆիլմում։ 2012 թվականից նկարահանվում է «Դաունթոն աբբայություն» սերիալում[4]։ 2015 թվականին էկրան է բարձրացել «Մոխրոտը» ֆիլմը, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը[5]։ 2015 և 2016 թվականներին Լիլին ստացել ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակը՝ «Դրամատիկական սերիալում լավագույն աշխատանքային կազմ» անվանակարգում։

Անձնական կյանքը խմբագրել

 

2014 թվականից հանդիպում է անգլիական թատրոնի և կինոյի դերասան Մետ Սմիթի հետ[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար Ֆիլմ
2010 ֆ Պարզապես Ուիլյամ Just William Էթել Բրաուն / 4 դրվագներ
2011 ֆ Զանգով կանչվող աղջկա գաղտնի օրագիրը Secret Diary of a Call Girl Պոլլի / 8 դրվագներ
2012 ֆ Քիմիա Chemistry Այնես
2012 ֆ Հսկաների զայրույթը Wrath of the Titans Կորինա
2012 ֆ Կոտրվածները Broken Հասունացած «Վանյուչկա»
2012 ֆ Արագ աղջիկները Fast Girls Լիզա Տեմպլ
2012 ֆ 2015 Դաունթոնի աբբայություն Downton Abbey / լեդի Ռոուզ Մակլեր Էլդրիջ
2013 ֆ Լուռ բուժում Silent Treatment աղջիկ
2014 ֆ 2014-ի Սանտայի տեքստը Text Santa 2014 լեդի Ռոուզ Մակլեր
2015 ֆ Մոխրոտը Cinderella Մոխրոտը
2015 ֆ Շեֆ Ադամ Ջոնս Burnt Սառա
2016 ֆ Պատերազմ և խաղաղություն War and Peace Նատաշա Ռոստովա
2016 ֆ Հպարտություն և նախապաշարմունք և զոմբի Pride and Prejudice and Zombies Էլիզաբեթ Բեննեթ
2016 ֆ Կայզերի վերջին համբույրը The Exception Միկե դե Յոնգ
2016 ֆ Թոմաս Բյորբերիի պատմությունը The Tale of Thomas Burberry Բետի
2017 ֆ Փոքրիկը վարելիս Baby Driver Դեբորա
2017 ֆ Մութ ժամանակներ Darkest Hour Էլիզաբեթ Լեյթոն
2018 ֆ Ներեցեք անհանգստացնելու համար Sorry to Bother You դեթրոյթաբնակ բրիտանացի,ձայնակցող
2018 ֆ Գրքերի և կարտոֆիլով կարկանդակների սիրահարների ակումբ The Guernsey Literary and Potato Peel Pie Society Ջուլիետ Էշտոն
2018 ֆ Little Woods Դեբ
2018 ֆ Mamma Mia! 2 Mamma Mia! Here We Go Again Դոննա Շերիդան երիտասարդ ժամանակ

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2015 Harper’s Bazaar Women of the Year Awards Breakthrough Award Հաղթանակ[7]
Teen Choice Awards Choice Movie Actress։ Sci-Fi/Fantasy Մոխրոտը Առաջադրված

[8]

ԱՄՆ կինոդերասանների Հիլդայի մրցանակ Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում Դաութոնի աբբայությունը Հաղթանակ
2016 Հաղթանակ
Kids’ Choice Awards Սիրելի դերասան Մոխրոտը Առաջադրված

[9]

Սպուտնիկ «Սպուտնիկ» մրցանակ սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի անվանակարգում Պատերազմ և խաղաղություն Առաջադրված
Seoul International Drama Awards Լավագույն դերասանուհի Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. Just William’s women: Be nice to them — or they’ll scream and scream till they’re sick!
  4. Downton star Lily James attends Town & Country UK launch… as she graces cover of their FIRST edition
  5. «Lily James is Disney's Cinderella». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  6. By HANNA FLINT (2015 թ․ փետրվարի 19). «Her Prince Charming! Lily James and Matt Smith make their red carpet debut as a couple at the Cinderella premiere in Milan». dailymail.co.uk.
  7. Lily James In Erdem — 2015 Harper’s Bazaar Women of the Year Awards
  8. Teen Choice Awards 2015 Winners: Full List
  9. Kids' Choice Awards: Adele, Justin Bieber, 'Star Wars' Among Nominees
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Ջեյմս» հոդվածին։