Լիլի Կրոնբերգեր (հունգարերեն՝ Lily Kronberger, նոյեմբերի 12, 1890(1890-11-12), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - մայիսի 21, 1974(1974-05-21), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հրեական ծագումով հունգարացի գեղասահորդուհի[1], ով մրցել է կանանց գեղասահքի՝ որպես մարզաձևի կայացման առաջին տարիներին։ Եղել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած առաջին մարզիկը Հունգարիայից։ Իր մարզական կարիերայի ընթացքում դարձել է աշխարհի քառակի չեմպիոնուհի[2]։

Լիլի Կրոնբերգեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝հունգ.՝ Kronberger Erzsébet Lívia
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 12, 1890(1890-11-12)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահվան ամսաթիվ՝մայիսի 21, 1974(1974-05-21) (83 տարեկան)
Մահվան վայր՝Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն

Մարզական կարիերան խմբագրել

Լիլի Կրոնբերգերը մասնակցել է կանանց գեղասահքի աշխարհի առաջին իսկ առաջնությանը, որն անց է կացվել 1906 թվականին, շվեյցարական Դավոս քաղաքի սահադաշտում։ Այստեղ նա նվաճել է բրոնզե մեդալ[3]։ Հաջորդ տարի նույնպես նրան բրոնզե պարգևն է բաժին հասել, իսկ դրան հաջորդած չորս տարիներին անընդմեջ՝ 1908-ից 1911 թվականների աշխարհի առաջնություններում նա միայն հաղթանակներ է տարել և հռչակվելով աշխարի ուժեղագույն գեղասահորդուհի՝ ոսկե մեդալների արժանացել[4]։

Լիլի Կրոնբերգերը եղել է առաջին գեղասահորդուհին, ով կամավոր (ազատ) ծրագիրը կատարել է երաժշտության ուղեկցությամբ։ Դա տեղի է ունեցել 1911 թվականին կայացած մրցումների ժամանակ (ջերմորեն ընդունված այդ նորամուծությունը Լիլին մտցրել էր՝ հետևելով հունգար կոմպոզիտոր Զոլտան Կոդայի խորհրդին)։

Կրոնբերգերը, որ ծագումով հրեա էր, 1983 թվականից իր պատվավոր տեղն է գրավել Միջազգային սպորտի հրեական փառքի սրահում, իսկ 1997 թվականից նրան հատուկ անկյուն է հատկացվել նաև գեղասահքի համաշխարհային փառքի սրահում։

Գլխավոր արդյունքները խմբագրել

Մրցումները / Տարին 1906 1907 1908 1909 1910 1911
Աշխարհի առաջնություն 3. 3. 1. 1. 1. 1.
Հունգարիայի առաջնություն 1.* 1.* 1.*

* Լիլի Կրոնբերգերը Հունգարիայի չեմպիոն է դարձել՝ հանդես գալով տղամարդկանց առաջնությունում. կանանց առաջնություն դեռևս չէր անցկացվում։

Գրականություն խմբագրել

  • Robert Slater, Great Jews in Sports, Jonathan David Company, Inc. 2004, ISBN 0824604539
  • Joseph M Siegman, Jewish Sports Legends, Brassey's 2000, ISBN 1574882848

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.jewishsports.net/BioPages/LiliKronberger.htm%7Ctitulo=LILI(չաշխատող հղում) KRONBERGER|autor=Jewish Sports|lingua=inglês|acessodata=24 de agosto de 2010}}
  2. http://www.isu.org/vsite/vfile/page/fileurl/0,11040,4844-148236-165452-56215-0-file,00.pdf%7Ctitulo=ISU Results: Ladies|autor=ISU|lingua=inglês|acessodata=24 de agosto de 2010|arquivourl=https://web.archive.org/web/20110603230816/http://www.isu.org/vsite/vfile/page/fileurl/0,11040,4844-148236-165452-56215-0-file,00.pdf#%7Carquivodata=3 de junho de 2011|urlmorta=yes}}
  3. Абсалямова И. В. Первые чемпионаты мира по фигурному катанию на коньках // Столетняя история чемпионатов мира по фигурному катанию на коньках (одиночное катание): Учеб. пособие для студентов акад. и ин-ов физ. культ. — М.: ФОН, 1997.
  4. Lily Kronberger en Jewish.Sport

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Կրոնբերգեր» հոդվածին։