Լիլիթ Ստեփանյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքագետ[1]:

Լիլիթ Ստեփանյան Սասունի
Լիլիթ Ստեփանյան («Իմ Քայլը» դաշինք).png
Ծնվել է1981 թվականի մարտի 24
ԾննդավայրՀրազդանում
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքագետ
Աշխատանքքաղաքագետ, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
ԱմուսինԱմուսնալուծված է
Երեխաներմեկ զավակ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1981 թվականի մարտի 24-ին Հրազդանում:

Միչև 2002 թվականին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: 2004 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի քաղաքագիտություն բաժնի մագիստրատուրան: 2011-2015 թվականներին եղել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հայցորդ:

«Եվրոպական իրավունք» (2016 թվական, Օութսենհաուզեն համալսարան, Գերմանիա) դասընթացին, «Սիվիտաս-Հայաստան», «Ապագան քոնն է», «Մարդը կարիքի մեջ է» «Հույսի կամուրջ», «Կրթություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություների և UNDP, USAID կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների իրականացրած ծրագրերի մասնակից:

2002-2003 թվականներին աշխատել է Հրազդան քաղաքապետարանում որպես կադաստրի բաժնի մասնագետ: 2007-2010 թվականներին աշխատել է ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) Կոտայքի մասնաճյուղում՝ պատմության և հասարակագիտության մասնագետ: 2013-2014 թվականներին եղել է Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցիհասարակագիտության ուսուցչուհի: 2010-2017 թվականներին աշխատել է ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղում՝ որպես գլխավոր մասնագետ: 2017-2018 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավորի օգնական, «ՀԱՊԿ և Եվրազես» համալսարանի դասախոս: 2017 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հուլիս եղել է ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղի տնօրենը: 2018 թվականի հուլիսի 10-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 21-ը աշխատել է որպես Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 2018 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2019 թվականի հունվարի 14-ը աշխատել է Կոտայքի մարզպետարանում որպես կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար: 2016 թվականի դեկտեմբերի 16-ին պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ՀՀ ԲՈԿ-ի կողմից ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան:

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ընտրվել է ԱԺ պատգամավոր:

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնալուծված է, ունի մեկ դուստր:

ԾանոթագրություններԽմբագրել