Լիլիթ (բանաստեղծուհի)

հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ
(Վերահղված է Լիլիթ Աղագյուլյանից)

Լիլիթ (Լիլիթ Համլետի Աղագյուլյան, մարտի 11, 1963(1963-03-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ։

Լիլիթ
Ծնվել էմարտի 11, 1963(1963-03-11) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, արձակագիր և թարգմանչուհի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ, Նիգ-Ապարան և Հայաստանի հանրային խորհուրդ
Լիլիթ Վիքիքաղվածքում
Լիլիթ Վիքիդարանում
 Lilit Aghagyulyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լիլիթ Աղագյուլյանը ծնվել է 1963 թվականի մարտի 11-ին Երևանում, ֆիզիկոս Համլետ Աղագյուլյանի և բանաստեղծուհի Մետաքսեի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը[1]։ 1987—1992 թվականներին աշխատել է «Արևիկ» հրատարակչությունում որպես խմբագիր, 1992 թվականից՝ ՀԳՄ-ում որպես գրական բաժանմունքների համակարգող, ՀԳՄ նախագահի մշակույթի և գրահրատարակչական աշխատանքների գծով օգնական, աշխատել է «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպությունում։ Լիլիթի բանաստեղծությունները տպագրվել են Հայաստանի և արտերկրի մամուլում։ Գրել է նաև մանուկների համար[2][3]։

 
Լիլիթը մոր՝ Մետաքսեի հետ

Ստեղծագործական ուղի խմբագրել

Հրատարակվել են Լիլիթի «Սիրո մանանա» (1992), «Հոգի և մարմին» (1999), «Աստծո պատվիրանը» (մանկական, 2002), «Հոգու ներկայացում» (2004], «Հայոց տառերի հեքիաթը» (2012) գրքերը։ Ռուսերենից թարգմանել է Հելենա Կրիժանովա-Բրինձովայի «Դուշան» մանկական վիպակը (1989)։

Անդամակցություն խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Հանրապետական մրցանակ՝ լավագույն երգի տեքստի համար, 1989
  • ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ՝ «Սիրո մանանա» ժողովածուի համար, 1992
  • ՀՀ ՊՆ պատվոգիր և դիպլոմ, 1996
  • 1996 թվականին մասնակցել է ՀԳՄ մրցույթին և արժանացել Վիեննայում Հովհաննես Շիրազի անունը կրող դպրոցի օրհներգը գրելու պատվին

Երկեր խմբագրել

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 481։
  2. «AV Production - Լիլիթ». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  3. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 554։
  4. Լիլիթ; Մամյան, Հենրիկ Արամի (1992). Վարդանյան, Ն Ա (ed.). Սիրո մանանա։ Բանաստեղծություններ. Երևան: Նաիրի. ISBN 9785550008119.
  5. Լիլիթ (1999). Հոգի եւ մարմին։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550011362.
  6. Լիլիթ (2002 թ․ հունվարի 1). Աստծո պատվիրանը։ Պատմվածքներ մանուկների համար. Զանգակ-97. ISBN 9789993023142.
  7. Կրիժանովա-Բրինձովա, Հելենա; Սադովնիկովա, Ելենա (1989). Վարդանյան, Հայկ Վարդանի (ed.). Դուշան: Վիպակ. Translated by Լիլիթ. Երևան: Արևիկ. ISBN 9785807701992.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլիթ (բանաստեղծուհի)» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլիթ (բանաստեղծուհի)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլիթ (բանաստեղծուհի)» հոդվածին։