Լիլիա Շուշանյան

հայ միջազգայնագետ

Լիլիա Շուշանյան (մայիսի 26, 1991(1991-05-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ միջազգայնագետ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

Լիլիա Շուշանյան
Ծնվել էմայիսի 26, 1991(1991-05-26) (32 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԴանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոց և Երևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Լիլիա Շուշանյանը ծնվել է 1991 թվականի մայիսի 26-ին, Երևանում։ 1998-2008 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը, 2008-2012 թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգայի հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով Հանրային կառավարման բակալավրի աստիճան, 2012-2014 թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2014-2015 թվականներին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր գործավար,

2015-2016 թվականներին` ՀՀ կառավարության աշխատակազմի փորձագետ, 2016-2017 թվականներին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խորհրդատու,

2017-2018 թվականներին` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով,

24.01.2017-11.01.2018 թվականներին` ՀՀ կառավարության աշխատակազմի և ԱՄՆ ՄԶԳ «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավար։ Այդ ընթացքում նախաձեռնվել և իր համակարգմամբ իրականացվել են աշխատանքներ Հանրապետական երկրաբանական ֆոնդի թվայնացման ուղղությամբ, և ստեղծվել է geo-fund.am(չաշխատող հղում) կայքը։ Թվայնացվել է ֆոնդի պահոցում անցած դարի 20-ական թվականներից հավաքագրված և պահպանվող հանրապետության  տարածքում  կատարված ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի  շահագործման ընթացքում ստացված  ամբողջ երկրաբանական և այլ տեղեկատվությունը` համապատասխան փաստաթղթերի  (տեղեկանքների, հաշվետվությունների, գծագրական նյութերի և այլն) տեսքով, և բոլոր նյութերը հասանելի են կայքում։

11.01.2018 - 01.04.2019 թվականներին` ՀՀ վարչապետի աշխատակազմի ներքո գործող Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավար։ Այդ ընթացքում իրականացվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանադարտի ներդրումը Հայաստանում՝ ուղղված հանքարդյունաբերության ոլորտի ֆինանսական, ինստիտուցիոնալ և իրավական թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։ Ընդունվել են ԱՃԹՆ-ի ստանդարտով պահանջվող տեղեկատվության, ԱՃԹՆ-ի ազգային զեկույցի ամենամյա հաշվետվությունների ներկայացումը պարտադիր պահանջ սահմանելու և այդ տեղեկատվության հրապարակումն ապահովող օրենքների փաթեթը և ՀՀ կառավարության որոշումը։ Ստեղծվել է ԱՃԹՆ-ի հայաստանյան կայքը՝ eiti.am , մշակվել է ԱՃԹՆ-ի հաշվետվությունների առցանց ներկայացման և հրապարակման էլեկտոնային համակարգը՝ reports.eiti.am, որի միջոցով, 2018թ. հունիսի 8-ի ՀՀ կառավարության N 666-Ն որոշման համաձայն, հանքարդյունահանող կազմակերպությունները և հանքարդյունաբերության ոլորտի համապատասխան տվյալները տնօրինող պետական մարմինները՝ Պետական եկամուտների կոմիտեն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Շրջակա միջավայրի նախարարությունը, ներկայացնում են հաշվետվություններ ԱՃԹՆ-ի տարեկան ազգային զեկույցի համար։ Հանքարդյունաբերության ոլորտի լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակային են դարձել նաև ընդերքօգտագործման պայմանագրերը, և ստեղծվել է թույլտվությունների ռեգիստր, որտեղ հրապարակվում է օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ ԱՃԹՆ-ի ստանդարտով պահանջվող տեղեկատվությունը։ ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջների կատարման շրջանակներում մշակվել է նաև Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ողջ գործընթացը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթը։ Կազմակերպվել է Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցի հրապարակմանը նվիրված համաժողով Երևանում, որին մասնակցել են նաև ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության, ԱՃԹՆ-ի անդամ երկրների, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

2019 թվականի հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ[1]։ Հանդիսանում է նաև Հայաստանի ԱՃԹՆ-ի Բազմաշահառու խմբի անդամ։

Պարգևներ խմբագրել

  • ԵՊՀ լավագույն ուսանող մեդալ, 2012

Կուսակցական պատկանելություն խմբագրել

Անկուսակցական է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». www.mtad.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.