Դավիթ Հարությունյան (քաղաքական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Հարությունյան (այլ կիրառումներ)
Դավիթ Էդոնիսի Հարությունյան (մարտի 5, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար։
Դավիթ Հարությունյան | |
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | ՀԱՊՀ (1980), ՀՀ ԳԱԱ (1983), Ռոստովի պետական համալսարան (1988) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1992) |
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 5, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԴավիթ Հարությունյանը ծնվել է 1963 թվականի մարտի 5-ին, Երևանում, գիտնականների ընտանիքում։ 1975 թվականին՝ 12 տարեկան հասակում ավարտել է միջնակարգ դպրոցը և նույն տարին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ։
Կրթություն
խմբագրելԴավիթ Հարությունյանն իր միջնակարգ կրթությունը 12 տարեկան հասակում ավարտելու փաստը արտառոց չի համարում։ Դա նրա հոր «մշակած յուրահատուկ մանկավարժական համակարգի արդյունք»։ Այդ մեթոդով հետագայում՝ 1989 թվին Դավիթն իր հոր հետ միասին հիմնադրելու էր հեղինակային դպրոց և կյանքի էր կոչելու այդ համակարգը։
Դավիթ Հարությունյանն ունի 3 բարձրագույն կրթություն՝ տեխնիկական, մանկավարժական և իրավաբանական։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։
- 1975-1980 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
- 1980-1983 թթ. - Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնի ասպիրանտ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու, երկու մենագրութան և 20-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։
- 1982-1988 թթ. - սովորել և ավարտել է Ռոստովի Մ. Սուսլովի անվան պետական համալսարան իրավաբանական ֆակուլտետը։
- 1988-1992 թթ. - ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ հոգեբանության ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1981 թ. - Երևանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ։
- 1983-1987 թթ. - ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող։
- 1987-1989 թթ. - Երևանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն։
- 1989-1995 թթ. - Երևանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն։
Քաղաքական գործունեություն
խմբագրել- 1995-1998 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 1997 թ. - Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական։
- 1997-1998 թթ. - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։
- 1998-2007 թթ. - ՀՀ արդարադատության նախարար։
- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
- 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[3]։
- 2014 թ. ապրիլի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար[4]։
- ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
- 2017 թ. մայիսի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
- 2018 թ. հեղափոխությունից հետո հրաժարական է տվել։ Այժմ փաստաբանական գործունեությամբ է զբաղվում։
Ընտանիք
խմբագրելԴավիթ Հարությունյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։
Պարգևներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011)[5]։
- Մխիթար Գոշի մեդալ։
- ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ։
- ՀՀ Ոստիկանության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2012)[6]
Նախորդող Մարատ Ալեքսանյան |
ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան 20 ապրիլի 1998 թ. - 7 հունիսի 2007 թ. |
Հաջորդող Գևորգ Դանիելյան |
Նախորդող Ռաֆիկ Պետրոսյան |
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյան 7 հունիսի 2007 թ. - 18 ապրիլի 2014 թ. |
Հաջորդող Հովհաննես Սահակյան |
Նախորդող Վաչե Գաբրիելյան |
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան 18 ապրիլի 2014 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Արփինե Հովհաննիսյան |
ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան 2017 թ. - 2018 թ. |
Հաջորդող Արտակ Զեյնալյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
- ↑ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Դ. Է. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտաքին հղումներ
խմբագրել- «Դավիթ Հարությունյան. "Վունդերկինդության" մասին խոսակցությունները ժպիտ են առաջացնում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.