Լիժիե Ռիշե (ֆր.՝ Ligier Richier, սեպտեմբերի 15, 1500(1500-09-15)[1], Սեն Միհել - 1567[2][3][4][…], Ժնև, Ժնև, Շվեյցարիա), վաղ Վերածննդի ժամանակաշրջանի ֆրանսիացի քանդակագործ։

Լիժիե Ռիշե
ֆր.՝ Ligier Richier
Ծնվել էսեպտեմբերի 15, 1500(1500-09-15)[1]
ԾննդավայրՍեն Միհել
Մահացել է1567[2][3][4][…]
Վախճանի վայրըԺնև, Ժնև, Շվեյցարիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնբողոքականություն
Մասնագիտությունքանդակագործ
 Ligier Richier Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռիշեն ծնվել է աղքատ քարտաշի ընտանիքում։ Քանդակներ կերտելը սովորել է Իտալիայում, Միքելանջելոյի մոտ։ Քանդակները ստեղծվել են հիմնականում հոգևոր թեմաներով։ Ռիշեի աշխատանքները հայտնի են նրա հայրենիքում՝ Լոթարինգյաում պահպանվող աշխատանքներով։ Կապված նրա բողոքական հավատքի ընդունման հետ վերափոխման տարիներին նրան հայրենի քաղաքից արտաքսում են։ Սկսած 1990 թվականից Ֆրանսիական Մյոզ նահանգում Ռիշեի հիշատակին նվիրված վերակառուցման և վերածննդի մեծ աշխատանքներ են տարվում։ Մյոզ նահանգում Ռիժեի ճանապարհը անունով զբոսաշրջային երթուղղի է մշակված, որով երթևեկելիս կարելի է ծանոթանալ միջնադարյան քանդակագործի ժառանգությամբ։ Ռիժեի հանրահայտ «Le Monument de cœur de René de Chalon»-ը, որը հաճախ անվանվում է «Le Transi» կամ կմախք, գտնվում է Սեն Էտիեն Բար լե Դյուկա եկեղեցում, այն պատկերում է Ռենե դե Շալոնի մարմինը, Օրանյան արքայազնի, ով 25 տարեկան հասակում, 1544 թվականին ընկնում է ճակատամարտում։ 3 տարի հետո Ռիշեն պատվեր է ստանում արքայազնի այրուց, Աննա Լոթարինգցուց՝ դուքս Անտուանա Լոթարինցկու աղջկա կողմից, պատկերել Ռենեի դիակը։ Քանդակագործը այն պատկերում է մահացածին սիրտը ձեռքում բռնած, կարծես այն ուզում է նվիրել Աստծուն կամ կնոջը։ Այս այլաբանության հիմնական միտքը մինչև այսօր ճշգրիտ անհայտ է։ Դատելով քարի մեջ՝ մարմնի այլանդակված իդեալական պատկերումից, կարելի է հաստատել, որ Լիժիե Ռիշեն մարդկային անատոմիայի մեծ գիտակ է։

Աշխատանքներ խմբագրել

  • Ալտար, Վիենելե լե Գատոնշատել եկեղեցում
  • Գոլգոֆա։ Խաչել, Բար լե Դյուկ եկեղեցում
  • Քրիստոսը խաչի վրա Նոտր Դամ եկեղեցում
  • Դագաղի մեջ Սեն Միքաել եկեղեցում
  • Դագաղի մեջ Պոնտ ա Մուսոն
  • Քրիստոսը խաչը տանելիս Սեն լորան եկեղեցում
  • Դագաղի մեջ Կլերմոն էն Արգոնում
  • Պեդրա Սեն Միշելում
  • Պեդրա Սեն Մարտեն եկեղեցում
  • Ֆիլիպինա Գելդերնսկայան մահվան մահճակալին Նանսիում

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 AGORHA (ֆր.) — 2009.