Լիզ Սարյան (ֆր.՝ Liz Sarian, արևմտահայերեն Լիզ Սարեան), ֆրանսահայ նշանավոր երգչուհի

Լիզ Սարյան
ֆր.՝ Liz Sarian
Ծնվել է20-րդ դար
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություներգչուհի

ԿենսագրությունԽմբագրել

Լիզ Սարյանը ծնվել է հայոց Մեծ եղեռնից փրկվածների ընտանիքում[1][2]: Երգել սկսել է դեռ մանուկ հասակից՝ փորձելով ընդօրինակել հայկական երգեր երգող մորը[3]: Սարյանի ձայնագրած երգերից մի քանիսը, ներառյալ "On s'aime"-ը[4], բեսթսելեր են դարձել Արևմտյան Եվրոպայում: Հիշատակման արժանի է նաև 1967 թվականին Կաննում նրա մասնակցությունը MIDEM (Marché International du Disque et de l'Edition Musicale)-ին[5]:

Երևանում Լիզ Սարյանի առաջին համերգը տեղի է ունեցել 1984 թվականին, մարզահամերգային համալիրում[6]: Ջերմ արձագանք են գտել նաև Աիդա Կառվարենցի և Սեդա Ազնավուրի հետ համատեղ նրա տված համերգները: 2009 թվականին նրանք Երևանի օպերային թատրոնում, ապա նաև Գյումրիում ու Ստեփանակերտում հանդես են եկել «Քեզ համար, Հայաստա՛ն» համերգային ծրագրով՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 85-ամյակին[7]:

ՍկավառակագրությունԽմբագրել

ԱլբոմներԽմբագրել

  • À Bobino
  • Chansons Arméniennes
  • Live in America

CDԽմբագրել

  • 1998 Live at Bobino
  • 1998 Live in America
  • 2010 Chansons arméniennes
  • 2010 D'amour et d'Arménie

EPԽմբագրել

  • 1965 La tempête
  • 1966 Dis-moi Mamie
  • 1966 Pourtant je t'aimais
  • 1967 La route qui mène au retour

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել