Լիդիա Մայորովա
Լիդիա Ֆյոդորովնա Մայորովա (ռուս.՝ Ли́дия Фёдоровна Майо́рова, ծննդյան անունը` Ժավորոնկովա, դեկտեմբերի 16, 1927, Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 31, 2008, Մոսկվա, Ռուսաստան), նկարչուհի։ 1943-1983 թվականներին եղել է Մոսկվայի «Գոզնակ» տպագրական ֆաբրիկայի փորագրող-նկարիչը, մասնակցել է դրամանիշերի և ԽՍՀՄ 86 փոստային նամականիշերի գծագրերի ստեղծմանը։
Լիդիա Մայորովա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1927 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 31, 2008 (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | նկարչուհի և փոստային բացիկների դիզայներ |
Lidiya Mayorova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼիդիա Մայորովան ծնվել է Մոսկվայի ձեռնարկությունների տեսուչ Ֆ. Ի. Ժավորոնկովի (1904-1948) և Ֆ. Ե. Ժավորոնկովայի (1904-1986) ընտանիքում, որն աշխատում էր դիմածնոտային հիվանդանոցում։ 1943 թվականին 7-րդ դասարանն ավարտելուց հետո Լիդիան ընդունվել է սովորելու Գոզնակի SRU-35 Հատուկ արհեստագործական ուսումնարանում։ 1946 թվականին ուսումնարանը վերափոխվել է ԽՍՀՄ Ֆինանսների նախարարության Գոզնակի Մոսկվայի հատուկ տեխնիկումի, որը 1948 թվականին հաջողությամբ ավարտելուց հետո Լիդիան ստացել է տպագիր ձևերի փորագրող-նկարչի մասնագիտություն։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Դավթի գլուխը» դասական պղնձե փորագրությունը։ 1948 թվականին տեխնիկումն ավարտելուց հետո նա որպես փորագրող նկարիչ աշխատանքի է անցել Գոզնակի ֆաբրիկայի նկարիչների արհեստանոցի թիվ 63 արտադրամասում, գլխավոր նկարիչ Իվան Դուբասովի ղեկավարությամբ, որտեղ աշխատել է մինչև թոշակի անցնելը` 1983 թվականը։ Աշխատանքի ընթացքում ուսուցանել է երեք աշակերտի՝ Յուրի Էրմակովին, Աննա Լուկյանովին (Սեյֆուլինա) և Մարինա Միխեևին (Սիլյանովա)։ Լիդիա Մայորովան մահացել է 2008 թվականի դեկտեմբերի 31-ին, Մոսկվայում[1]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԱշխատանքի ընթացքում Լիդիա Ֆյոդորովնան կատարել է ավելի քան 150 դասական փորագրություն, որոնք կարելի է տեսնել խորհրդային և արտասահմանյան թղթադրամների, փոստային նամականիշերի, բացիկների և Գոզնակի այլ արտադրանքների վրա։ Կատարել է մի քանի տասնյակ փորագրանկարներ, ներառյալ Սոֆյա Կովալևսկայայի դիմանկարը։ «Post Card Expo-2008» ցուցահանդեսում, որը տեղի ունեցավ 2008 թվականի հունվարի 24-27-ը, Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը, նկարչի աշխատանքների` փորագրանկարների, թղթադրամների, նամականիշերի և բացիկների մի քանի ցուցափեղկեր կային։ Սա Մայորովայի միակ և վերջին ցուցահանդեսն էր։ 2009 թվականի փետրվարի 2-ից «Ռովեսնիկ» ժամանցի կենտրոնում (Մոսկվա) կազմակերպվել է «Գոզնակի նկարիչ-վետերանների» հետմահու ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել Լիդիա Մայորովայի և նրա աշակերտների աշխատանքները։
Փորագրություններ դրամանիշերի վրա
խմբագրելՄայորովան փորագրել է Վլադիմիր Լենինի դիմանկարը 1961 թվականի ԽՍՀՄ 10 ռուբլիանոց թղթադրամի վրա, Սպասկի աշտարակը՝ 1961 թվականի ԽՍՀՄ 5 ռուբլանոց թղթադրամի վրա, Ֆրիդրիխ Շիլլերի դիմանկարը ԳԴՀ 1964 թվականի 10 մարկ արժողությամբ թղթադրամի վրա, Յումժագիյն Ցեդենբալի դիմանկարը մոնղոլական տուգրիկների վրա, 1979 թվականին նկարներ Աֆղանստանի 100 և 1000 աֆղան արժողությամբ թղթադրամների վրա, փորագրել է Շիպկայի հերոսների հուշարձանի պատկերը Բուլղարիայի 1 լև արժողությամբ թղթադրամի վրա։
Փորագրություններ ԽՍՀՄ փոստային նամականիշերի վրա
խմբագրել«ԽՍՀՄ փոստային նամականիշերի կատալոգը» պարունակում է Մայորովայի կողմից ստեղծված առնվազն 86 մետաղագրական փոստային նամականիշ, դասական փորագրություններով։ Նրա ստեղծած առաջին նամականիշը թողարկվել է 1952 թվականին՝ 5 ռուբլի անվանական արժեքով, Կարմիր դրոշի շքանշանի պատկերով` «ԽՍՀՄ շքանշաններ և մեդալներ» շարքից (ԹՖԱ [«Մարկա» ԲԸ] թիվ 1706)։ Նկարչի ստեղծագործական ակտիվում ներառված են Լենինյան թեմայով աշխատանքներ, շատ հայտնի անհատականությունների դիմանկարներ։ Հեղինակն ինքն ամենահաջողվածներից է համարում հետևյալ նամականիշերի փորագրությունները` Մայակովսկի (1963) (ԹՖԱ [«Մարկա» ԲԸ] № 2905), «Վիտյազը վագրի կաշվով» (1966) (ԹՖԱ [«Մարկա» ԲԸ] № 3394), Կարլ Մարքս (1967) (ԹՖԱ [«Մարկա» ԲԸ] № 3528), Իվան Տուրգենև (1968) (ԹՖԱ [«Մարկա» ԲԸ] № 3673), Ալեքսանդր Սուվորով (1980) (ԹՖԱ [«Մարկա» ԲԸ] № 5127), Միխայիլ Շչեպկին (1963) (ԹՖԱ [«Մարկա» ԲԸ] № 2805), իսկ Խաչատրյանի դիմանկարը` 1983 թվականի նամականիշի վրա (ԹՖԱ [«Մարկա» ԲԸ] № 5394), Մայորովայի նախավերջին և ամենասիրված նամականիշն է եղել։
Անձնական կյանք
խմբագրել1954 թվականին նկարչուհին ամուսանցել է Անատոլի Իվանովիչ Մայորովի հետ։ 1955 թվականին ծնվել է նրանց դուստրը` Գալինան (ամուսանկան ազգանունը` Անիսիմովա)։
Պարգևներ
խմբագրել- «Աշխատանքային արիության համար» մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Секретные советские художники: Лидия Фёдоровна Майорова». Публикации. Академия русской символики «МАРС» — Из воспоминаний гравёра-художника МПФ «Гознак» Лидии Фёдоровны Майоровой (девичья фамилия Жаворонкова). Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Գրականություն
խմբագրել- Зерчанинов Ю., Васильева Л. Здесь создают новые деньги // Комсомольская правда. — 1960. — 7 мая.
Արտաքին հղումներ
խմբագրել- «„Postcardexpo“ представляет…»(չաշխատող հղում) — статья Евгении Твардовской от 24 января 2008 года на сайте телеканала «Культура»(Ստուգված է 3 փետրվարի 2009)
- «Москва от купюр» — видеосюжет с участием Лидии Майоровой от 19 октября 2008 года в тележурнале «События. Московская неделя» на канале «ТВ Центр»(Ստուգված է 3 փետրվարի 2009)
- «От Микеланджело до Мавроди» — статья Александра Котомина от 3 февраля 2009 года на сайте Lenta.ru(Ստուգված է 3 փետրվարի 2009)